From Wikipedia, the free encyclopedia
Գին, ապրանքի արժեքի փողային արտահայտություն։ Ապրանքային արտադրության ժամանակ արդյունքները հիմնականում արտադրվում և իրացվում են որպես ապրանք։ Դրանց մեջ մարմնացած հասարակականորեն անհրաժեշտ աշխատանքի ծախսումները արտահայտվում և չափվում են ոչ թե ուղղակիորեն աշխատաժամանակով, այլ անուղղակիորեն՝ փոխանակային արժեքի միջոցով։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Ապրանքի գինը ցույց է տալիս, որ այնտեղ առարկայացած է այնքան հասարակականորեն անհրաժեշտ աշխատանք, որքան մետաղադրամի՝ փողի տվյալ քանակության մեջ։ Արտադրության միջոցների մասնավոր սեփականության վրա հիմնված արտադրության պայմաններում գներն առաջանում են տարերայնորեն՝ մրցակցական պայքարի ընթացքում։ Ապրանքների առաջարկի և պահանջարկի հարաբերակցության անփոփոխության դեպքում գները բարձրանում կամ իջնում են ապրանքի ու փողի արժեքի փոփոխության հետևանքով։
Գները փոփոխվում են նաև պահանջարկի և առաջարկի ազդեցության տակ։ Յուրաքանչյուր ապրանքի գինը տատանվում է նրա արժեքի շուրջը, բայց հասարակական մասշտաբով ապրանքների գների գումարը հավասար է նրանց արժեքների գումարին։ Դրանում դրսևորվում է արժեքի օրենքի գործողությունը։ Իմպերիալիզմի փուլում բուրժուական պետությունը փորձում է սահմանել, կարգավորել գները, սակայն դրանով չի վերանում գնագոյացման տարերային բնույթը։ Եթե պարզ ապրանքային արտադրության պայմաններում գները տատանվում էին արժեքի շուրջը, ապա կապիտալիստականում՝ արտադրության Գնի շուրջը, որն արժեքի փոխակերպված ձևն է։ Իմպերիալիզմի ժամանակ իշխում են մենաշնորհ գները, ուր Գինը շահագործող դասակարգերի և պետության ձեռքին հարստահարման լրացուցիչ գործիք է՝ մանր արտադրողներին քայքայելու, թույլ զարգացած երկրներին թալանելու համար։
Դասական տեսությունը սովորաբար տնտեսական համակարգի ինքնակարգավորվող բնույթի մասին ենթադրությունները կապում էր դրամական աշխատավարձի շարժունակության հետ կամ էլ վատ ինքնակարգավորման մեղքը բարդում էր աշխատավարձի անճկունության վրա։ Սակայն Քեյնսը չէր կարող այս հարցը բազմակողմանիորեն պարզել, քանի որ դեռ չէր զարգացրել իր սեփական տեսությունը։ Դրամական աշխատավարձի փոփոխությունների հետևանքները չափազանց բարդ են։ Քեյնսն այստեղ ներկայացնում է իր մեթոդը, որի բացատրությունը բավականին պարզ է։ Այստեղ ենթադրվում է, որ դրամական աշխատավարձի կրճատումը այլ հավասար պայմաններում պատրաստի արտադրանքի գների նվազման հետևանքով կխթանի պահանջարկը, ուստի կտանի արտադրության և զբաղվածության աճին մինչ այն կետը, որտեղ դրամական աշխատավարձի նվազումը կչեզոքացվի աշխատանքի սահմանային արտադրողականության անկումով, որն անխուսափելի է տվյալ տեխնիկայով արտադրանքի թողարկման ավելացման դեպքում։ Այս ենթադրությունը հավասարազոր է նրան, որ դրամական աշխատավարձի նվազումը ոչ մի կերպ չի շոշափում պահանջարկը։ Ըստ Քեյնսի ավելի ընդունված է համաձայնել, որ դրամական աշխատավարձի նվազումը կարող է ամբողջական պահանջարկի վրա որոշ ազդեցություն ունենալ, քանի որ կրճատվում է աշխատողների մի մասի գնողունակ պահանջարկը, բայց այդ գործոնների կողմից իրական պահանջարկը կխթանվի գների անկումով, և վարձու աշխատողների ամբողջական պահանջարկը զբաղվածության աճող ծավալի դեպքում կաճի, եթե դրամական աշխատավարձի փոփոխության դեպքում աշխատանքի նկատմամաբ պահանջարկի էլաստիկությունը մեկից փոքր չլինի։ Հավասարակշռության նոր վիճակի դեպքում առկա զբաղվածությունն ավելի մեծ ծավալի կլինի, քան նախկին