Հիֆումի Աբե (ճապ.՝ 阿部一二三, օգոստոսի 9, 1997(1997-08-09), Կոբե, Ճապոնիա), ճապոնացի ձյուդոյիստ, ձյուդոյի 5-րդ դանի տիրապետող, չորսակի աշխարհի չեմպիոն 66 կգ քաշային կարգում: Երկու անգամ օլիմպիական չեմպիոն 66 կգ քաշային կարգում (2020 և 2024 թվականներին): 2020 թվականի օլիմպիական չեմպիոն՝ Ուտա Աբեի եղբայրը:

Արագ փաստեր Հիֆումի Աբե ճապ.՝ 阿部 一二三, Ծնվել է ...
Հիֆումի Աբե
ճապ.՝ 阿部 一二三
Thumb
Ծնվել էօգոստոսի 9, 1997(1997-08-09) (27 տարեկան)
ԾննդավայրԿոբե, Ճապոնիա
Քաղաքացիություն Ճապոնիա
ԿրթությունNippon Sport Science University?
Մասնագիտությունձյուդոիստ
Պարգևներ և
մրցանակներ
Մանուշակագույն ժապավենով փառքի մեդալ
 Hifumi Abe Վիքիպահեստում
Փակել

Կենսագրություն

Նա սկսել է զբաղվել ձյուդոյով 6 տարեկան հասակում Hyogo Boys Kodamakai ակումբում, այն բանից հետո, երբ տեսավ ձյուդոյի մրցումները հեռուստացույցով: [1]

Աբեն նվաճել է երկու արծաթե մեդալ երիտասարդական աշխարհի առաջնություններում. նախ 2014 թվականին՝ մինչև 18 տարեկանների մրցաշարում, իսկ հետո՝ մինչև 21 տարեկանների մրցաշարում Ֆորտ-Լոդերդեյլում նույն թվականին: Մի քանի շաբաթ անց, նույն տարում, նա հաղթեց իր առաջին խոշոր միջազգային մրցաշարում՝ նվաճելով Ջիգորո Կանոյի գավաթը, որտեղ հաղթեց Մասաշի Էբինումային, ով Լոնդոնի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր էր և երեք անգամ աշխարհի չեմպիոն:

2016 թվականին կայացած Ճապոնիայի առաջնությունում նա կրկին հաղթեց Մասաշի Էբինումային կիսաեզրափակչում և այնուհետև նվաճեց տիտղոսը: Չնայած այս հաղթանակին, Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում Ճապոնիայի դրոշը պաշտպանելու համար ընտրվեց Մասաշի Էբինուման։[2] Հուլիսին Աբեն հաղթեց Տյումենում անցկացվող «Մեծ սլեմ» նոր մրցաշարում, իսկ տարեվերջին կրկին նվաճեց Ջիգորո Կանոյի գավաթը:

2017 թվականի փետրվարին նա դարձավ Փարիզում անցկացվող մրցաշարի պատմության ամենաերիտասարդ հաղթողը:

2017 թվականին Բուդապեշտում կայացած աշխարհի առաջնությունում նա հաղթեց իր բոլոր մրցակիցներին և նվաճեց ոսկե մեդալը։[3] Տարվա վերջում նա նվաճեց իր երրորդ տիտղոսը Ջիգորո Կանոյի գավաթում:

2018 թվականին նա հաղթեց «Մեծ սլեմ» մրցաշարը Եկատերինբուրգում[4], բայց այնուհետև առաջին անգամ 2015 թվականից սկսած զիջեց Զագրեբի «Գրան Պրի» մրցաշարում մոնղոլ մարզիկ Ալտանսուխի Դովդոնին:

2018 թվականին Բաքվում կայացած աշխարհի առաջնությունում, 66 կգ քաշային կարգում, եզրափակչում նա հաղթեց բոլոր իր մրցակիցներին և նվաճեց երկրորդ ոսկե մեդալը աշխարհի առաջնություններում:[5]

2019 թվականին Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում նա նվաճեց բրոնզե մեդալը՝ բրոնզե մեդալի համար պայքարում հաղթելով իտալացի մարզիկ Մանուել Լոմբարդոյին:

2021 թվականին Տոկիոյի Օլիմպիական խաղերում նա դարձավ օլիմպիական չեմպիոն:

2023 թվականի մայիսին, Քաթարի մայրաքաղաքում կայացած աշխարհի առաջնությունում, 66 կգ քաշային կարգում, ճապոնացի ձյուդոյիստը դարձավ չեմպիոն՝ եզրափակչում հաղթելով իր հայրենակից Ջոսիրո Մարույամային:

2024 թվականի ամառային Օլիմպիական խաղերում, որոնք տեղի ունեցան Փարիզում, 66 կգ քաշային կարգում նա նվաճեց օլիմպիական ոսկե մեդալը՝ դառնալով երկու անգամ օլիմպիական չեմպիոն: Եզրափակիչ մենամարտում նա հաղթեց բրազիլացի Վիլլյամ Լիմուին:

Նա ավարտել է Ճապոնիայի սպորտի գիտության համալսարանի մենամարտերի ֆակուլտետը: 2019 թվականին նա արժանացել է Asahi TV-ի հատուկ մրցանակին՝ մեծ սպորտային նվաճումների համար, ինչպես նաև Կոբեի հատուկ սպորտային մրցանակին:

Նրա կուռքը ձյուդոյիստ Տադահիրո Նոմուրան է: Ձյուդոյիստի սիրելի հնարքը սեոյինագեն է։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.