բույսերի ցեղ From Wikipedia, the free encyclopedia
Հացհամեմ, այծառվույտ (լատին․՝ Trigonella), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքին պատկանող դեղաբույս։ Գրանցված է Հայաստանի հանրապետության Կարմիր գրքում։
Հացհամեմ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Հացհամեմ (Trigonella) L., 1753 |
5-70 սմ բարձրությամբ ցողունով, կումարինի սուր հոտով խոտաբույսերի ցեղին պատկանող միամյա, հազվադեպ՝ բազմամյա բույս է։ Տերևները եռմասնյա են։ Սպիտակ, դեղին, հովանոցանման-գլխիկավոր ողկույզներում կամ տերևածոցերում հավաքված են երկնագույն ծաղիկները։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը քթիկով միասերմ կամ բազմասերմ ունդ է։ Սերմերը հարթ են կամ կնճռոտ։ Հայտնի է մոտ 130 տեսակներ։
Տարածված է Արագածոտնի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզերի ստորին և միջին լեռնային գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է չոր, քարքարոտ լեռնալանջերին, թփուտներում, կավահողերում, ճամփեզրերին և այլն։ Գլխիկավոր հացհամեմը հանդիպում է Արմավիրի մարզում (Լեռնուղի գյուղի շրջակայքում)։ Աճեցվում է Չինաստանում, Հնդկաստանում, Միացյալ Նահանգներում, Եվրոպայում և այլ երկրներում[1]։
Դասում ընդգրկված է 130 տեսակ։
Բուժական նպատակներով օգտագործում են հացհամեմի սերմերը, որոնք պարունակում են լորձային նյութեր, ճարպային յուղեր, սպիտակուցներ, դաբաղանյութեր, ալկալոիդ, տրիգոնելին, նիկոտինաթթու, ֆլավոնոիդներ և այլն։ Պատրաստուկներն օգտագործում են լեղապարկի, ստամոքսի, թոքերի, մաշկ և այլ հիվանդությունների դեպքերում[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.