From Wikipedia, the free encyclopedia
«Ավտոմեքենաներ» (անգլ.՝ Cars 2), ամերիկյան լիամետրաժ անիմացիոն ֆիլմ, որը արտադրվել է «Ուոլթ Դիսնեյ Փիքչրս» և «Փիքսար» ֆիլմարտադրող ընկերությունների կողմից։ Ֆիլմի շնորհանդեսը տեղի է ունեցել 2011 թվականի հուլիսի 22-ին Մեծ Բրիտանիայում։ Ֆիլմը հիմնված է նույն մուլտֆիլմի առաջին եթերաշրջանի՝ «Ավտոմեքենաներ» մուլտֆիլմի վրա[6]։
Մուլտֆիլմը շարունակում է մարդակերպ ավտոմեքենայի պատմությունը՝ գլխավոր հերոսի, որը սպորտային ավտոմեքենա է և ունի Կայծակ Մաքուին անունը։
Մաքուին Կայծակը վերադառնում է իր հայրենի քաղաք։ Այնտեղ նա հանդիպում է իր վաղեմի ընկերոջը՝ Մատերին, ով մի մաշված բեռնատար է։ Այնտեղ նրանք հիշում են իրենց վաղեմի օրերը։ Նետո Մաքուինը հանդիպում է իր ընկերուհուն՝ Սալլիին։ Նրանք երկուսով գնում են ռեստորան, որտեղ էլ աշխատում է Մատերը։ Հանկարծակի Մատերը ականատես է կինում նրան, որ Իտալիայի ներկայացուցիչ սպորտային ավտոմեքենան՝ Ֆրանչեսկո անունով, եթերով ներկայացնում է իրեն որպես աշխարհի ամենաարագ մեքենան։ Լսելով այս, Մատերը հայտնվում է ուղիղ եթերում և պնդում, որ իրենից առավել արագ մեքենա է իր ընկերը՝ Մաքուինը, որը աշխարհի գործող չեմպիոնն է։ Հանրային հեռուստատեսությունը հեռարձակող լրագրողները թույլ են տալիս Մաքուինին ներկայանալ Աշխարհի գավաթի խաղարկության մրցույթում։ Իմանալով այս, Մաքուինը գնում է Ֆիլմորի մոտ՝ բենզալցակայան, մինչ դեռ մրցույթի մասնակից մյուս մեքենաները իրենց շարժիչները լիցքավորում էին մրցաշարի կազմակերպիչ և հատուկ հյուր Աքսելերդոյի հեղինակային «ալենոլ» կոչվող բենզինով։ Մաքուինը գիտեր որ մասնակցելու է մի մրցույթի, որը ճակատագրական կարող է լինել իր կարիերայի համար։ Սիդլեյ անունով ինքնաթիռը Մաքուինին և Մատերին տեղափոխում է Հեռավոր Արևելք՝ Ճապոնիա, ուր էր և պետք է անցկացվեր մրցույթը։ Որոշ ժամանակ անց Մաքուինը, որպես Անգլիայի ներկայացուցիչ ժամանեց Տոկիո, որտեղ մրցաշարի մասնակիցները պետք է հարցազրույց տային մրցույթի մասնակցության իրենց տեսակետների մասին։ Մինչ այդ, Մատերը գնում է զուգարան և ականատես լինում երկու մեքենաների բախմանը։ Այդ ժամանակ հայտնվում են բրիտանացի գործակալներ Լելանդ Տուրբոն և Ֆինն Մաքմիսլը, ովքեր գաղտնի հիշողության քարտ են տեղադրում Մատերի վրա։ Դրանից հետո ժամանում է նաև կին գործակալ Լելանդ Հոլի Շիֆթուելը և ծանոթանում Մատերի հետ։ Որոշ ժամանակ անց Մատերը հիշում է, որ պետք է լինի իր ընկերոջ կողքին և արագորեն տեղափոխվում Մաքուինի մոտ։ Սակայն Մատերի