պայմանների դեպքում, միայն եթե ինչ-որ հատուկ սահմանային դեպքերի չհանդիպենք։ Քեյնսը համաձայն չէր նման վերլուծության հետ, քանի որ յուրաքանչյուր տվյալ ճյուղում ունենք արտադանքի նկատմամբ պահանջարկի գրաֆիկ, որը կապում է արտադրանքի հնարավոր վաճառվող քանակը պահանջվող գնի հետ։ Ունենք նաև այն գները բնութագրող առաջարկի գրաֆիկների մի շարք, որոնք կարող են ելքային ծախսերի պայմաններում պահանջվել արտադրանքի տարբեր ծավալների վաճառքի համար։ Իսկ այս գրաֆիկները միասին վերցված կարող ենք դուրս բերել մի գրաֆիկ ևս, որն իրենից ներկայացնում է տվյալ ճյուղում աշխատանքի նկատմամբ պահանջարկի գրաֆիկը, որը զբաղվածության ծավալը կապում է աշխատավարձի տարբեր մակարդակների հետ։ Ապա այս պատկերացումը տեղափոխվում է ամբողջ արդյունաբերության վրա և ենթադրվում է, որ պահանջարկի գրաֆիկը զբաղվածության ծավալը կապում է աշխատավարձի տարբեր մակարդակների հետ։ Եթե վերցնում ենք դրամական աշխատավարձը, ապա հաշվի ենք առնում, որ դրամի արժեքի փոփոխությունները չեն փոխվում դրամական աշխատավարձի փոփոխությունների ճիշտ համամասնորեն։ Այսպիսի փաստարկման ընդհանուր մոտեցումը սխալ է։ Փորձենք կիրառել քեյնսյան մեթոդը,այն բաժանելով 2 մասի։
մուտների որոշ իջեցումներով ուղեկցվող վճարվող աշխատավարձի գումարի կրճատումը կնվազեցնի ինչպես անձնական, այնպես էլ արտադրական նպատակների համար կանխիկ փողի պահանջարկը։
Սա լրիվ ցանկը չէ։ Սահմանափակվենք փակ համակարգով։ Կապիտալի սահմանային արդյունավետության բարձրացման համար նպաստավոր իրադրություն գոյություն ունի այն դեպքում, երբ դրամական աշխատավարձը արդեն հասել էիր անկման սահմանին և դրա դրա հեետագա փոփոխությունները կլինեն արդեն աճման ուղղությամբ։ Իսկ ամենաբարենպաստ իրադրությունը ստեղծվում է այն դեպքում, երբ դրամական աշխատանքը դանդաղ իջնում է ներքև և դրա յուրաքանչյուր կրճատում փոքրացնում է հավանականուրթյունը, որ այն ավելի չի իջնի։ Մյուս կողմից, եթե աշխատավարձը ֆիքսված լիներ և անհնար համարվեր դրա էական որևէ փոփոխություն, ապա դա ավելի լավ կլիներ։ Նման դատողությունները կիրառելի են բումի նկատմամբ։ Առավել նպատակահարմարել է վարել կոշտ դրամական աշխատավարձի քաղաքականություն։ Կարող ենք տոկոսի նրմայի վրա թողնել նույնպիսի ազդեցություն, կրճատելով աշխատավարձը և պահելով փողի քանակն անփոփոխ, մեծացնելով փողի քանակն աշխատավարձի ակարդակը անփոփոխ պահլով։ Աշխատավարի ճկուն քաղաքականությունը և ճկուն դրամական քաղաքականությունը հանգում են նույն արդյունքի։ Հիշեցնենք հետևյալ չորս կարևոր դատողությունները.
Գների մակարդակը առանձին ճյուղերում ասամբ կախված է արտադության սահմանային ծախսերի կազմի մեջ մտնող արտադրանքի գործոնների պարգևատրման դրւյքներից և արտադրության մասշտաբներից, զբաղվածության ծավալից։ Ենթադրենք, որ նախ և առաջ չօգտագործվոց բոլոր ռեսուրսները միատարր են և պահանջվող բոլոր ապրանքների արտադրության ժամանակա ունեն իրար համավասար արդյունավետություն և արտադրույան սահմանային ծախսերի մեջ մտնող արտադրության բոլոր գործոնները բավարարվում են միևնույն դրամական վճարով։ Այս դեպքում կունենանք մշտական եկամտաբերություն և անփոփոխ աշխատավարձի միավոր այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ունի գոնե մեկ գործոնի ոչ լրիվ զբաղվածություն։ Այս ենթադրությունը հնարավորություն տվեց Ջոն Մեյնարդ Քեյնսին ձևակերպելու Փողի քանակական տեսությունը,ուշադրություն դարձնելով հնարավոր բարդություններին, որոնք իրականում կազդեն իրադարձությունների ընթացքի վրա.
