![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e6/Olympia-Einkaufszentrum.jpg/640px-Olympia-Einkaufszentrum.jpg&w=640&q=50)
Մյունխենի ահաբեկչություն (2016)
From Wikipedia, the free encyclopedia
Մյունխենի ահաբեկչություն (գերմ.՝ Amoklauf in München am 22. Juli 2016), կատարվել է 2016 թվականի հուլիսի 22-ին Մյունխենի Մոզախ շրջանում գտնվող Օլիմպիա առևտրի կենտրոնում[5][6][7]։ Հրաձգությունը սկսել է տեղական ժամանակով 17:52-ին առևտրի կենտրոնում գտնվող ՄաքԴոնալդսի առջև[8]։ Ոստիկանության խոսնակը միջադեպը կոչել է «հրաձգություն»[9]։ Ոստիկանությունը հայտնել է զոհերի մասին. ըստ նախնական տվյալների` կա 15 զոհ և վիրավորներ[10][11]։ Ահաբեկիչները, ըստ նախնական տվյալների, եղել են երկու հոգի, որոնցից մեկին հաջողվել է թաքնվել մետրոյում[5][12]։
Արագ փաստեր Մյունխենի ահաբեկչություն, Տեսակ ...
Մյունխենի ահաբեկչություն | |
---|---|
![]() | |
Տեսակ | զանգվածային կրակոցներ, amok?, հանցագործություն ատելության հողի վրա, right-wing terrorism? և սպանություն-ինքնասպանություն |
Երկիր | ![]() |
Տեղադրանք | «Օլիմպիա» առևտրի կենտրոն, Hanauer Straße (München)? և Մյունխեն |
Գրոհի նպատակ | անհայտ |
Տարեթիվ | հուլիսի 22, 2016 |
Գրոհի միջոց | հրազեն |
Զոհվածներ | 10 մարդ[1][2] |
Վիրավորներ | 36[3][4] |
Ահաբեկիչների քանակ | 1 |
Ահաբեկիչներ | մեկ անձ |
![]() |
Փակել
Հայտարարություն է հնչել զերծ մնալ Մյունխենի Կարլսպլաց շրջանից, որտեղ գտնվող մետրոյի տարածքում նույնպես կրակոցներ են հնչել։ Վարորդները զգուշացվել են ուղևորներ չվերցնել[13]։