Մասնակից:Մանե Հովհաննիսյան/Ավազարկղ3
From Wikipedia, the free encyclopedia
Նստելու իրավունք (անգլ.՝ right to sit) աշխատավայրում համապատասխան և հարմարավետ նստատեղեր ստանալու օրենք: Այս օրենքը ընդունել են բազմաթիվ երկրներ ինչպիսիք են ՝ Մեքսիկա, Ֆրանսիա, Իսպանիա, Արգենտինա, Միացյալ Թագավորություն, Ճամայկա, Հարավային Աֆրիկա, Էսվատինի, Կամերուն, Տանզանիա, Ուգանդա, Լեսոթո, Մալազիա, Բրազիլիա, Իսրայել, Իռլանդիա, Զամբիա, Գայանա, Հնդկական նահանգներ՝ Թամիլ Նադու և Կերալա, Կանադական նահանգներ՝ Նյուֆաունդլենդ և Լաբրադոր, Բրիտանական անդրծովյան տարածքներ՝ Ջիբրալթար և Մոնտսերատ:ԱՄՆ-ի և Ավստրալիայի գրեթե բոլոր նահանգները, ինչպես նաև Կանադայի նահանգների մեծամասնությունը 1881-ից 1917 թվականներին ընդունեցին օրենսդրություն կին աշխատողների համար: Ներկայիս օրենսդրությամբ «նստելու իրավունք» ունեցող ԱՄՆ նահանգներն են՝ Կալիֆորնիա, Ֆլորիդա, Մասաչուսեթս, Մոնտանա, Նյու Ջերսի, Նյու Յորք, Օրեգոն, Փենսիլվանիա, Արևմտյան Վիրջինիա, Վիսկոնսին:Նստելու իրավունքի դրույթը ներառված է Աշխատանքի միջազգային կազմակերպության հիգիենայի (առևտրի և գրասենյակների) կոնվենցիայում, 1964 թվական: Միջազգային պայմանագիրը վավերացվել է 52 երկրների կողմից 2023 թվականին:
Որոշ իրավասություններ, ինչպիսիք են՝ Ալաբամա, Արկանզաս, Կոնեկտիկուտ, Այդահո, Կենտուկի, Մեն, Մերիլենդ, Միչիգան, Միսսուրի, Նեբրասկա, Նևադա, Նյու Մեքսիկո, Նյու Հեմփշիր, Քվեբեկ և Վաշինգտոն չեղյալ են համարել նստելու իրավունքը: Շատ նստելու իրավունքներ ի սկզբանե պարունակում էին կին աշխատողներին վերաբերվող օրենքներ: Որոշ իրավասություններ պահպանել են այդ օրենքները, բայց շատ իրավասություններ փոփոխել են իրենց օրենսդրության իրավունքը՝ գենդերային չեզոք լինելու համար: Իրավասու մարմինները, առանց նստելու ընդհանուր իրավունքի օրենքների, հաճախ նստատեղեր են տրամադրում հաշմանդամներին, հղիներին կամ անչափահաս աշխատողներին: