Հոնկոնգ[6] հատուկ վարչական շրջան[Ն 1] (չինարեն գրությամբ՝香港特別行政區, ՝ 香港特别行政区, կրճատ՝ 香港), Չինաստանի հատուկ վարչական շրջան, Ասիայի և աշխարհի առաջատար ֆինանսական կենտրոններից մեկը։
Արագ փաստեր Հոնկոնգ 中華人民共和國香港特別行政區中华人民共和国香港特别行政区 Zhōnghuá Rénmín Gònghéguó-Xiānggǎng Tèbié Xíngzhèngqū, Կարգավիճակ ...
Հոնկոնգ
中華人民共和國香港特別行政區 中华人民共和国香港特别行政区
Zhōnghuá Rénmín Gònghéguó-Xiānggǎng Tèbié Xíngzhèngqū |
---|
|
|
Կարգավիճակ | special administrative region?, քաղաք, մեծ քաղաք, մետրոպոլիա, գլոբալ քաղաք, կախյալ տարածքներ, քաղաք-պետություն, բնակավայր և customs territory of China? |
---|
Մտնում է | Չինաստան |
---|
Ներառում է | Այլենդս, Kwai Tsing District?, North District?, Sai Kung District?, Sha Tin District?, Tai Po District?, Tsuen Wan District?, Tuen Mun District?, Yuen Long District?, Kowloon City District?, Kwun Tong District?, Sham Shui Po District?, Wong Tai Sin District?, Yau Tsim Mong District?, Central and Western District?, Eastern District?, Southern District? և Wan Chai District? |
---|
Պետական լեզու | դասական չինարեն |
---|
Մայրաքաղաք | Victoria? |
---|
Օրենսդիր մարմին | Legislative Council of Hong Kong?[1] |
---|
Կառավարության ղեկավար | John Lee? |
---|
Մակերես | 1 104 կմ² |
---|
Ազգաբնակչություն | ▼7 413 070 մարդ (2021)[2] |
---|
Կրոն | բուդդայականություն[3], Դաոսականություն[3], Կոնֆուցիականություն[3], քրիստոնեություն[3], հինդուիզմ[3], իսլամ[3], սիկհիզմ[3] և հուդայականություն[3] |
---|
Հիմն | Չինաստանի օրհներգ |
---|
Հիմնադրված է | հուլիսի 1, 1997[4] թ. |
---|
Արժույթ | Հոնգ Կոնգ դոլար[1] |
---|
Կենտրոնական բանկ | Hong Kong Monetary Authority? |
---|
Ազգային տոն | Նոր տարվա օր, Ամանորը Չինաստանում, Qingming Festival?, Ավագ Ուրբաթ, Սուրբ շաբաթ, Զատկի երկուշաբթի, Մայիսի մեկ, Բուդդայի ծննդյան օր, Վիշապանավակների տոն, Hong Kong Special Administrative Region Establishment Day?, National Day of the People's Republic of China?, Chinese Mid-Autumn Festival?, Double Ninth Festival?, Սուրբ Ծնունդ և Նվերների օր |
---|
Ժամային գոտի | UTC+8 |
---|
Հեռախոսային կոդ | +852 |
---|
Ինտերնետ-դոմեն | .hk |
---|
Մարդկային ներուժի զարգացման ինդեքս | 0,952[5] |
---|
|
gov.hk(անգլ.)(ինդ.)(հինդի)(թաի.)(վիետ.) |
Փակել
Տեղակայված է Կոուլունի թերակղզու վրա, արևմուտքից, հարավից և արևելքից շրջապատված է Հարավ-Չինական ծովով, ինչպես նաև ավելի քան 260 կղզիների վրա, որոնցից ամենախոշորը Հոնկոնգ (այնտեղ են գտնվում կենտրոնական իշխանության մարմինները և ֆինանսական հաստատությունները), Լանտաու և Լամմա կղզիներն են։ Հյուսիսից Հոնկոնգը սահմանակից է Գուանդուն նահանգի Չենչժեն հատուկ տնտեսական գոտուն։
Հոնկոնգն ընդունված է բաժանել երեք մասի՝ բուն Հոնկոնգ կղզին, Կոուլուն և նոր տարածքներ։ Հոնկոնգը մտնում է Չժուցյան գետի ճյուղաբերանի տարածաշրջանի մեջ՝ գտնվելով նրա գետաբերանի ձախ ափին։
1842 թվականին Հոնկոնգը գրավվել է Անգլիայի կողմից։ Մնացել է որպես Անգլիայի գաղութ մինչև 1997 թվականը, երբ տարածքի նկատմամբ գերիշխանությունը փոխանցվել է Չինաստանին։ Չինաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից ընդունված համատեղ հռչակագրի և Հոնկոնգի հիմնական օրենքի համաձայն մինչև 2047 թվականը տարածքին տրված է լայն ինքնավարություն։ Չինաստանին է պատկանում պաշտպանության և արտաքին քաղաքականության տնօրինումը, մինչդեռ Հոնկոնգին են վերապահված ներքին օրենսդրության, ոստիկանության, ֆինանսական քաղաքականության, հարկային և մաքսային քաղաքականության ոլորտները։