Հոգեմետ դեղերի կիրառումը որպես հանգստացնող միջոցներ
From Wikipedia, the free encyclopedia
Հանգստացնող դեղամիջոցները կիրառվում են մեկ կամ մի քանի հոգեմետ դեղերի օգտագործմամբ՝ գիտակցությունը փոփոխելու, հաճույքի կամ այլ նպատակների ու ժամանցի համար, որը փոփոխում է օգտագործողի հույզերն ու ընկալումները։ Երբ հոգեմետ դեղերը մտնում են մարդու օրգանիզմ, այն առաջացնում է արբեցնող ազդեցություն[1]։ Ընդհանուր առմամբ, հանգստացնող դեղամիջոցները բաժանվում են երեք կատեգորիայի՝ դեպրեսանտներ (առաջացնում են հանգստության զգացում), գրավչանյութեր (առաջացնում են էներգիայի և զգոնության զգացում) և հալյուցինոգեններ (առաջացնում են ընկալման աղավաղումներ, ինչպիսիք են հալյուցինացիան)[2]։
Հայտնի պրակտիկայում հոգեմետ դեղերի օգտագործումը հասարակության համար նորմալ է և չի ընկալվում որպես ինքնաբուժման բժշկական պայման[3]։ Այնուամենայնիվ, որոշ դեղերի առատ օգտագործումը բերում է հասարակության ընդհանուր հանդիմանությանը[4]։ Շատ մարդիկ օգտագործում են նշանակված և վերահսկվող դեպրեսանտներ, ինչպիսիք են օփիոիդները, օպիատները և բենզոդիազեպինները[2]։
Հանգստացնող ամենատարածված դեղամիջոցը կոֆեինն է, որը սովորաբար հանդիպում է սուրճի, թեյի, զովացուցիչ ըմպելիքների և շոկոլադի մեջ։ Ինչպես նաև ալկոհոլը՝ հանդիպում է գարեջրի, գինու և թորած սպիրտներում, նիկոտին՝ հանդիպում է ծխախոտի մեջ, մարիխուանա և հաշիշ (կախված օրինական է տվյալ երկրի ներսում, թե ոչ), և վերահսկվող թմրադեղեր, որոնք նշված են թմրամիջոցների մասին միասնական համաձայնագրում (1961թ.) և հոգեմետ նյութերի մասին կոնվենցիայում (1971թ.) Միավորված ազգերի կազմակերպության կողմից։ Վերահսկվող թմրադեղերը սովորաբար անօրինական են համարվում կախված երկրից, բայց սովորաբար ներառում են մարիխուանա, կոկաին, օփիոիդներ, մեթիլենդիօքսիմետամֆետամին, ամֆետամին, մեթամֆետամին, փսիխոդելիկներ, բենզոդիազեպիններ և բարբիտուրատներ։ 2015 թվականի դրությամբ հաշվարկվում է, որ աշխարհում 15-ից 65 տարեկան մարդկանց մոտ 5%-ը (158 միլիոնից մինչև 351 միլիոն) առնվազն մեկ անգամ օգտագործել է թմրանյութեր[5]։