Մասնակից:Գայանե Անտոնյան/Ավազարկղ
From Wikipedia, the free encyclopedia
Գրգռված աղու համախտանիշ(ԳԱՀ), ախտանիշների խումբ, որն արտահայտվում է որովայնի ցավով, աղիների կծկողական ունակության և շարժողական ֆունկցիայի փոփոխությամբ առանց հիմքում ընկած տեսանելի նշանների և օրգանական ախտահարումների[1]։ Ախտանիշները տևական ընթացք ունեն, հաճախ ընթանում են տարիներով[2]։ Համախտանիշը դասակարգվում է չորս հիմնական տեսակների պայմանավորված գերակշռող ախտանիշներով՝ առավելապես փորլուծություն (IBS-D, diarrhea), առավելապես փորկապություն ( IBS-C, constipation), հաճախակի են և՛փորլուծությունը և՛ փորկապությունը ( IBS-M), երկուսն էլ հաճախակի չեն (IBS-U)[1]: ԳԱՀ-ը նվազեցնում է կյանքի որակը[3]։ Այն կարող է դառնալ տագնապի, մեծ դեպրեսիայի կամ քրոնիկական հոգնածության պատճառ[1][4]։
Գրգռված աղու համախտանիշ | |
---|---|
![]() | |
Պատճառ | հայտնի չեն |
Հիվանդության ախտանշաններ | փորլուծություն, փորկապություն, որովայնի ցավ |
Բժշկական մասնագիտություն | գաստրոէնտերոլոգիա |
Ախտորոշում | ախտանիշներ, այլ հիվանդությունների ժխտում |
Տարբերակիչ ախտորոշում | ցելիակա, ցելիակայով չպայմանավորված գլյուտենային զգայունություն, հաստ աղու քաղցկեղ, կրոնի հիվանդություն, խոցային կոլիտ, միկրոսկոպիկ կոլիտ, լեղաթթուների մալաբսորբցիա |
Բուժում | ախտանշանային՝ սննդակարգ, դեղորայքային բուժում, պրոբիոտիկներ, հոգեթերապիա |
Հաճախություն | 12,5% (զարգացած երկրներում) |
Սկիզբը | սովորաբար 45 տարեկանից հետո |
Տևողություն | երկար ընթացող |
Կանխատեսում | կյանքի տևողությունը չի նվազում |
ԳԱՀ-ի հիմքում ընկած պատճառները հստակ չեն[2]։ Ենթադրվող պատճառներից են աղիք-ուղեղային առանցքում փոփոխությունները, աղիների շարժողական ֆունկցիայի խանգարումները, ցավի հանդեպ գերզգայունությունը, վարակային գործընթացների առկայությունը՝ բարակի աղիքի մանրէների գերաճ, նեյրոտրանսմիտերները, գենետիկ գործոնները և սննդային գերզգայունությունը[2]։ ԳԱՀ-ը առաջացումը կարող են հրահրել աղիքային վարակները[5], սթրեսային կյանքը[6]։ ԳԱՀ-ը աղեստամոքսային համակարգի ֆունկցիոնալ խանգարում է[1]։ Ախտորոշումը դրվում է բացառման սկզբունքով։ Անհրաժեշտ է բացառել անհանգստություն պատճառող՝ «տագնապի» նշանների առկայությունն ու այլ հնարավոր օրգանական հիվանդությունները[7]։ «Տագնապի» նշաններն են՝ հիվանդության մանիֆեստացիան 50 տարեկանից հետո, քաշի կորուստը, կղանքում արյան առկայությունը, աղիների բորբոքային հիվանդությունների ընտանեկան անամնեզը[7]։ Նմանատիպ ածտանիշներով հնարավոր օրգանական հիվանդություններից են՝ ցելիական, միկրոսկոպիկ կոլիտը, աղիների բորբոքային հիվանդությունը, լեղաթթուների մալաբսորբցիան՝ թերներծծումը, հաստ աղու քաղցկեղը[7]։
ԳԱՀ-ի լիարժեք բուժում չկա[8]։ Բուժումը ներառում է ախտանիշների նվազեցումը սննդակարգի, մեդիտացիայի, պրոբիոտիկների և խորհրդատվությունների միջոցով։[8] Սննդակարգի փոփոխությունը ներառում է լուծվող մանրաթելերի քանակի շատացումը սննդում, ֆերմենտացվող օլիգոսախարիդների, դիսախարիդների, մոնոսախարիդների և պոլիոլների նվազեցումը սննդում, գլուտեն չպարունակող սննդակարգի նշանակումը[7][9][10]։ Լոպերամիդը կարող է նշանակվել փորլուծության, իսկ լուծողականները՝ փորկապության դեպքում[7]։ Հակադեպրեսանտները կարող են բարելավել ախտանիշները և նվազեցնել ցավը[7]։ Պացիենտի կրթումը և որակյալ բժիշկ-պացիենտ հարաբերությունները հիվանդության կարևոր մաս են կազմում[7][11]։
Զարգացած երկրներում բնակչության 10-15%-ն ունի ԳԱՀ.[1][12]։ Այն հաճախ է հանդիպում Հարավային Ամերիկայում և հազվադեպ՝ Հարավարևելյան Ասիայում[7]։ ԳԱՀ-ը կանանց մոտ երկու անգամ ավելի տարածված է, քան տղամարդկանց մոտ և սովորաբար սկսվում է մինչև 45 տարեկանը[1]։ Տարիքի հետ ԳԱՀ-ի առաջացումը նվազում է[7]։ Այս համախտանիշը չի ազդում կյանքի տևողության վրա և չի հանգեցնում այլ լուրջ հիվանդությունների[13]։ ԳԱՀ-ն առաջին անգամ նկարագրվել է 1820 թվականին, իսկ «գրգրռված աղու համախտանիշ» տերմինն օգտագործման մեջ մտել է 1944-ին[14]։