ֆրանսիացի գրող From Wikipedia, the free encyclopedia
Միշել Ուելբեք (ֆր.՝ Michel Houellebecq, իսկական ազգանունը՝ Թոմա, ֆր.՝ Thomas, ծնվ. փետրվարի 26, 1958[1][2][3][…], Սեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի գրող։ 1998 թվականին իր «Տարրական մասնիկները» վեպի համար արժանացել է Նոյեմբեր, իսկ 2010 թվականին «Քարտեզ և տարածք»-ի համար՝ Գոնկուրյան մրցանակների։
Միշել Ուելբեք ֆր.՝ Michel Houellebecq | |
---|---|
Ծննդյան անուն | ֆր.՝ Michel Thomas |
Ծնվել է | փետրվարի 26, 1958[1][2][3][…] (66 տարեկան) |
Ծննդավայր | Սեն-Պեր, Ռեյունյոն, Ֆրանսիա[4] |
Գրական անուն | Michel Houellebecq |
Մասնագիտություն | բանաստեղծ, կինոռեժիսոր, երգերի հեղինակ, ակնարկագիր, վիպասան, դերասան, լուսանկարիչ, կինոսցենարիստ, գրող և սցենարիստ |
Լեզու | ֆրանսերեն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Կրթություն | Շապտալ, Ազգային ագրոնոմիական ինստիտուտ Փարիզ-Գրինյոն և Լուի Լումիերի ազգային բարձրագույն դպրոց (1981) |
Ժանրեր | պոեզիա և էսսե |
Ուշագրավ աշխատանքներ | The Map and the Territory?, Whatever?, Atomised?, Կղզու հնարավորությունը, Platform?, Հնազանդություն և Anihilate? |
Աշխատավայր | Logica?, Ministry of Agriculture and Food? և Ֆրանսիայի ազգային ժողով |
Պարգևներ | |
Ներշնչվել է
| |
Կայք | michelhouellebecq.com |
Michel Houellebecq Վիքիպահեստում |
Միշել Ուելբեքը ծնվել է 1956 թ. փետրվարի 26-ին Ֆրանսիային պատկանող Հնդկական օվկիանոսի Ռեյունյոն կղզում։ Կրտսեր քրոջ ծնունդից հետո հանձնվել է մոր ծնողների խնամքին, որոնք բնակվում էին Ալժիրում։ 6 տարեկան հասակում նրան իր խնամքի տակ է առնում հորական տատիկը, որը մեծ համակրանք էր դրսևորում Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության հանդեպ։ Միշելի և տատիկի հարաբերությունները հրաշալի են դասավորվում և հետագայում ապագա հեղինակը հենց տատիկի ազգանունն է ընտրում իրեն համար որպես կեղծանուն։ 1975 թ. Միշել Ուելբեքն ընդունվում է Փարիզ-Գրինոն ազգային ագրարային ինստիտուտ, որն ավարտում է 1978 թ.։ Ապա ընդունվում է Փարիզի Լուի Լյումերի անվան ազգային բարձրագույն դպրոցի կինոմատոգրաֆիայի բաժինը, որն էլ ավարտում է 1981 թ.։
Միշել Ուելբեքն դեռևս Ագրարային ինստիտուտում ուսանելու տարիներին հիմնում է «Կարամազով» անվանումով գրական ամսագիրը, որի համար էլ գրում է մի քանի պոեմներ և էսսեներ։ Սակայն վերոնշյալ ամսագիրը երկար կյանք չի ունենում։ 1991 թ. Ուելբեքը հրատարակում է իր առաջին գիրքը՝ էսսեների ժողովածուն, «Կենդանի մնալ» վերտառությամբ, որը նվիրված էր ամերիկացի նշանավոր գրող Հովարդ Ֆիլլիպս Լավկրաֆտի ստեղծագործությունների ուսումնասիրմանը։ Մեկ տարի անց նա լույս է ընծայում «Երջանկության հետապնդում» բանաստեղծությունների ժողովածուն։ 1994 թ. Ուելբեքը հրատարակում է «Պայքարի դաշտի ընդլայնում» վեպը, որը ճանաչում է բերում հեղինակին։ Այս ստեղծագործությունում խիստ քննադատության է ենթարկվում արդի արևմտյան հասարակության արժեքները՝ մասնավորապես անդրադարձ է կատարվում սեռական ազատության խնդրին։ Սեռական ազատության հիմնախնդրի խորքային լուսաբանմանը և քննադատությանն է նվիրված հեղինակի 1998 թ. լույս տեսած հաջորդ «Տարրական մասնիկները» վեպը։ Այս ստեղծագործությունն Ուելբեքին բերում է համաշխարհային ճանաչում։ 1990-ականների վերջերին Ֆրանսիայի մուսուլմանների սպառնալիքների պատճառով Ուելբեքն լքում է Ֆրանսիան և բնակություն հաստատում նախ Իռլանդիայում, ապա Իսպանիայում։ 2015 թ. սկզբներին հրատարակվում է Ուելբեքի «Հնազանդություն» հակաուտոպիական վեպը, որը նվիրված է Ֆրանսիայի իսլամացման խնդրին։
Միշել Ուելբեքը հայտնի է նաև իսլամի հանդեպ իր խիստ քննադատությամբ։ 2001 թ. նա իր հարցազրույցներից մեկում նշել է, որ «իսլամը հիմար և վտանգավոր կրոն է»։ Այս արտահայտությունը դարձավ հիմք, որպեսզի Ֆրանսիայի մի շարք իսլամական կազմակերպություններ գրողին մեղադրեցին մուսուլմանների հանդեպ ատելություն տարածելու մեջ և դիմեցին դատարան, սակայն այն արդարացրեց գրողին։
Միշել Ուելբեք, Տարրական մասնիկները, ֆր. թրգմ.՝ Ս. Մկրտչյան, Անտարես, 2014, 368 էջ։ Միշել Ուելբեք, Հնազանդություն, Ֆր,՝ Ռուզան Միրզոյան, Անտարես
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.