From Wikipedia, the free encyclopedia
Մեթանոլային թունավորումը մեթանոլով թունավորումն է[1]։ Ախտանիշներից կարող են լինել գիտակցության մթագնումը, խանգարված հավասարակշռություն, փսխումը, որովայնի ցավը, և բնորոշ հոտը բերանից[1][2]։ Տեսողության վատացումը կարող է սկսվել թունավորումից 12 ժամ անց[2]։ Ուշ ախտանիշները կարող են ներառել կուրությունը և երիկամային անբավարարությունը[1]։ Թունավորումը և մահը կարող են ի հայտ գալ անգամ փոէր քանակների օգտագործումից[1]։
Մեթանոլով թունավորումը հիմնականում առաջանում է ապակի մաքրող հեղուկ խմելուց հետո[2]։ Սա կարող է լինել պատահականության արդյունք կամ դիտավորություն՝ ինքնասպանության նպատակով[1]։ Թունավորումը հազվադեպ հանդիպում է մաշկի հետ շփումից կամ գոլորշիների ներշնչումից հետո[1]։ Երբ օրգանիզմում մեթանոլը կենսափոխվում է, առաջանում է ֆորմալդեհիդ, մրջնաթթու և ֆորմիատ, որը թունավորման հիմնական պատճառն է[2]։ Ախտորոշման մասին ենք մտածում երբ կա ացիդոզ կամ օսմոլյարության շեղում և հաստատվում է արյան մեջ քանակի ուղղակի չափումով[1][2]։ Նման ախտանիշներով կարող են ընթանալ նաև այլ վիճակներ, օրինակ՝ վարակները, տարբեր թունավոր ալկոհոլների օգտագործումը, սերոտոնինային համախտանիշը և դիաբետիկ կետոացիդոզը[2]։
Բուժման վաղ սկսումը մեծացնում է լավ ելքի հավանականությունը[2]։ Բուժումը բաղկացած է հիվանդի կայունացումից, որին հաջորդում է հակաթույնի կիրառումը[2]։ Նախընտրելի հակաթույնը ֆոմեպիզոլն է, կարող է օգտագործվել էթանոլը, երբ վերջինս առկա չէ[2]։ Օրգանների վնասման և ծանր ացիդոզի դեպքում կարող է կիրառվել հեմոդիալիզ[2]։ Բուժման մեջ կարող են կիրառվել նաև նատրիումի հիդրոկարբոնատ, Վիտամին B9, Թիամին[2]։
Բռնկումները տեղի են ունեցել խմելու ալկոհոլի աղտոտման հետևանքով[2]։ Վերջինս հազվադեպ է հանդիպում զարգացող երկրներում[2]։ 2013 թվին ԱՄՆ-ում 1700-ից ավել դեպք է գրանցվել[5]։ Ախտահարվածները հիմնականում չափահասներ են և տղամարդիկ[5]։ Մեթանոլով թունավորումը նկարագրվել է դեռ 1856 թվականին[6]։
Մեթանոլային թունավորման սկզբնական ախտանիշներն են՝ կենտրոնական նյարդային համակարգի ընկճում, գլխացավ, գլխապտույտ, սրտխառնոց, խանգարված հավասարակշռություն և խառնաշփոթ։ Բավականաչափ մեծ դոզաները կարող են առաջացնել գիտակցության կորուստ և մահ։ Մեթանոլի ազդեցության սկզբնական ախտանշանները հիմնականում ավելի մեղմ են քան նույն քանակի էթանոլի օգտագործման դեպքում[7]։ Սկզբնական ախտանիշների անցնելուն պես, սկսում են ախտանիշների հաջորդ խումբը, որը դրսևորվում է մեթանոլի օգտագործումից 10-ից 30 ժամ հետո, և կարող են ներառել տեսողության պղտորություն կամ լիարժեք կորուստ, ացիդոզ, ուղեղի կճեպի արյունազեղում, որը հազվադեպ, բայց լուրջ բարդություն[8][9]։ Հետևյալ ախտանիշները ֆորմիատի թունավոր քանակների կուտակումն է արյան մեջ, և կարող է բերել մահվան շնչական անբավարարության պատճառով։ Ֆիզիկալ հետազոտությամբ կարող է հայտնաբերվել հաճախացած շնչառություն, և աչքի հետազոտությամբ կարող է հայտնաբերվել բբերի լայնացում, տեսաներվի սկավառակի գերարյունություն և ցանցաթաղանթի այտուց։