Փողի քանակի փոփոխության ազդեցությունը գների վրա երկարաժամկետ տեսանկյունից վերլուծենք։ Սա ավելի շուտ պատմական վերլուծության հարց է, քան զուտ տեսության։ Օրինակ, կարող է գոյություն ունենալ ազգային եկամտի որևէ բավականին կայուն մաս, որից ավել, միջին հաշվով միասին վերցրած մի քանի երկար ժամանակահատվածներ մարդիկ չեն հրաժարվի չգործող մնացորդ պահել, պայմանով որ տոկոսի նորման գերազանում է ինչ-որ հոգեբանական նվազագույն մեծությունը։ Եթե այդ պատճառով փողի քանակը, հանած ընթացիկ շրջանառության համար պահանջվող քանակը, գերազանցում է ազգային եկամտի այդ բաժինը, ապա ուշ թե շուտ կառաջանա տոկոսի նորմայի անկման միտում մինչև այդ նվազագույն մեծության շրջակայքը։ Այդ դեպքում տոկոսի նորմայի նվազումը այլ հավասար պայմաններում կհանգեցնի արդյունավետ պահանջարկի ավելացման, իսկ աճող արդյունավետ պահանջարկը կհասնի մեկ այլ կամ մի քանի կիսակրիտիկական կետերի։ Այսպիսով, որոշակի ժամանակահատվածում տատանումների վերջնական արդյունքը կլինի ազգային եկամուտի և փողի քանակի միջև հաստատուն համամասնություն արտացոլող ինչ-որ միին մոծության սահմանումը, քանի որ հանրության հոգեբանությունը վաղ թե ուշ կհանգեցնի այդ մեծությանը։ Եթե փողի քանակը երկար ժամանակ մնա խիստ անբավարար, ապա վիճակից դորս գալու նորմալ ելքը ավելի շուտ կլինի դրամանակն միավորի կամ փողի քանակը մեծացնելու նպատակնրով դրամավարկային համակարգի փոփոխւթյունը և ոչ թե աշխատավարձի միավորի նվազեցումը, այստեղից բխող պարտքային ժակետի ավելացւմը։ Երկար ժամանակների ընթացքում գների փոփոխությունը գրեթե միշտ գնում է դեպի բարձրացում։ Ժամանակակից Քեյնսյան տնտեսությունում համեմատաբար հաստատուն և քիչ շարժունակ տարրը մինչ հիմա հնարավոր է կպահպանվի ապագայում էլ սեփականատերերի մեծամանության համար ընդունելի նվազագույն տոկոսի նորման է։ Տոկոսնեով արտահայտված օգուտից, որը ստանալու հույսը փոխառույին տալիս է կապիտալի սահմանային արդյունավետությունը, ենթակա է նվազման։ Փոխատուի և փոխառուի միջև միջնորդների վճարման ծախսերը
Նշենք, որ ազգային եկամուտի և փողի քանակի միջև երկարաժամկետ հարաբերակցությունը կախված կլինի իրացվելիության նախապատվությունից, իսկ երկարաժամկետ տեսանկյունով գների կայունությունը կամ անկայունություն է արտադրական համակարգի արդյունավետության աճի տեմպերի հետ համեմատած, կախված կլինի աշխատավարձի միավորի բարձրացման միտումի ինտեսիվությունից։
Գինը որոշվում է հետևյալ հավասարման միջոցով
Գ = Ի + Գ + Հ
Ի - արտադրանքի ինքնարժեք
Գ - արտադրողների կողմից ստացվող շահույթի գումարն է
Հ - հարկեր, զանազան վճարումները և մասհանումները
Գները կատարում են հետևյալ գործառնությունները.
Գնի փոփոխությունն ազդում է նաև մարդկանց եկամուտների բաշխվածության վրա։ Օրինակ՝ բարիքի գնի բարձրացման դեպքում սպառողը չի կարող գնել դրանից նախկին քանակությամբ։ Գնորդը կորցնում է, վաճառողը՝ շահոււմ, ինչը նշանակում է, որի տեղի է ունեցել եկամուտների վերաբաշխում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 68)։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.