մի սխալ քայլը մի անգամից փչացնում է Անգլիայի ներկայացուցչության հեղինակությունը։ Մատերը տեսնելով կարմիր գույնի ճապոնական տարօրինակ տեսքով ուտեստ ուտում է մեծ քանակությամբ, չիմանալով նրա կծու համի մասին։ Որոշ ժամանակ անց Մատերը խառնաշփոթի է վերածում ամբողջ ռեստորանը։ Բոլորը ծիծաղում են Մաքուինի վրա։ Մրույթի հաղորդավարները՝ Սնոթ Ռոդը և Ռամոնեն ազդարարում են մրցույթի սկիզբը։ Մրցարշարի այս փուլի խորհրդանիշը Օկունին էր, ով հանդիսանում էր ճապոնական ոճով զարդարված ավանդական մեքենա։ Բացի Անգլիան ներկայացնող Մաքուինից, մրցման գոտում էին կայանել նաև Ճապոնիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Բրազիլիայի և այլ երկրների ներկայացուցչությունը։ Սկզբում լույսերը վառվում են և բեմում հայտնվում է Ճապոնիայի ներկայացուցիչ Շու Թոդորակին, ով մրցույթի բացարձակ ֆավորիտն էր։ Չնայած սրա, Մաքուինը գիտեր, որ իր համար առավել լուրջ խնդիր է Իտալիայի ներկայացուցիչ Ֆրանչեսկո Բերնոուլին։ Հետհաշվարկից հետո ազդարարվում է մրցույթի սկիզբը։ Մասնակիցները պետք է հաղթահարեին երեք տեսակի փորձություններ և խորդուբորդ ճանապարհներ։ Առաջին ճանապարհը հատելուց հետո Մաքուինը առաջատարն էր, սակայն մեքենաների թիվը գնալով նվազում էր։ Պատճառը ժամանակ առ ժամանակ մրցույթի մասնակից մեքենաների մարտկոցի խափանումն էր՝ անհայտ պատճառով։ Երկրորդ ճանապարհամասում ևս առաջատարը Անգլիայի ներկայացուցչությունն էր, սակայն ամեն ինչ փոխվեց երբ Մաքուինը ականջակալների միջոցով կապի մեջ մտավ Մատերի հետ։ Մատերը իր հարցերով խանգարեց Մաքուինին և վերջին հատվածում Ֆրանչեսկոն անցնում է Մաքուինին։ Մրցույթի առաջին փուլն ավարտվում է Ֆրանչեսկոյի հաղթանակով։ Եզրագիծը երկրորդը հատում է Մաքուինը, իսկ երրորդը՝ Ճապոնիայի ներկայացուցիչը։
Մուլտֆիլմը Հայաստանում կրկնօրինակվել ու ցուցադրվել է 2016 թվականին։ Կրկնօրինակել է Արդինի ստուդիան, իսկ ցուցադրել Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Կերպար | Բնօրինակ ձայնադրում | Հայկական կրկնօրինակում |
---|---|---|
Կայծակ ՄաքՔուին | Օուեն Ուիլսոն | Խորեն Լևոնյան |
Մեյթեր | Լարի Դը Քեյբլ Գայ | Բաբկեն Չոբանյան |
Ֆինն ՄաքՔալիսթեր | Մայքլ Քեյն | Մխիթար Ավետիսյան |
Հոլլի Շիֆթուել | Էմիլի Մորթիմեր | Զարուհի Հովհաննիսյան |
Ֆրանչեսկո Բերնուլլի | Ջոն Տուրտուռո | Արմեն Մարգարյան |
Մայլս Աքսելրոդ | Էդի Իզարդ | Մխիթար Ավետիսյան |
Պրոֆեսոր Զյունդափ | Թոմաս Քրեթշմեն | Արմեն Մարգարյան |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.