հայ թարգմանիչ From Wikipedia, the free encyclopedia
Հովհաննես Հոլով (Հակոբ Կոստանդնուպոլսեցի, 1635[1], Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - նոյեմբերի 24, 1691[1], Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1]), հայ քերական, թարգմանիչ, հոգևորական գործիչ, վարդապետ։
Հովհաննես Հոլով | |
---|---|
Ծնվել է | 1635[1] |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | նոյեմբերի 24, 1691[1] |
Մահվան վայր | Վենետիկ, Վենետիկի հանրապետություն[1] |
Ազգություն | հայ |
Կրոն | Հայ Կաթողիկէ Եկեղեցի |
Մասնագիտություն | քերական, թարգմանիչ և քահանա |
1660-1667 թվականներին սովորել է Հռոմի և Լիոնի դպրոցներում, զբաղվել գիտական, թարգմանչական, քարոզչական աշխատանքով։ Եղել է Ոսկան Երևանցու առաջին գրաքննիչը, իր գործունեությամբ պաշտպանել հայ տպագրիչների շահերը։ Ունի շուրջ 15 ինքնուրույն և թարգմանչական գրքեր։ Հովհաննես Հոլովի առաջին տպագիր գիրքը «Պարտէզ հոգևոր» (1670) երկի թարգմանությունն է։ «Զտութիւն հայկաբանութեան կամ Քերականութիւն հայկական» (լատիներեն և հայերեն[2], 1674) գրքի համար, ըստ ավանդության, նրան անվանել են «Հոլով»։ «Համառօտութիւն ճարտասանականի արուեստի» (1674)[3] աշխատությամբ Հովհաննես Հոլովը փաստորեն հիմնել է նոր շրջանի ինքնուրույն գիտական ոճագիտությունն ու ճարտասանությունը, «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» (1687) գրքով[4] նոր մակարդակի հասցրել աշխարհաբարի մշակումը և առաջին անգամ հրապարակայնորեն պաշտպանել նրա դատը։ Մահացել է 1691 թ.-ի նոյեմբերի 24-ին, Վենետիկում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.