Ացիդոզ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Ացիդոզ (լատին․՝ acidus – թթու), թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժ, երբ նյութափոխանակության խանգարման հետևանքով օրգանիզմում կուտակվում են թթու նյութեր (փոքրանում է արյան ջրածնային ցուցիչը)։ Բնականոն պայմաններում այդ արգասիքներն արագորեն հեռանում են, իսկ տենդային հիվանդությունների, ստամոքսաղիքային համակարգի խանգարումների, հղիության, քաղցի և այլ դեպքերում կարող են կուտակվել օրգանիզմում։ Հիվանդության թեթև ընթացքի դեպքում նշված նյութերն օրգանիզմից հեռանում են մեզի հետ (ացետոնուրիա), իսկ ծանր ընթացքի դեպքում կարող են առաջացնել կոմա։ Ըստ առաջացման բնույթի տարբերվում է ացիդոզի երկու տեսակ՝ նյութափոխանակային և շնչառական։ Առաջինը շաքարախտի զարգացման կամ երիկամների ախտահարման հետևանք է, երկրորդը՝ շնչառության խանգարման։
Ացիդոզ առաջացնող պատճառի վերացում (օրինակ, շաքարախտի դեպքում՝ ինսուլին), ինչպես նաև սոդայի և մեծ քանակությամբ հեղուկների ընդունում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 159)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.