From Wikipedia, the free encyclopedia
Սպանություն-ինքնասպանություն, սպանության և ինքնասպանության համատեղում, երբ անձը սպանում է մեկ կամ մի քանի մարդու, որից հետո ինքնասպան է լինում։
Ըստ հոգեբույժների, որպես կանոն, կա երկու պատճառ, որը գործում է սպանություն-ինքնասպանության դեպքում․
«Սպանություն-ինքնասպանություն» դեպքերի 92%-ը կատարում են տղամարդիկ։ Շատ դեպքերում դրան նախորդում է կյանքի նկատմամբ հետաքրքրության կորստի երկարատև ժամանակահատվածը և դեպրեսիան, կամ ինչ-որ ուժեղ հուզական հարված, որը կապված է, որպես կանոն, անձնական խնդիրների հետ (լավ աշխատանքի կորուստ, ամուսնալուծություն, մտերիմներից և թանկ մարդկանցից մեկի մահ)[2]։
ԱՄՆ-ում սպանություն-ինքնասպանությունների թիվը հասնում է 1000-ից մինչև 1500-ի[3]։ Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում ամեն տարի տեղի է ունենում 38 000 ինքնասպանություն և 16 000 սպանություն[4]։ Հիմնականում (89 %) զոհ են դառնում ընտանիքի անդամները կամ պարզապես մտերիմ մարդիկ։ Զոհերի միայն 11 %-ը դառնում են պետերը, անձնական թշնամիները և այլք։ Սպանություն-ինքնասպանության դեպքերի 90%-ը կատարվում է հրաձգային զենքի օգնությամբ[3]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.