![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Detailed_SVG_map_of_the_Anglophone_world.svg/langhy-640px-Detailed_SVG_map_of_the_Anglophone_world.svg.png&w=640&q=50)
Միջազգային օժանդակ լեզու
From Wikipedia, the free encyclopedia
Միջազգային օժանդակ լեզու (անգլ.՝ IAL կամ auxlang), լեզու, որը նախատեսված է միևնույն առաջին լեզուն չկրող այլազգի մարդկանց միջև հաղորդակցությունը ապահովելու համար։ Օժանդակ լեզուն մասնավորապես օտար և հաճախ արհեստականորեն ձևավորված լեզու է։ Գաղափարը միաժամանակ կապված է և տարբերվում է լիգվա ֆրանկայի (գերիշխող լեզու) գաղափարից, որը մարդիկ պետք է օգտագործեն հաղորդակցվելու համար։
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/8/88/Detailed_SVG_map_of_the_Anglophone_world.svg/640px-Detailed_SVG_map_of_the_Anglophone_world.svg.png)
«Օժանդակ» տերմինը ինքնին ենթադրում է, որ այն նախատեսված է ողջ աշխարհի մարդկանց համար որպես լրացուցիչ լեզու, այլ ոչ թե նրանց մայրենի լեզվին փոխարինելու համար։ Հաճախ տերմինն օգտագործվում է այն լեզուների համար, որոնք արհեստականորեն ստեղծված կամ ձևավորված են և հատուկ նախատեսված են միջազգային հաղորդակցությունը հեշտացնելու համար։ Այսպիսի լեզուներից են էսպերանտոն, Իդոն և Ինտերլինգվան։ Այս լեզուները ստեղծելու համար սովորաբար օգտվում են այն լեզուների բառամթերքից, որոնք լայն տարածում ունեն աշխարհում։ Այնուամենայնիվ, այսպիսի «օժանդակ» լեզվի գաղափարը նաև ընդունված է միջազգային կոնսենսուսով և այն իր մեջ ներառում է նույնիսկ ստանդարտ բնական լեզուն (օրինակ՝ միջազգային անգլերենը) և նաև նպաստում է համընդհանուր լեզվի ստեղծմանը։
Դարերի ընթացքում գերիշխող հասարակությունների լեզուները ծառայել են որպես լինգվա ֆրանկաներ և երբեմն նույնիսկ մոտեցել են միջազգային լեզվի մակարդակի։ Նախկինում օգտագործվել են լատիներեն, հունարեն, սանսկրիտ, պարսկերեն, հին թամիլերեն և միջերկրածովյան լինգվա ֆրանկաներ։ Վերջին ժամանակներում ստանդարտ արաբերենը, ստանդարտ չինարենը, անգլերենը, ֆրանսերենը, պորտուգալերենը, հինդուստաներենը (հինդի-ուրդու), ռուսերենը և իսպաներենը որպես այդպիսին օգտագործվել են աշխարհի շատ մասերում[1]։ Այնուամենայնիվ, քանի որ լինգվա ֆրանկաներն ավանդաբար կապված են հենց գերիշխանություն ունենալու հետ՝ մշակութային, քաղաքական և տնտեսական, և որոնք էլ դրանց ճանաչում են բերել, հաճախ ընդունվում են որոշակի վերապահումներով։ Այս և այլ պատճառներից ելնելով ոմանք դիմել են արհեստական կամ հորինված լեզվի առաջխաղացման գաղափարին որպես խնդրի հնարավոր լուծում՝ ստեղծելով «օժանդակ» լեզու[1]։