ֆրանսիացի դերասան From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Դանիել Միշել Պիկկոլի (ֆր.՝ Jacques Daniel Michel Piccoli, դեկտեմբերի 27, 1925[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] - մայիսի 12, 2020[5][6][4][…], Saint-Philbert-sur-Risle, Էր, Ֆրանսիա[7][4]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան[10], սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ում ստեղծագործական գործունեությունը ձգվել է շուրջ յոթ տասնամյակ։ Նա մեծարվել է որպես իր սերնդի ֆրանսիացի մեծագույն խարակտերային դերասաններից մեկը, ով կերտել է շուրջ երկու հարյուր բազմազան կերպարներ, աշխատել անվանի ռեժիսորների հետ, իբրև լավագույն դերակատար՝ արժանացել հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնի «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ի, իտալական «Դավիդ դի Դոնատելլո»-ի[11][12]։ Եվս չորս անգամ «Սեզար» մրցանակի է առաջադրվել և դարձյալ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[13]։
Միշել Պիկկոլի ֆր.՝ Michel Piccoli | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1925[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մայիսի 12, 2020[5][6][4][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Philbert-sur-Risle, Էր, Ֆրանսիա[7][4] |
Կրթություն | Էլզասի դպրոց, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Սենտ Բարբի քոլեջ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ժուլիետ Գրեկո, Eléonore Hirt? և Ludivine Clerc? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Mouvement de la Paix? և Q3508321?[9] |
Ծնվել է Փարիզում[14], երաժիշտների ընտանիքում։ Մայրը դաշնակահարուհի էր, ազգությամբ ֆրանսուհի, հայրը՝ իտալական արմատներով թավջութակահար, եկել էր շվեյցարական Տիչինոյից[15][16]։ Միշելը, միջնակարգ կրթություն ստանալով, սովորել է դրամատիկական արվեստների դպրոցում, որն ավարտելուց հետո սկզբնական շրջանում դերակատարումներով հանդես է եկել թատերական բեմադրություններում։ 1945 թվականին իր առաջին դերն է խաղացել կինոյում՝ Քրիստիան Ժակի «Կախարդանք» (Sortileges) ֆիլմում։ Լայն ճանաչում է ձեռք բերել 1963 թվականին անվանի կինոռեժիսոր Ժան-Լյուկ Գոդարի «Արհամարհանք» ֆիլմում տպավորիչ դերակատարմամբ հանդես գալով։ Հաջորդել են հիշարժան դերակատարումները Լուի Բունյուելի Belle de Jour (1967), Բուրժուազիայի համեստ հմայքը (1972), Ալֆրեդ Հիչքոքի Տոպազ (1969) և բազում այլ ֆիլմերում[17]։ Միշել Պիկկոլին՝ որպես դերակարար, ընդհանուր առմամբ նկարահանվել է 170-ից ավելի ֆիլմերում[18]։
1990-ական թվականներին նա հանդես է եկել նաև որպես ռեժիսոր և նկարահանել է երեք ֆիլմ[19]։
Միշել Պիկկոլին ամուսնացել է երեք անգամ։ Նրա առաջին կինը Էլեոնոր Հըրթն էր, երկրորդը՝ երգչուհի Ժուլիետ Գրեկոն, երրորդը՝ Լյուդիվին Կլերը։ Առաջին ամուսնությունից ունեցել է մեկ դուստր, Լյուդիվին Կլերի հետ ապրելիս էլ երկու երեխա են որդեգրել[19][20][21][22]։
Պիկկոլին մահացել է 2020 թվականի մայիսի 12-ին՝ 94 տարեկան հասակում, ինֆարկտի հետևանքով առաջացած բարդություններից[23][24][25][26][27]։
2001 թվականին Միշել Պիկկոլիին շնորհվել է համաեվրոպական թատերական մրցանակ (Europe Theatre Prize)[31]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.