Մեթանոլը շատ թունավոր է մարդկանց համար։ 10 մլ մեթանոլ խմելու դեպքում այն վերածվում է մրջնաթթվի, որը կարող է բերել անվերադարձ կուրության, վնասելով տեսողական նյարդը։ 15 մլ մեթանոլը մահացու է[1]։ Չնայած միջին մահացու չափաքանակը 100 մլ է (3.4 հեղուկ ունցիա (fl oz)) (օրինակ` 1-2 մլ մաքուր մեթանոլ կգ քաշին[10]։ Մեթանոլի թույլատրելի դեղաչափը 0.5 մգ/կգ/օրը[11]։
Երբեմն էթանոլին մեթանոլ ավելացնելով դենատուրացնում են (տեխնիկական սպիրտ), որի պատճառով էլ դառնում է թունավոր։ Արդյունքը հայտնի է մեթիլացված սպիրտ անունով ("meths" բրիտանական անգլերենով, "metho" ավստրալիական ժարգոն, սրանք պետք չէ շփոթել "meth" ի հետ, որը մեթամֆետամինի և մեթադոնի տարածված հապավումն է Բրիտանիայում և ԱՄՆ-ում)։
Մեթանոլի թունավորումն ունի երկու մեխանիզմ։ Առաջինը, որ մեթանոլը (անկախ թե մուտք է գործում օրգանիզմ մարսողական ուղով, ներշնչմամբ կամ մաշկով ներծծմամբ), ինչպես էթանոլային թունավորման ժամանակ, կարող է լինել մահացու ԿՆՀ ընկճող հատկություն ունենալու հաշվին։ Երկրորդը, տոքսիֆիկացիայի գործընթացքում, լյարդում ալկոհոլ դեհիդրոգենազ ֆերմենտի կողմից մեկնարկվող գործընթացում մրջնալդեհիդից մետաբոլիզվում է մրջնաթթվի (որը ներկա է ֆորմիատի ձևով)[8]։ Մեթանոլը ալկոհոլ դեհիդրոգենազի (ԱԴՀ) միջոցով փոխարկվում է ֆորմալդեհիդի և ֆորմալդեհիդն էլ ալդեհիդ դեհիդրոգենազի (ԱԼԴՀ) միջոցով փոխարկվում է մրջնաթթվի (ֆորմիատ)։ Ալդեհիդ դեհիդրոգենազի միջոցով փոխարկումը ֆորմիատի, ընթանում է ամբողջությամբ, առանց մրջնալդեհիդի հայտնաբերելի մնացորդների[12]։ Ֆորմիատը թունավոր է, քանի որ այն ընկճում է միտոքոնդրիալ ցիտոքրոմ C օքսիդազը, բերելով բջջային մակարդակով թթվածնաքաղցի և մետաբոլիկ ացիդոզի, մի շարք նյութափոխանակային շեղումնեի հետ մեկտեղ[13]։
Մեթանոլային թունավորումը կարող է բուժվել ֆոմեպիզոլով, կամ եթե անհասանելի է, էթանոլով[8][14][15]։ Երկու դեղորայքներն էլ լինելով մրցակցային ինհիբիտորներ, ընկճում են ալկոհոլ դեհիդրոգենազի ազդեցությունը մեթանոլի վրա։ Էթանոլը, ալկոհոլային խմիչքների ակտիվ բաղադրիչը, գործում է ինչպես մրցակցային ինհիբիտոր, ավելի արդյունավետ ձևով կապվելով և հագեցնելով ալկոհոլ դեհիդրոգենազ ֆերմենտը լյարդում, խոչընդոտելով մեթանոլի կապումը։ Մեթանոլը արտազատվում է երիկամներով, առանց փոխարկվելու ավելի թունավոր մրջնալդեհիդի և մրջնաթթվի։ Ալկոհոլ դեհիդրոգենազը էթանոլը վերածում է ացետալդեհիդի, որը նվազ թունավոր միացություն է[8][16]։ Հավելյալ բուժումը մետաբոլիկ ացիդոզի ժամանակ ներառում է նատրիումի հիդրոկարբոնատ, մեթանոլը և ֆորմիատը արյունից մաքրելու համար կատարում են հեմոդիալիզ կամ հեմոդիաֆիլտրացիա[8]։ Ֆորմիատի նյութափոխանակությունը ակտիվացնելու նպատակով կիրառվում է ֆոլինաթթու կամ ֆոլաթթու[8]։
Եղել են մեթանոլային կայունության դեպքեր, ինչպես Մայքլ Մալլոյինը, ում 1930ականներին փորձել են թունավորել բայց ձախողվել է[17]։
Դեկտեմբերի 16ին Իրկուտսկում տեղի է ունեցել զանգվածային թունավորում՝ մարմնի համար նախատեսված կեղծված լոսյոն խմելուց հետո, քանի որ պիտակի վրա նշված էթանոլի փոխարեն այն պարունակել է մեթանոլ, ինչի արդյունքում մահացել է 75 մարդ։ Նախքան այս դեպքը, չնայած երկրում ալկոհոլային թունավորման երկարամյա խնդիրներին և լոսյոնի շշի վրա նշված նախազգուշացումներին, որ այն անվտանգ չէ խմելու համար, այս մարզում մարմնի լոսյոնը աղքատ մարդկանց կողմից օգտագործվում էր ինչպես օղու էժան փոխարինող[18]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.