Մոհամմադ Մոսադեղ
From Wikipedia, the free encyclopedia
Մոսադեղ, Մոհամմադ (պարս.՝ محمد مصدق, հունիսի 16, 1882(1882-06-16), Թեհրան, Ղաջարական Պարսկաստան - մարտի 5, 1967(1967-03-05)[3][4] կամ մարտի 4, 1967(1967-03-04)[5], Ահմադաբադ, Պահլավական Իրան), իրանցի քաղաքական գործիչ, իրավաբան, Իրանի վարչապետը 1951-1953 թվականներին։
Արագ փաստեր Կուսակցություն՝, Կրթություն՝ ...
Մոհամմադ Մոսադեղ | |
Կուսակցություն՝ | National Front? |
---|---|
Կրթություն՝ | Փարիզի քաղաքական հետազոտությունների ինստիտուտ, Փարիզի համալսարան և Նյոշատելի համալսարան[1] |
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[2] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, դիվանագետ և գրող |
Դավանանք | շիա իսլամ |
Ծննդյան օր | հունիսի 16, 1882(1882-06-16) |
Ծննդավայր | Թեհրան, Ղաջարական Պարսկաստան |
Վախճանի օր | մարտի 5, 1967(1967-03-05)[3][4] (84 տարեկան) կամ մարտի 4, 1967(1967-03-04)[5] (84 տարեկան) |
Վախճանի վայր | Ահմադաբադ, Պահլավական Իրան |
Քաղաքացիություն | Պահլավական Իրան |
Հայր | Mirza Hedayatollah? |
Մայր | Najm al-Saltaneh? |
Զավակներ | Gholamhossein Mossadegh? |
Ինքնագիր | |
Փակել
1921-1924 թվականներին եղել է նախարար (ֆինանսների, արդարադատության, արտաքին գործերի)։ Եղել է Ազգային ճակատի հիմնադիրներից (1949), որը գլխավորեց իրանական շարժումը նավթի արդյունաբերության ազգայնացման համար։ Վարչապետության տարիներին ընդունել է Իրանի նավթի արդյունաբերությունը ազգայնացնելու օրենքը։ Ձգտել է սահմանափակել շահի իշխանությունը։ 1953 թվականի ռազմական հեղաշրջմամբ Մոսադեղի կառավարությունը տապալվեց[6][7], Մոսադեղը բանտարկվեց և այնուհետև աքսորվեց իր կալվածքը։