![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/2/2e/Bergen-belsen.jpg/640px-Bergen-belsen.jpg&w=640&q=50)
Հոլոքոստն Ալբանիայում
From Wikipedia, the free encyclopedia
Հոլոքոստը Ալբանիայում, Ալբանիայի տարածքում հրեաների հետապնդում ու ոչնչացում Հոլոքոստի ընթացքում, Հրեական հարցի վերջնական լուծման համար, որը կազմակերպվել է նացիստների և նրանց դաշնակիցների քաղաքականության շրջանակներում։ Ալբանիայի և նրա մարզերի հարյուրավոր հրեաներ արտաքսվել են մահվան ճամբարներ և սպանվել են։ Մարդկության դեմ այս հանցագործությունները տեղի են ունեցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ Ալբանիան օկուպացված էր սկզբում ֆաշիստական Իտալիայի, ապա օկուպացվել էր Նացիստական Գերմանիայի կողմից։
Հոլոքոստն Ալբանիայում | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Երկրորդ համաշխարհային պատերազմ | |||||||||||
![]() Հուշաքար Բերգեն-Բելզեն նախկին համակենտրոնացման ճամբարի մուտքի մոտ, Բերգեն, Գերմանիա | |||||||||||
|
Պատերազմի ամբողջ ընթացքում Ալբանիայում են ապաստանել շուրջ 2000 հրեաներ։ Ալբանացիները` հետևելով ալբանական մշակույթի հյուընկալության «բեսա» սովորույթին, լեռնային գյուղերում հաճախ պաշտպանել են փախստականներին և օգնել են Ադրիատիկ ծով հասնել, որտեղից էլ նրանք փախել են Իտալիա։ Իսկ հրեաների մի մասն այդ ընթացքում միացել են երկրում սկսված դիմադրության շարժմանը։
Կոսովոյում, որտեղ բնակչության մեծ մասը ալբանացիներ էին, պատկերը տրամագծորեն հակառակն է եղել. բնակվող 500 հրեաներից շատերը ողջ չեն մնացել։ 1943 թվականի սեպտեմբերին, Իտալիայի կապիտուլյացիայից հետո գերմանական զորքերը գրավեցին Ալբանիան, Կոսովոն և այն տարածքները, որոնք Իտալիայինն էին դարձել։ 1944 թվականին ձևավորվեց ալբանական Վաֆեն (գերմ.՝ die Waffen-SS, [ˈvafən.ɛs.ɛs] - ԷսԷս-ի զինված միավորում) դիվիզիան, որը ձերբակալել և գերմանացիներին է հանձնել Կոսովոյի ևս 281 հրեաների, որոնք հետագայում նետվել են Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբար, որտեղ նրանց մեծ մասը սպանվել է։
1944 թվականի ավարտին գերմանացիների պարտությունից հետո Ալբանիան դարձավ կոմունիստական պետություն Էնվեր Խոջայի ղեկավարությամբ։ Գրեթե հենց այդ ժամանակ էր, որ Ալբանիային բռնակցված Կոսովոյի և Արևմտյան Մակեդոնիայի տարածքներում Առանցքի ուժերը պարտության մատնվեցին հարավսլավացի պարտիզանների կողմից, իսկ պարտիզաներն այդ տարածքները կրկին միացրին`մտցնելով նորաստեղծ Հարավսլավիայի Դաշնային Ժողովրդական Հանրապետության կազմի մեջ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Մեծ Ալբանիայում սպանվել են գրեթե 600 հրեաներ։ Այնուամենայնիվ Ալբանիան պատերազմից դուրս եկավ մոտավորապես 1800 հրեաներով` 11 անգամ ավելին, քան սկզբում էր։ Նրանց մեծ մասը գաղթեցին Իսրայել, բայց 200 հրեաներ (1989 թվականի մարդահամարի` 73) մնացին մինչև 1990-ական թվականների սկզբին կոմունիզմի փլուզումը, որից հետո նրանք էլ տեղափոխվեցին Իսրայել։ Ըստ 2011 թվականի տվյալների 69 ալբանացիներ ճանաչվել են Աշխարհի արդարակյացներ` Հոլոքոստի ժամանակ հրեաների փրկության գործում ունեցած դերի համար։