From Wikipedia, the free encyclopedia
Փնջածաղիկ (լատին․՝ Iris), փնջածաղիկազգիների ընտանիքի բազմամյա, կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ։ Աշխարհի ջերմատներում ու պարտեզներում աճեցվում է հիրիկի ավելի քան 1000 տեսակ, որոնց մեծ մասն ունի սուր ու հմայիչ բուրմունք։ Հիրիկը ոչ միայն գեղեցիկ, այլև թանկարժեք եթերայուղատու բույս է։ Կոճղարմատները հավաքում, մաքրում և չորացնում են որոշ ժամանակ պահելուց հետո։ Դրանք արձակում են մանուշակի նուրբ ու հաճելի բուրմունք։ Հնագույն ժամանակներում հիրիկի արմատների նյութը կիրառվել է բուրումնավետ գինիներ ստանալու համար, իսկ փոշին օգտագործվել է օծանելիքի փոխարեն։ Այդ ժամանակներում հիրիկին վերագրել են ոչ միայն բուժական, այլև կախարդիչ հատկություններ։
Հիրիկ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Ծնեբեկածաղկավորներ (Asparagales) |
Ընտանիք | Հիրիկազգիներ (Iridaceae) |
Ենթաընտանիք | Iridoideae |
Տրիբա | Irideae |
Ցեղ | Հիրիկ (Iris) L., 1753 |
Մեր ժամանակներում հիրիկի արմատներն օգտագործվում է փոշու ձևով հրուշակեղենի, լիկյորների, զովացուցիչ ջրերի արտադրության մեջ դրանց յուրահատուկ բուրմունք տալու համար։ Այսպիսով, հիրիկը ոչ միայն դեկորատիվ, այլև տեխնիկական արժեքավոր բույս է։ Այն օգտագործվում է նաև բժշկության մեջ։
Մարդու կողմից հիրիկը մշակվել է անհիշելի ժամանակներից Հյուսիսային Աֆրիկայի երկրներում։ Այն մեծ ժողովրդականություն է ունեցել հատկապես արաբական երկրներում։ Արաբները հիրիկ աճեցրել են գերազմանոցներում` այն վերածելով յուրահատուկ ծաղկանոց-պարտեզների։ Իսպանիան նվաճելուց հետո արաբները այդ գեղեցիկ բույսը տեղափոխում են Իսպանիա, որտեղից տարածվում է Միջերկրական ծովի ավազանի, իսկ հետագայում՝ Ասիայի ու Ամերիկայի երկրներ։
Հին հույները այդ բույսին տվել են իրենց ծիածանի աստվածուհի «Իրիդ» անունը, որի համար էլ այն դարձել է ժողովրդի պաշտամունքի առարկան։ Մինչև այս օր էլ Հունաստանում կանանց գերեզմանների վրա պարտադիր աճեցվում է հիրիկ ծաղիկը։
Ֆլորենցիայում (Իտալիա) այն կոչվում է Ֆլորենտինյան շուշան, որը պատկերված է Ֆլորենտինյան Հանրապետության գերբի վրա։ Ֆրանսիայում այն կոչվել է սպիտակ շուշան և պատկերվել պետական գերբի վրա։
Սկանդիվյան ժողովուրդների առասպելներից մեկում հիրիկն անվանում են արևի հարս, սիրո և գարնան ծաղիկ։ Այդ ավանդազրույցում նրան զոհաբերում են սիրո աստվածուհի Ֆրեեին։ Այս գեղեցկուհին մեծ փառքի է արժանացել նաև արևելքի ժողովուրդների միջոցով ժողովուրդների մոտ։
Ճապոնիայում հիրիկը խիզախության խորհրդանիշ է։ Այդ բույսը վաղուց է հայտնի մեր երկրում։ Նախահեղափոխական Ռուսաստանում մշակվել է հիրիկի մի քանի տեսակներ։ Դրանցից աչքի է ընկել գերմանականը, որը բերվել է Գերմանիայից, և ֆրանսիական լեմուանա տեսակը։ Այդ անունը տրվել է ի պատիվ ֆրանսիացի ծաղկաբույծ Լեմուանի, որի ջանքերով ստացվել է հիրիկի այդ տեսակը։
Բույսը մեծ ժողովրդականություն է ունեցել Ռուսաստանում, ժողովուրդը նրան տվել է «կասատիկ» անունը որը նշանակում է «սիրելիս»։
Հիրիկի արձյունաբերական նշանակություններ ունեցող ցանքեր կան Մոլդովիայում, Ղրիմում այն որպես դեկորատիվ բույս աճեցվում է երկրի խոշոր քաղաքներում՝ Մոսկվայի, Կիևի բուսաբանական այգիներում։
Հիրիկի մի տեսակ վայրի վիճակում աճում է հանրապետության լեռնային շրջաններում։ Բույսի բարձրությունը հասնում է 30-40 սմ-ի։ Վայրի վիճակում հանդիպում է նաև Իրանում[1]։
Ցողունի բարձրությունը 10-35 սմ է։ Տերևները թրաձև են, երկար, ծաղիկները՝ կապույտ, մանուշակագույն, սպիտակ կամ դեղին։ Պտուղը տուփիկ է։ Բոլոր տեսակների մոտ տերևները թրաձև են, երկար։ Ծաղիկները խոշոր են, մեկական, մանուշակագույն, սպիտակ, դեղին և այլն։ Պտուղը եռագույն, բազմասերմ տուփիկ է։ Հայտնի է մոտ 200 տեսակ, տարածված է հյուսիսային կիսագնդում։
Հայաստանում հանդիպում է 14 տեսակ՝ կովկասյան, սրաշաքիլ, ցածրաճ, նրբագեղ, ցանցավոր, կղմինդրաձև ևն, որոնք աճում են Հայաստանի բոլոր գոտիներում։ Գեղազարդիչ բույսեր են։ Բոլոր տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում, իսկ էնդեմիկ նրբագեղ հիրիկը (I. elegantissima), որը հայտնի է նաև բարբզնակ կամ լալազար անունով, բնական բուսուտների կրճատման պատճառով գրեթե անհետացել է։
Այս տեսակները հանդիպում են Արագածոտնի, Վայոց ձորի, Շիրակի և այլ մարզերում։ Աճում են չոր, քարքարոտ, խոտածածկ լանջերին, անտառի բացատներում (ստորինից մինչև վերին լեռն, գոտի),
լեռն, գոտիներում), կիսաանապատներում և լեռնատափաստաններում,
Հիրիկը տարածված է Միջին Ասիայի, Կովկասի, Իրանի լեռնոտ, չոր վայրերում, որտեղ կա եղանակի ընդգծված սեզոնայնություն։ Շոգերի և չոր եղանակի հետ բույսի վերգետնյա օրգանները մահանում են, պահպանվում են միայն արմատները։ Աշնանը, խոնավ ու ցուրտ պայմաններում, արմատներից զարգանում է տերևների փունջը և այդ ձևով բույսը ձմեռում է։
Ներկատու է, դեղատու և գեղազարդիչ։ Որոշ տեսակներ բնական բուսուտների կրճատման, մարդկանց անխնա վերաբերմունքի պատճառով գտնվում են գրեթե անհետացման եզրին։
Դասեի դասակարգումը ըստ Brian Mathew, 1989 թվականին[2]։
Ընդհանուր տեսակների թիվը հաշվում մոտ են ավելի քան՝ 270[3].
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.