![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/9/9f/Bones_of_anti-Nazi_German_women_still_are_in_the_crematoriums_in_the_German_concentration_camp_at_Weimar%252C_Germany.jpg/640px-Bones_of_anti-Nazi_German_women_still_are_in_the_crematoriums_in_the_German_concentration_camp_at_Weimar%252C_Germany.jpg&w=640&q=50)
Մահվան ճամբարներ
From Wikipedia, the free encyclopedia
Մահվան ճամբարներ (գերմ.՝ Vernichtungslager՝ ոչնչացման ճամբարներ), հատուկ հաստատություններ, որտեղ զանգվածային ոչնչացման են ենթարկել մարդկանց հատուկ խմբերի։ Առաջին համակենտրոնացման ճամբարները Նացիստական Գերմանիայում ստեղծվել են, որպեսզի մեկուսացնեն և ներկալեն այն մարդկանց, որոնք կասկածվում են նացիստական ռեժիմի դեմ ընդդիմանալու համար։ Սակայն շուտով մահվան ճամբարները դարձան տարբեր ազգությունների կամ «ցածր» ռասայի մարդկանց ոչնչացման հսկա մեքենաներ և տարածվեցին հիմնականում այն վայրերում, որոնք գրավել էր Գերմանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ. այս ճամբարները որոշիչ դեր են կատարել հրեաների հոլոքոստի իրականացման գործում։ 1941 թվականից նացիստները ստեղծեցին 4 մահվան ճամբարներ, որոնք հատուկ մարդկանց ոչնչացնելու համար էին, և ևս 2 համակենտրոնացման ճամբարներ՝ զանգվածային սպանություններ իրագործելու նպատակով։
Ենթակատեգորիա | Նացիստական համակենտրոնացման ճամբարներ ![]() | |
---|---|---|
Կիրառությունը | ցեղասպանություն ![]() | |
Վայր | Լեհաստան ![]() | |
Օգտագործող | Նացիստական Գերմանիա, ՍՍ, «Մեռած գլուխ» ջոկատներ ![]() | |
Կազմված է | Օսվենցիմ, Մայդանեկ, Սոբիբոր, Տրեբլինկա, Բելժեց, Խելմնո, gas chamber ![]() |
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/e/e9/WW2-Holocaust-Europe.png/640px-WW2-Holocaust-Europe.png)