Միշել Պիկկոլի
ֆրանսիացի դերասան / From Wikipedia, the free encyclopedia
Ժակ Դանիել Միշել Պիկկոլի (ֆր.՝ Jacques Daniel Michel Piccoli, դեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1][2][3][…], Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] - մայիսի 12, 2020(2020-05-12)[5][6][4][…], Saint-Philbert-sur-Risle[7][4]), կինոյի և թատրոնի ֆրանսիացի դերասան[10], սցենարիստ, ռեժիսոր, պրոդյուսեր, ում ստեղծագործական գործունեությունը ձգվել է շուրջ յոթ տասնամյակ։ Նա մեծարվել է որպես իր սերնդի ֆրանսիացի մեծագույն խարակտերային դերասաններից մեկը, ով կերտել է շուրջ երկու հարյուր բազմազան կերպարներ, աշխատել անվանի ռեժիսորների հետ, իբրև լավագույն դերակատար՝ արժանացել հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ Կաննի միջազգային կինոփառատոնի «Սեզար»-ի, Բեռլինի կինոփառատոնի «Արծաթե արջ»-ի, իտալական «Դավիդ դի Դոնատելլո»-ի[11][12]։ Եվս չորս անգամ «Սեզար» մրցանակի է առաջադրվել և դարձյալ՝ «Լավագույն դերասան» անվանակարգում[13]։
Միշել Պիկկոլի ֆր.՝ Michel Piccoli | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 27, 1925(1925-12-27)[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզի 13-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[4] |
Մահացել է | մայիսի 12, 2020(2020-05-12)[5][6][4][…] (94 տարեկան) |
Մահվան վայր | Saint-Philbert-sur-Risle[7][4] |
Գերեզման | Էվրո |
Կրթություն | Էլզասի դպրոց, Ռենե Սիմոնի դրամատիկական կուրսեր և Սենտ Բարբի քոլեջ |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | կինոդերասան, կինոռեժիսոր, սցենարիստ, թատրոնի դերասան, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասան, դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր |
Ամուսին(ներ) | Ժուլիետ Գրեկո, Eléonore Hirt? և Ludivine Clerc? |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Mouvement de la Paix? և Q3508321?[9] |