Մասնակից:Narek AAN/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Կոստանտին Մեծ (լատին․՝ Flavius Valerius Aurelius Constantinus Augustus; հուն․՝ Κωνσταντῖνος ὁ Μέγας, մեր թվարկությունից հետո[1] 272-ի փետրվարի 27-ից մինչև 337 թվականի մայիսի 22-ը), նաև հայտնի է որպես Կոնաստանտին I, եղել է Հռոմի կայսր, ով կառավարել է 306–ից 337 թվականներին: Ծնվել է Նասիսուսում՝ Դակիայում, քաղաքը այժմ հայտնի է որպես նիս (սերբական լեզվով Նիշ, գտնվում է Սերբիայում), Կոնստանտինը հռոմեկան բանակի սպա Ֆլավիուս Վալերիուս Կոնստանտինուսի որդին էր: Մայրը՝ կայսրուհի Հելենան էր: Նրա հայրը 293 թվականին դարձել էր կեսար՝ կայսրության ներկայացուցիչը արևմուտքում: Կոնստանտինին ուղարկեցին արևելք, որտեղ նա աստիճանաբար բարձրանալով՝ Դիոկղետիանոսի և Գալերիուսի օրոք, դարձավ ռազմական ականավոր գործիչ և հռետոր: 305 թվականին Կոստանտինուսը հասավ արևմուտքի մեծ կայսրի՝ Օգոստոսի աստիճանին, դրանից հետո Կոնստանտինին հետ կանչեցին արևմուտք՝ Բրիտանիայում հոր իշխանության ներքո պայքարելու: Կոնստանտինը հռչակվեց կայսր հոր մահվանից հետո մեր թվարկությունից հետո 306 թվականին Էբորաքում (ներկայիս Յորքում) գտնվող բանակի կողմից: Նա հաղթանակած դուրս եկավ կայսեր Մաքսենտիուսի և Լիցինիուսի դեմ մղված մի շարք քաղաքացիական պատերազմներում, 324 թվականին դառնալով և արևմուտքի և արևելքի միակ ղեկավարը:
Որպես կայսեր՝ Կոստանտինը կայսրությունը հզորացնելու համար սահմանեց վարչական, ֆինանսական, հասարակական և ռազմական բարեփոխումներ: Նա վերափոխեց կառավարությունը՝ առանձնացնելով քաղաքացիական և ռազմական իշխանությունները: Պայքարելով արժեզրկման դեմ նա ներկայացրեց սոլիդուսը՝ նոր ոսկե մետաղադրամը, որն ավելի քան հազարավոր տարիներ Բյուզանդական և Եվրոպական դրամաշրջանառության համար չափանիշ դարձավ: Հռոմեական բանակը վերակազմավորվեց՝ կազմավորվելով մարտի արագաշարժ ստորաբաժանումներ և կայազորի զինվորներ, որոնք ի վիճակի էին դիմադրելու ներքին սպառնալիքին և բարբարոսական ներխուժումներին: Կոնստանտինը հաջող արշավներ է վարել Հռոմեական սահմանին գտնվող ցեղերի՝ Ֆրանկների, Ալեմանների, Գոթերի և Սարմատների դեմ, նույնիսկ վերաբնակեցնելով այն հողերը, որոնք լքված էին մնացել իր նախորդների ժամանակ՝ երրորդ դարի ճգնաժամի ընթացքում:
Կոնստանտինը առաջին հռոմեացի կայսրն էր, ով ընդունել է քրիստոնեությունը:[Ն 1] Թեև նա իր կյանքի մեծ մասը ապրել էր որպես հեթանոս, իր մահվան մահճում միացավ քրիստոնեական հավատին՝ կնքվելով Նիկոմեդիացի Եվսեբիոսի կողմից: Նա ազդեցիկ դեր է խաղացել 313 թվականինն Միլանի հրովարտակի հռչակման գործում, որը հանդիսավոր կերպով հայտարարում էր Հռոմեական կայսրությունում կրոնական հանդուրժողականություն քրիստոնեության հանդեպ: Նա 325 թվականին գումարեց Նիկիայի առաջին ժողովը, որտեղ ներկայացվում էր քրիստոնեական հավատի հայտարարությունը, որը հայտնի է որպես Նիկիայի դավանանք:[3] նրա պատվերով կառուցվել է Սուրբ Հարության Տաճարի եկեղեցին Երուսաղեմում՝ Հիսուսի գերեզմանի տեղում, և դա դարձել է քրիստոնեական աշխարհում ամենասուրբ վայրը: Վաղ միջնադարում ժամանակավոր իշխանությանն ուղղված պահանջները հիմնված էր Կոնստանտինի հորինված նվիրատվության վրա: Նրան պատմականորեն անվաել են <<առաջին քրիստոնեական կայսր>> ով մեծապես իր աջակցություն է ցույց տվել քրիստոնեական եկեղեցուն: Որոշ ժամանակակից գիտնականներ սակայն վիճարկում են նրա հավատալիքները և նույնիսկ նրա քրիստոնեական հավատի ըմբռնումը:[Ն 2]
Կոնստանտինի ժամանակաշրջանը Հռոմեական կայսրության պատմության մեջ յուրահատուկ ժամանակաշրջանի հիմք է թողել:[6] Նա կառուցեց նոր կայսերական նստավայր Բյուզանդիոնում, որը իրենից հետո վերանվանվեց Կոստանդինապոլիս (այժմ Ստամբուլ) (<<Նոր Հռոմ>> գովաբանական մակդիրը ավելի ուշ ի հայտ եկավ և երբեք չդարձավ պաշտոնական անվանում): Այն դարձել է կայսրության մայրաքաղաք ավելի քան հազար տարի, ավելի ուշ արևելյան Հռոմեական կայսրության մայրաքաղաք, որն այժմ պատմաբանների կողմից կողմից կոչվում է Բյուզանդական կայսրություն: Նրա ավելի անմիջական քաղաքական ժառանգությունը այն էր, որ նա Դիոկղետիանոսի Տետրարխիան փոխարինեց դինաստիական հաջորդականության սկզբունքով՝ կայսրությունը թողնելով իր որդիներին: Նրա հեղինակությունը բարձրացավ իր երեխաների կյանքի ընթացքում և իր իշխանությունից հետո դարեր շարունակ: Միջնադարյան եկեղեցին նրան որպես կատարելության տիպար վեր էր բարձրացնում, մինչդեռ աշխարհիկ ղեկավարները համարում էին նրան որպես նախատիպ, հանձնարարական տվող անձնավորության, կայսերական օրինականության և ինքնուրույնության խորհրդանիշ[7]: Վերածննդի սկզբից սկսած՝ հակակոնստանտինական աղբյուրների ի հայտ գալու պատճառով, նրա կայսերական իշխանության վերաբերյալ շատ քննադատական գնահատականներ են հնչել: Ժամանակակից գիտնականները փորձում են հավասարակշռել նախորդների ծայրահեղությունները։