Իտալիայի թագավորություն
From Wikipedia, the free encyclopedia
Իտալիայի թագավորություն (իտալ.՝ Regno d'Italia), պետություն, որը հիմնադրվել է 1861 թվականին, երբ Սարդինիայի թագավոր Վիկտոր Էմանուիլ II-ը հռչակվեց Իտալիայի թագավոր և գոյատևել է մինչև 1946 թվականը, երբ սահմանադրական հանրաքվեի արդյունքում միապետությունը վերափոխվեց ներկայից հանրապետության կարգավիճակի։ Թագավորությունը հիմնադրվել է Իտալիայի միավորման արդյունքում, Սարդինիայի թագավորության ազդեցության ներքով, որը կարող է համարվել պետության իրավական հիմնադիրը։
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | ||||
Իշխանություն | ||||
Պետական կարգ |
|
Իտալիայի թագավրությունը պատերազմ հայտարարեց Ավստրիային` դաշինք կնքելով Պրուսիայի հետ 1866 թվականին և հաղթանակից հետո իրեն կցեց Վենետո տարածաշրջանը։ Իտալական զորքերը մտան Հռոմ 1870 թվականին՝ վերջ դնելով մոտ մեկ հազարամյակ տևած պապական իշխանությանը։ 1882 թվականին Իտալիան միացավ Եռյակ դաշինքին Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի հետ միասին, մեծ տարաձայնություններ ունենալով Ֆրանսիայի հետ գաղութատիրական քաղաքականության մեջ։ Այնուամենայնիվ անգամ Բեռլինի հետ հարաբերությունները ավելի եղբայրական դարձան, Վիեննայի հետ հարաբերությունները մնացին ոչ բարվոք և ձևական, քանի որ իտալացիները հավակնում էին Տրենտոյին և Տրիեստին, որոնք պատկանում էին Ավստրո-Հունգարիային, սակայն բնակեցված էին իտալացիներով։ Այսպիսով 1915 թվականին Իտալիան ընդունեց Բրիտանիայի հրավերքը միանալ Դաշնակիցներին, փոխարենը խոստանալով Ավստրո-Հունգարիայից տրամադրել որոշակի տարածքներ։ Պատերազմում տարած հաղթանակի շնորհիվ Իտալիան ունեցավ պատվավոր տեղ Ազգերի Լիգայի խորհրդում։
1922-ից 1943 թվականներին, Իտալիայում իշխում էր Ազգային ֆաշիստական կուսակցությունը Բենիտո Մուսոլինիի գլխավորությամբ։ Ֆաշիստները հաստատեցին տոտալիտար կարգեր և հաշվեհարդար տեսան քաղաքական և մտավորական ընդդիմադիրների հետ, սակայն իրականացրեցին տնտեսական բարեփոխումներ և հարաբերություններ հաստատեց Հռոմի կաթոլիկ եկեղեցու հետ։
Իտալիան դարձավ Առանցքի ուժերի կարևոր մասնակից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մինչև 1943 թվականի սեպտեմբերը, որբ Մուսոլինիին գահընկեց արեցին և գնդակահարեին, ինչից հետո Իտալիան փոխեց կողմը և միացավ Դաշնակիցներին։ Իտալիայի հյուսիսային մասում ֆաշիստները շարունակում էին կռվել դաշնակիցների հետ։ Պատերազմի ավարտից մեկ տարի անց կազմակերպվեց սահմանադրական հանրաքվե, որի նպատակն էր պարզել Իտալիան կմնա միապետություն, թե կդառնա հանրապետություն։ Իտալացիները որոշեցին երկիրը դարձնել հանրապետություն, որը պահպանվում է մինչ օրս։