![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a0/Dirhams_marocains_%2528MAD%2529.jpeg/640px-Dirhams_marocains_%2528MAD%2529.jpeg&w=640&q=50)
Մարոկկոյի դիրհամ
From Wikipedia, the free encyclopedia
Մարոկկոյի դիրհամ (արաբ․՝ درهم), ռոմանիզացված՝ derhem, Մարոկկոյի դրամական միավորն է, (նշան՝ DH, ծածկագիր՝ MAD)։ Թողարկվել է երկրի կենտրոնական բանկի՝ Բանկ ալ-Մաղրիբի՝ «Al-Maghrib Bank»-ի կողմից, որը հիմնադրվել է 1959 թվականին։ Բաժանված է 100 սանտիմի (արաբ․՝ سنتيم): Ֆրանսիական ֆրանկի հետ կապված դիրհամի առաջին թողարկումը տեղի է ունեցել 1960 թվականին։ Մինչ այս Մարոկկոյի հիմնական արժույթը Մարոկկոյի ֆրանկն էր։
1985 թվականից դիրհամը պահպանել է լողացող փոխարժեքը կոշտ արժույթների նկատմամբ։ Բանկային թղթադրամները թողարկվում են 20, 50, 100, 200 Դհհ, մետաղադրամները՝ 5, 10 և 20 սանտիմետր, 1/2, 1, 2, 5 և 10 դիրհամ անվանական արժեքներով։ 1$-ը մոտավորապես հավասար է 8-10 մարոկկյան դիրհամի։ Փոխարժեքը բավականին կայուն է, նույնն է ողջ հանրապետությունում և սահմանվում է պետության կողմից։ 500 դոլարից ավելի արժույթը հնարավոր չէ երկրից դուրս բերել առանց բանկային վկայագրի։