Նիկեայի Ա տիեզերական ժողով, 325 թ. Կոստանդիանոս Ա Մեծի կողմից Նիկեա քաղաքում հրավիրված քրիստոնյա եկեղեցու վարդապետների ժողով։ Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է տիեզերական։ Ժողովին մասնակցել է 318 եպիսկոպոսներ, այդ թվում Հայաստանից՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։
- Ժողովը դատապարտում է Արիոսի վարդապետությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն։
- Ժողովը մշակում է դավանաբանական բանաձև, որը հայտնի է Հավատո հանգանակ անունով։
- Ժողովն ամրագրում է ժամանակի միակ առաջնային Կաթողիկոսական աթոռի` Վաղարշապատի աթոռի գերակայությունը այլ աթոռների նկատմամբ։
- Ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։
Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկեական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 295)։ |
Wikiwand in your browser!
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.