From Wikipedia, the free encyclopedia
Արյան մեղադրանք (նաև՝ արյան պիտակ, արյան զրպարտանք)[1][2], մեղադրանք [3][4][5] հրեաների նկատմամբ առ այն, որ նրանք առևանգում և սպանում են քրիստոնյաների երեխաներին, արյունը օգտագործում հրեական տոների ժամանակ կրոնական ծիսակատարությունների ընթացքում։ [6] Պատմականորեն այս զրպարտությունները, ի թիվս այլ մեղադրանքների՝ խմելու ջրի (աղբյուրի) թունավորում (Well poisoning) և քրիստոնեական հաղորդության (ծիսական հյուրասիրության, հացի) պղծման (Host desecration) հետ Եվրոպայում հրեաների նկատմամաբ իրականացվող հետապնդումների մաս էին կազմում։
Արյան մեղադրանքով սովորաբար ասվում էր, որ հրեաները մացայի խմորի պատրաստման համար (Փեսախի տոներին) օգտագործում են մարդկային արյուն։ Վաղ մեղադրանքները նման մեկնաբանություններ չունեն, իսկ մեղադրանքը դիտվում էր խաչելության վերաիրականացման համատեքստում։ Համարվում էր, որ երեխաների արյունն ավելի պահանջված է։ Զրպարտությունները հիմնականում առաջ էին գալիս անհետ կորած երեխաների և ընդհանրապես երեխաների մահերը բացահայտել ի զորու չլինելու պատճառով։ Որոշ դեպքերում մարդկային զոհաբերության ենթադրյալ զոհերը ընդունվում էին որպես նահատակ, սուրբ կերպար, որոնց շուրջ լեգենդներ էին հյուսվում, ստեղծվում նահատակների հիշատակի աղանդներ։
«Արյան մեղադրանք» տերմինը կարող է նաև վերաբերել ցանկացած տհաճ և կեղծ մեղադրանքի, զրպարտության։ Այն ձեռք է բերել ավելի լայն փոխաբերական իմաստ։ Սակայն այս տերմինի օգտագործումը մնում է խնդրահարույց և ի դեմս հրեական որոշ համայնքների՝ առաջացնում բողոք[7][8][9]։
“ | Արյան մեղադրանքի կիրառումը կեղծ առիթ էր դառնում հրեաների շրջանում բազմաթիվ ջարդեր իրականացնելու համար։ Վտանգի պատճառով, նրանք որոնք ապրում էին արյան զրպարտանքի իրականացման բնակավայրերում, Հալախայի (Halakha) կանոններով ազատվում էին կարմիր գինու օգտագործումից, որպեսզի այն չբռնագանձեն որպես ապացույց իրենց դեմ։ | ” |
- Փեսախ. ինչ ենք մենք ուտում և ինչու, Project Genesis[10] |
Ենթադրվող խոշտանգումների և մարդկային զոհաբերությունների իրականացումը հակասում են հուդաիզմի ձևավորված ուսմունքին։ Ըստ Աստվածաշնչի, Աստված պատվիրեց Աբրահամին զոհաբերել իր որդի Իսահակին։ Սակայն զոհաբերությունից առաջ մտափոխվեց և պատվիրեց մարդկային զոհը փոխարինել խոյով։ Սա հավանական է դիտարկել հնում մարդկային զոհաբերություններից հրաժարվելու կոնտեքստում։ Հին կտակարանյան (հրեական Թանախը) Տասը պատվիրանները և Թորան արգելում են մարդկային սպանությունը։ Բացի այդ արյան (մարդու կամ այլ կենդանու) օգտագործումը արգելվում է հրեական ծիսական «դիետիկ» օրենքներով՝ կաշրութով։ Ըստ Ղևտականի, զոհաբերված կենդանու արյունը (կենդանին) կարող է տեղադրվել միայն Երուսաղեմի տաճարի խորանին, որն այլևս գոյություն չուներ միջնադարյան քրիստոնյաների շրջանում հրեաների նկատմամբ արյան մեղադրանքի կիրառման ժամանակ)։ Բացի այդ մարդկային մսի օգտագործումը հակացուցված է նույն կաշրութով[11]։
Առաջին մեղադրանքները վերաբերում էին հրեաներին, որոնք մարգարեության հիման վրա իբր խաչում էին քրիստոնյանների երեխաներին Զատիկի (Փասախ) ժամանակ։ Չկա որևէ հղում անթթխմոր մացա հացի պատրաստման ժամանակ արյան օգտագործման վերաբերյալ, որը հետագայում վերածվում է հետապնդումների և ջարդերի իրականացման հիմնական դրդիչի[12]։
Պրոֆեսոր Իսրայել Յակոբ Յուվալը (Երուսաղեմի Հրեական համալսարան ) հոդված է հրապարակել 1993 թվականին, որում կարծիք է հայտնում, որ արյունոտ մեղադրանքը, հավանաբար, առաջացել է 12-րդ դարում, երբ քրիստոնյաները դիտարկում էին հրեական վարքագիծը Խաչակրաց առաջին արշավանքի ժամանակ։ Որոշ հրեաներ ինքնասպան էին լինում կամ սպանում սեփական երեխաներին, միայն թե դավանափոխ չլինեն և չհրաժարվեն հուդայականությունից։ Յուվալն ուսումնասիրելով քրիստոնեական աղբյուրները, եզրակացնում է, որ դրանք խիստ խեղաթյուրված են այն մեղադրանքներով, որ եթե հրեաները կարող էին սպանել սեփական երեխաներին, ապա ունակ էին սպանել նաև քրիստոնյաների երեխաներին։ Յուվալը մերժում է արյունոտ մեղադրանքի պատմությունը, որը չէր կարող լինել ճշմարիտ նաև Եվրոպայում հրեաների գոյության վտանգավոր բնույթի պատճառով։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.