Մարիա Թեքցի
From Wikipedia, the free encyclopedia
Վիկտորիա Մարիա Ավգուստա Լուիզա Օլգա Պաուլինա Կլոդինա Ագնեսա Թեքցի (անգլ.՝ Maria von Teck, մայիսի 26, 1867(1867-05-26)[1][2][3][…], Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 24, 1953(1953-03-24)[1][2][3][…], Մալբորո հաուս), Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի թագավոր, Հնդկաստանի կայսր Ջորջ V-ի կինը, Էդուարդ VIII-ի և Ջորջ VI-ի մայրը և Եղիսաբեթ II թագուհու տատիկը։
Մարիա Թեքցի անգլ.՝ Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck | |
Մասնագիտություն՝ | ազնվական և թագավորական կոնսորտ |
---|---|
Ծննդյան օր | մայիսի 26, 1867(1867-05-26)[1][2][3][…] |
Ծննդավայր | Քենսինգթոն, Միդլեքս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Վախճանի օր | մարտի 24, 1953(1953-03-24)[1][2][3][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Մալբորո հաուս |
Թաղված | Սուրբ Գեորգի մատուռ |
Դինաստիա | Duke of Teck? |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Ի ծնե անուն | անգլ.՝ Princess Victoria Mary Augusta Louise Olga Pauline Claudine Agnes of Teck |
Հայր | Francis, Duke of Teck? |
Մայր | Princess Mary Adelaide of Cambridge? |
Ամուսին | Գեորգ V[4] |
Զավակներ | Էդուարդ VIII[4], Ջորջ VI[4], Mary, Princess Royal and Countess of Harewood?, Prince Henry, Duke of Gloucester?, Արքայազն Գեորգ, Քենթի հերցոգ և Prince John of the United Kingdom? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Ծնունդով եղել է Վյուրթեմբերգի թագավորական տան մորգանատիկ ճյուղից։ Ծնվել և մեծացել է Մեծ Բրիտանիայում՝ թագուհի Վիկտորիայի արքունիքում։ 1893 թվականին ամուսնացել է Ուելսի արքայազն Էդուարդի 2-րդ որդու՝ Յորքի դուքս արքայազն Ջորջի հետ, որը գահի ժառանգորդն էր դարձել ավագ եղբոր մահից հետո (որի հարսնացուն էր Մարիան)։ Մինչև 1910 թվականին ամուսնու՝ գահ բարձրանալը եղել է Ուելսի արքայադուստր և Կորնուոլի դքսուհի։ Դառնալով թագուհի, աջակցել է ամուսնուն Առաջին համաշխարհային պատերազմում և պատերազմից հետո տիրող քաղաքական անկայունության շրջանում։ 1936 թվականին այրիացել է և դարձել է իր որդու՝ թագավոր Էդուարդ VIII-ի մայր-թագուհի, սակայն որդին նույն թվականին հրաժարվել է գահից, ի մեծ ցավս թագուհի Մարիայի, հանուն ամերիկուհի Ուոլլիս Սիմփսոնի հետ ամուսնության։ Դրանից հետո Մարիան աջակցել է իր երկրորդ որդուն՝ Ջորջ VI թագավորին ընդհուպ մինչև նրա մահը՝ 1952 թվականին։ Մահացել է իր թոռնուհու՝ Եղիսաբեթ II-ի գահ բարձրանալու հաջորդ տարում։