Մարտական արվեստներ
From Wikipedia, the free encyclopedia
Մարտական արվեստներ, հիմնականում արևելա-ասիական ծագման ինքնապաշտպանական և մարտական համակարգեր են, որոնք հիմնականում օգտագործվում են ինքնապաշտպանության և ձեռնամարտի համար։ Ներկայումս բավական տարածված մարտարվեստներից են ձյուդոն, սամբոն, ըմբշամարտը և այլն։ Հայաստանում ձևավորված մարտարվեստներից է Կոխը։
Մարտական արվեստներ | |
---|---|
Տեսակ | արվեստ և ավանդույթ |
Պորտալ | Portal:Martial arts? |
Martial arts Վիքիպահեստում |
Մարտարվեստները բաժանվում են ըստ ուղղությունների, տեսակների, ոճերի և դպրոցների։ Կան ինչպես բավականին հին, այնպես էլ՝ նոր մարտարվեստներ։ Բացի այդ, տարբեր ոճերի մարտարվեստները կարելի է բաժանել արտաքին և ներքին տեսակների, որոնց տարբերությունը կայանում է մարմնի մարզման և գիտակցության հետ աշխատանքի հարաբերակցությամբ։ Օրինակ՝ ներքին դպրոց՝ Տայցզիցյուանի, արտաքին-իգական Ցիգուն «երկաթյա շապիկ»։ Մարզման մեթոդները բաժանվում են նաև ներքինի (օրինակ՝ մեդիտացիա) և արտաքինի (օր.` մակիավարա)[1]։ Որպես ընդհանուր անուն բոլոր մարտարվեստի և մենամարտների համար որոշ ժամանակակից հեղինակներ օգտագործում են կեմպո տերմինը[2]։ Ճապոնական մարտարվեստի ամբողջությունը սովորաբար կոչվում է բուդո։
Որոշ մարտարվեստներ ձևավորվել են այլ մարտարվեստների զուգակցումից։ Օրինակ՝ կարատեն, այկիդոն, թեկվանդոն առաջացել են Ճապոնիայի` Օկինավա[3], Կենդզյուցու, Դզյուդզյուցու[4][5] և Կորեայի` տեկեն ու սուբակը տեղական մարտարվեստների զուգակցումներից։
Արևելյան բազմաթիվ մարտարվեստներ սովորեցնում են նաև բժշկական գիտություններ։ Դա վերավերաբերվում է հատկապես չինական մարտարվեստներին, որոնք ուսուցանում են` ոսկորների ուղղում, ցիգունի փորձարկում, ասեղնաբուժություն, ակուպրեսուր և ներառում են չինական ավանդական բժշկության այլ բնագավառներ։
Մարտարվեստները կարող են կապված լինել նաև կրոնի և հավատքի հետ։ Նրանցից մի քանիսը հիմնվել և տարածվել են վանականների կողմից (առավել հայտնի են Շաոլինի վանականները)։
Մարտարվեստները կիրառվում են ժամանակակից բանակներում, օրինակ դանակների պաշտպանության մեթոդները, որոնք հայտնաբերվել են սուսերամարտի մասին գրքերում (գերմ.՝ Fechtbuch, հոգնակի՝ Fechtbücher), Ֆորի դե Լիբերի (իտալ.՝ Fiore dei Liberi ) և Վալեշտայն օրենսգրքում (գերմ.՝ Codex Wallerstein) գրված անհայտ հեղինակների կողմից, որոնք 1942 թվականից ներգրաված են ԱՄՆ-ի բանակի մարզումների ուղեցույցներում[6]։
Որոշ մարտարվեստներ գտնվում են կառավարության հովանավորության ներքո, որպեսզի դրանք քաղաքական նպատակերով դարձնեն ավելի սպորտի նման[7]։