երկիր Աֆրիկայում From Wikipedia, the free encyclopedia
Մավրիտանիան (الجمهورية الإسلامية الموريتانية) ամբողջական անվանումը՝ Մավրիտանիայի Իսլամական Հանրապետություն (արաբերեն՝ الجمهورية الإسلامية الموريتانية), պետություն է Աֆրիկայի հյուսիս-արևմուտքում։ Արևմտյան ափերը ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով։ Ռելիեֆում տիրապետում են ընդարձակ հարթավայրերն ու սարավանդները։ Երկրի տարածքի 2/3-ն զբաղեցնում է Սահարա անապատը։ Երկրի Տարածքը՝ 1.030.700 կմ² է։ Բնակչությունը 2012 թվականին կազմել է 3.359.185 մարդ։
الجمهورية الإسلامية الموريتانية | ||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ شرف إخاء عدل |
||||
Ազգային օրհներգ՝ "Մավրիտանիայի ազգային հիմն" | ||||
|
||||
Մայրաքաղաք | Նուակշոտ | |||
Պետական լեզուներ | Արաբերեն | |||
Շրջանային լեզուներ | ֆրանսերեն | |||
Կառավարում | Իսլամական հանրապետություն | |||
- | Նախագահ | Մուհամեդ Աբդել Ազիզ | ||
- | Ջրային (%) | 0.03 | ||
Բնակչություն | ||||
- | 2012 նախահաշիվը | 3,359,000 (135-րդ) | ||
- | 1988 մարդահամարը | 1,864,236[1] | ||
ՀՆԱ (ԳՀ) | 2011 գնահատում | |||
- | Ընդհանուր | $7.093 միլիոն[2] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $2,178[2] | ||
ՀՆԱ (անվանական) | 2011 գնահատում | |||
- | Ընդհանուր | $4.200 միլիոն[2] | ||
- | Մեկ շնչի հաշվով | $1,290[2] | ||
Ջինի (2000) | 39 (միջին) | |||
ՄՆԶԻ (2011) | 0.453[3] (ցածր) (159th) | |||
Արժույթ | Մավրիտանյան ուգիյա (MRO) | |||
Ժամային գոտի | (ՀԿԺ+0) | |||
- | Ամռանը (DST) | չունի (ՀԿԺ+0) | ||
Ազգային դոմեն | .mr | |||
Հեռախոսային կոդ | +222 |
Մշտական հոսք ունեցող գետեր չկան։ Բացառություն է միայն սահմանամերձ Սենեգալ գետը։ Բուսածածկույթը նոսր է, գերակշռում են չորասեր թփուտները, ատլանտյան ափամերձ գոտում՝ սավաննաները։ Ընդերքում կան երկաթի, պղնձի, վոլֆրամի պաշարներ։
XI դարի կեսերին Մավրիտանիայի տարածքում ստեղծվել է Ալմորավյանների հզոր պետությունը, որն ընդգրկել է նաև Մարոկկոյի և Արևմտյան Ալժիրի տարածքները։ XV դարում մուտք են գործել եվրոպացիները՝ պարտուգալացիներ, իսպանացիներ, այնուհետև՝ հոլանդացիներ, անգլիացիներ, ֆրանսիացիներ։ 1920 թվականին երկիրը պաշտոնապես հայտարարվել է ֆրանսիական գաղութ՝ Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկայի կազմում։ Անկախություն է ձեռք բերել 1960 թ-ին։
Բնակչությունը հիմնականում արաբներ ու բերբերներ են։ Խոշոր քաղաքներ են Նուակշոտը, Նուադիբուն, Կաեդին։ Բնակչության մեծ մասն զբաղվում է քոչվոր անասնապահությամբ։ Բուծում են խոշոր եղջերավոր կենդանիներ, ուղտ, ոչխար, այծ։ Ափամերձ գոտում զբաղվում են ձկնորսությամբ։ Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են կորեկը, սորգոն, եգիպտացորենը, բատատը, գետնանուշը, օազիսներում՝ փյունիկյան արմավենին։ Կան ձկան վերամշակման, շաքարի, ցեմենտի արտադրության, ալրաղաց ձեռնարկություններ։
Մավրիտանիան բաժանված է 12 մարզերի և Նուակշոտ մայրաքաղաքային ինքնավար շրջանի։ Շրջաններն էլ իրենց հերթին բաժանվում են 44 մարզերի.
№ | Շրջան | Վարչական կենտրոն | Տարածք, կմ² |
Բնակչություն, (2000), մարդ. |
Խտություն, մարդ./կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Ադրար | Ատար | 215 300 | 60 847 | 0,28 |
2 | Ասսաբա | Կիֆֆա | 36 600 | 249 596 | 6,82 |
3 | Բրակնա | Ալեգ | 32 800 | 240 167 | 7,32 |
4 | Դախլեթ-Նուադիբու | Նուադիբու | 22 300 | 75 976 | 3,41 |
5 | Գորգոլ | Կաէդի | 13 600 | 248 980 | 18,31 |
6 | Կուդիմագա | Սելիբաբի | 10 300 | 186 697 | 18,13 |
7 | Խոդ-էշ-Շարկի | Նեմա | 182 700 | 275 288 | 1,51 |
8 | Խոդ-էլ-Գարբի | Այուն-էլ-Ատրուս | 53 400 | 219 167 | 4,10 |
9 | Ինշիրի | Ակժուժտ | 46 800 | 11 322 | 0,24 |
10 | Նուակշոտ | Նուակշոտ | 1 000 | 611 883 | 611,88 |
11 | Տագանտ | Տիջիկժա | 95 200 | 61 984 | 0,65 |
12 | Տիրիս-Զեմմուր | Զուէրատ | 252 900 | 53 586 | 0,21 |
13 | Տրարզա | Ռոսո | 67 800Նուակշոտ | 252 664 | 3,73 |
Ընդհանուր | 1 030 700 | 2 548 157 | 2,47 |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.