From Wikipedia, the free encyclopedia
Լեղի, (լատին․՝ bilis, հին հունարեն՝ χολή), դեղին, շագանակագույն կամ կանաչավուն, դառը, յուրահատուկ հոտ ունեցող, լյարդի կողմից արտազատվող և լեղապարկում կուտակվող հեղուկ։
Լեղին արտադրվում է հեպատոցիտներում, ապա անցնում միջբլթակային, այնուհետև լյարդային արտատար ծորաններ, որոնք լեղապարկային ծորանի հետ միասին կազմում են ընդհանուր լեղածորանը։
Ընդհանուր լեղածորանը բացվում է տասներկումատնյա աղիքի խոռոչում։ Ընդհանուր լեղածորանի բացման շրջանում տեղադրված է Օդդիի սեղմանը։ Մարսողությունից դուրս լեղին լյարդային ծորաններից պարկային ծորանի միջոցով անցնում է լեղապարկ և կուտակվում այնտեղ, իսկ սնունդն ընդունելիս մղվում է տասներկումատնյա աղիք։ Լեղագոյացումը անընդհատ պրոցես է, իսկ լեղազատումը կատարվում է պարբերաբար, կապված մարսողության հետ։
Լեղին ոսկեգույն հեղուկ է, pH-ը տատանվում է 7,8-8,6-ի սահմաններում։ Օրվա ընթացքում գոյանում 0,51 լ լեղի, որի 97,6%-ը ջուր է, 2,4%-ը չոր նյութը, որը պարունակում է օրգանական և անօրգանական մի շարք նյութեր[1]։
Անօրգանական նյութերից են նատրիումի, կալիումի, մագնեզիումի, կալցիումի քլորային, ծծմբաթթվային և ֆոսֆորաթթվային աղերը[2]։
Օրգանական նյութերից՝ լեղաթթուները, լեղագունակները, խոլեսթերինը, ճարպաթթուները, չեզոք ճարպերը, լեցիտինը, միզանյութը, միզաթթուն, A, B, C վիտամինները, ամինաթթուները, չնչին չափով թույլ ակիվությամբ ֆերմենտները (ամլազ, ֆոսֆոատազներ, պորտեազներ)։
Լեղաթթուները լյարդում առաջանում են խոլեսթերինից։ Լեղագունակներին են պատկանում բիլիռուբինը և բիլիվերդինը, որոնք հանդիսանում են հեմոգլոբինի քայքայման արգասիքներ և լեղուն տալիս են բնորոշ գույն։ Լեղու գունակներից ձևավորվում են մեզի և կղանքի գունակներ՝ ուրոբլինը, ուրոխրոմը և ստերկոբիլինը։
Հեղուկ և թափանցիկ լյարդային լեղին, անցնելով ծորանների միջով, ենթարկվում է որոշակի փոփոխությունների՝ կապված ջրի և հանքային աղերի ներծծման և լեղուղիների մուցինի ավելացման հետ։ Լեղին մեծ փոփոխությունների է ենթարկվում լեղապարկում, որտեղ այն, շնորհիվ ջրի ներծծման, խտանում է, դառնում մածուցիկ և մգանում մուցինի ավելացման պատճառով։ Լեղու pH-ը 7,3-8,0-ից հասնում է 6,0-7,0 բիկարբոնատների ներծծման և լեղապարկի պատերի կողմից արտադրվող լեղաթթվային աղերի խառնվելու պատճառով։
Լեղին ակտիվ մասնակցում է մարսողության գործընթացներում, որը պայմանավորված է նրա բաղադրության մեջ մտնող լեղաթթուներով և նրանց աղերով։ Այն՝
Լեղագոյացումն օրգանիզմում կատարվում է անընդհատ։ Սննդի ընդունումից 3-12 րոպե հետո լեղագոյացումը ռեֆլեքսորեն ուժեղանում է եւ ավելի շատանում։ Լեղամղման վրա ռեֆլեքսային ազդեցություններն իրականացվում են պայմանական և ոչ պայմանական ռեֆլեքսների միջոցով, որոնք սկիզբ են առնում տարբեր ռեֆլեքսային դաշտերից (տեսողական, լսողական, հոտառական, համի, ստամոքսի և 12-մատնյա աղիքի ընկալիչներից)։
Լեղամղման համար մեծ նշանակություն ունի նաև կարգավորման հումորալ մեխանիզմները (խոլեցիստոկինինպանկրեոիզմին հորմոնը, գաստրինը, սեկրետինը, լեղին)։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.