Մարիայի ընտանիք
From Wikipedia, the free encyclopedia
Մարիայի ընտանիք, համեմատաբար ոչ մեծ աստերոիդների խումբ, որոնք տեղակայված են աստերոիդների հիմնական գոտում, Մարսի և Յուպիտերի ուղեծրերի միջև։ Այն հավանաբար առաջացել է երկու խոշոր մարմինների բախումից, որի արդյունքում նրանք բաժանվել են բազմաթիվ մանր մարմինների։
Այս ընտանիքը երբեմն անվանում են Խիրայամայի ընտանիք, ի պատիվ ճապոնացի աստղագետ Կիեցուգու Խիրայամայի, ով հայտնավերել էր այս ընտանիքը, հիմնվելով այն փաստի վրա, որ այս աստերոիդների ընտանիքի մարմինները, ինչպես և մի քանի այլ ընտանիքների մարմինները ունեն իրար մոտ սպեկտրալ դաս և իրական ուղեծրի էլեմենտներ։
Այս ընտանիքը ստացել է իր անունը (170) Մարիա աստերոիդից։ Համարվում է, որ այս ընտանիքն է հանդիսանում հասարակ խոնդրիտային երկնաքարերի աղբյուր։
Այս ընտանիքի աստերոիդները տեղաբաշխված են հետևյալ ուղեծրերում՝
Այս պահին հայտնաբերված են այս ընտանիքի 81 աստերոիդ։ Նրանց առանձնահատկությունն է համեմատաբար մեծ ուղեծրի թեքումը 15 ° - 17 °[1]։ Այս ընտանիքի աստերոիդները շարժվում են Արեգակի շուրջ 2,5 - 2,625 ա. մ. միջակայքում ընկած մեծ կիսաառանցքներով, որը համապատասխանում է Յուպիտերի հետ 3:1 ուղեծրային ռեզոնանսին։