Հարի Սթայլզ
From Wikipedia, the free encyclopedia
Հարի Էդվարդ Սթայլզ (անգլ.՝ Harry Edward Styles, փետրվարի 1, 1994(1994-02-01)[2], Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, որը հայտնի է դարձել որպես One Direction բոյ բենդի անդամ։ 2016 թվականին խմբի անժամկետ ընդմիջման մասին հայտարարումից հետո Սթայլզը շարունակել է հանդես գալ որպես սոլո արտիստ։
Հարի Սթայլզ | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Harry Styles |
Ի ծնե անուն | անգլ.՝ Harry Edward Styles[1] |
Ծնվել է | փետրվարի 1, 1994(1994-02-01)[2] (30 տարեկան) Redditch, Վուստերշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Ժանրեր | սոֆթ ռոք, փոփ, ռոք, բրիթփոփ և ժողովրդական երաժշտություն |
Մասնագիտություն | երգիչ, երգերի հեղինակ, դերասան, կինոդերասան, կիթառահար, հեղինակ-կատարող, հումանիստ և ակտիվիստ |
Երգչաձայն | բարիտոն |
Գործիքներ | վոկալ և կիթառ |
Լեյբլ | Syco Music և Columbia Records[3] |
Կրթություն | Հոլմս Չափելի հանրակրթական դպրոց |
Անդամակցություն | One direction |
Կապված | One Direction |
Կայք | hstyles.co.uk |
Ստորագրություն | |
Harry Styles Վիքիպահեստում |
2010 թվականին Սթայլզը մասնակցել է բրիտանական՝ «The X Factor» երաժշտական մրցույթին։ Սկզբում Հարին հեռացվել է նախագծից, սակայն հետագայում վերադարձել է և միանալով նախագծի չորս այլ մասնակիցներին (Նայլ Հորան, Լիամ Փեյն, Լուի Թոմլինսոն և Զեյն Մալիկ), կազմել է One Direction խումբը, որը հինգ հաջող ալբոմ է թողարկել, համաշխարհային շրջագայությունների է մեկնել, արժանացել բազմաթիվ մրցանակների և, ի վերջո, դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ աշխատանքներ վաճառած բոյ բենդերից մեկը[4][5][6]։ 2016 թվականին խումբն անժամկետ ընդմիջում է վերցրել, և Սթայլզը պայմանագիր է կնքել Columbia Records լեյբի հետ որպես սոլո արտիստ։
Սթայլզն իր դեբյուտային՝ «Sign of the Times» սոլո սինգլը թողարկել է 2017 թվականին՝ որպես իր նորամուտային նույնանուն ալբոմի (2017) գլխավոր սինգլ։ Երգը գլխավորել է UK Singles Chart-ը, զբաղեցրել ամերիկյան Billboard Hot 100 չարթի չորրորդ հորիզոնականը։ Այն «Տարվա երգ» է ճանաչվել Rolling Stone ամսագրի կողմից, իսկ դրա երաժշտական հոլովակի համար Սթայլզն ստացել է Brit Award[7]։ «Harry Styles» ալբոմը գլխավորել է 14 երկրների չարթերը և ընդգրկվել մի շարք երաժշտական քննադատների տարեվերջյան ցանկերում[8][9]։ Սթայլզն իր դերասանական նորամուտը կատարել է Քրիստոֆեր Նոլանի՝ 2017 թվականին թողարկված «Դյունկերկ» ռազմաֆիլմում։ Երգչի երկրորդ՝ «Fine Line» ալբոմը թողարկվել է 2019 թվականին և գլխավորել բրիտանական չարթերը։ Այն նաև գլխավորել է ամերիկյան Billboard 200 չարթը՝ ռեկորդ սահմանելով որպես ԱՄՆ-ում անգլիացի տղամարդ արտիստի ամենամեծ վաճառքով դեբյուտը[10]։ Ալբոմից թողարկվել է չորս սինգլ[11], ներառյալ «Adore You»-ն, որն ընդգրկվել է ամերիկյան և բրիտանական չարթերի լավագույն տասնյակում։