From Wikipedia, the free encyclopedia
«Fine Line», անգլիացի երգիչ և երգերի հեղինակ Հարի Սթայլզի երկրորդ ստուդիական ալբոմ, որը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Columbia և Erskine Records լեյբլերում։ Չորս սինգլների՝ «Lights Up»-ի, «Watermelon Sugar»-ի, «Adore You»-ի և «Falling»-ի աջակցությամբ[1], ալբոմը դեբյուտել է UK Albums Chart-ի երրորդ հորիզոնականին և Billboard 200-ի առաջին հորիզոնականին, դառնալով Սթայլզի երկրորդ համար մեկ ալբոմն ԱՄՆ-ում[2]։ Ալբոմը մեկ շաբաթվա մեջ 2019 թվականի երրորդ ամենաշատ վաճառքների քանակն է ունեցել։ Այն դարձել է բրիտանացի արտիստի կողմից մեծագույն դեբյուտը՝ Nielsen SoundScan-ի սկզբից ի վեր[2]։ Այն եղել է 2010-ականների վերջին և 2020-ականների Billboard 200-ի առաջին համար մեկը[3]։ «Fine Line»-ը նկարագրվել է որպես ռոք, փոփ և փոփ ռոք՝ պրոգ փոփի, փսիխոդելիկ փոփի, ֆոլկի, սոուլի, ֆանկի և ինդի փոփի տարրերով։
Fine Line | ||||
---|---|---|---|---|
Հարի Սթայլզի ստուդիական ալբոմ | ||||
Թողարկված | 13 Դեկտեմբերի 2019 | |||
Ձայնագրված | փետրվար-նոյեմբեր, 2019 | |||
Ժանր | ||||
Տևողություն | 46:37 | |||
Լեզու | անգլերեն | |||
Լեյբլ |
| |||
Պրոդյուսեր |
| |||
Հարի Սթայլզի ալբոմների ժամանակագրություն | ||||
| ||||
Սինգլներ Fine Line ալբոմից | ||||
|
2019 թվականի օգոստոսի 26-ին լույս է տեսել Rolling Stone-ի հետ հարցազրույցը, որտեղ հայտարարվել է, որ երգիչն ալբոմի «վերջին հպումներն» է անում, որոնք նա բացատրել է որպես «ամեն ինչ սեքսով զբաղվելու և տխուր լինելու մասին»։ Ալբոմը նաև բնութագրվել է «իր գրած ամենադժվար, ամենահոգեկան երգերի» առկայությամբ[4]։ Երկրորդ ալբոմի վրա աշխատանքների ժամանակ, Սթայլզը նշել է, որ փորձել է ավելի զվարճալի և համարձակ լինել, քան իր առաջին նույնանուն ալբոմում[5]։ Սթայլզը նաև խոստովանել է, որ ձայնագրման ընթացքում փսիխոդելիկ թմրանյութեր է օգտագործել[6]։
Ալբոմը թողարկվել է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին Columbia և Erskine լեյբլների կողմից; այն Սթայզլի երկրորդ ալբոմն է, որը թողարկվել է լեյբլի ներքո։ Ստանդարտ տարբերակը թողարկվել է CD-ի, ձայնապնակի, թվային ներբեռման և սթրիմինգի տեսքով։ Դելյուքս տարբերակը թողարկվել է CD-ով 2019 թվականի դեկտեմբերի 13-ին[7][8][9]։ Ալբոմի առաջնային սինգլի՝ «Lights Up»-ի թողարկումից կարճ ժամանակ առաջ, ալբոմը գովազդվել է «Do You Know Who You Are?» (անգլ. թարգմանաբար՝ «Դու գիտե՞ս, թե ով ես») գրվածքով բիլբորդների օգնությամբ, որոնք տեղակայվել են մի շարք քաղաքներում[10]։ Սթայլզը համագործակցել է Spotify-ի հետ՝ Լոս Անջելեսում երկրպագուների համար միջոցառում կազմակերպելու համար, որտեղ երկրպագուները պետք է փորձարկեին «Eroda»-ն[11]՝ նրա «Adore You» սինգլի համար ստեղծած թեման[12]։ Սթայլզը գովազդել է ալբոմը NBC-ի Saturday Night Live նոյեմբերի 16-ի դրվագում, որտեղ նա հրավիրվել է և որպես հաղորդավար, և որպես երաժշտական հյուր[13]։ Ալբոմի թողարկումը նշելու և առավելագույնի հասցնելու համար Սթայլզը մեկ գիշերային շոու է անցկացրել Լոս Անջելեսի The Forum-ում, որի անցկացման ամսաթիվը համընկել է ալբոմի թողարկումի հետ՝ դեկտեմբերի 13-ին։ Սթայլզը հնարավորություն է տվել երկրպագուներին ընդամենը 25$-ով պատվիրել ալբոմը և դրա հետ միասին տոմս գնել շոուի համար, որտեղ նրանք կարող են տեսնել իրան[14][15]։ Լոս Անջելեսի շոուին հետևել է դեկտեմբերի 19-ին Լոնդոնում կայացած Electric Ballroom շոուն, որին որպես հատուկ հյուր ներկա է եղել նաև բրիտանացի ռեփեր Stormzy-ն[16]։ Ալբոմը գովազդվելու է Love On Tour շրջագայությամբ[17]։
«Lights Up»-ը՝ Սթայլզի «Fine Line» երկրորդ ստուդիական ալբոմի առաջնային սինգլը թողարկվել է 2019 թվականի հոկտեմբերին, դեբյուտելով Մեծ Բրիտանիայի չարթի երրորդ հորիզոնականին[18][19]։ Երգը ներառել է «նուրբ մուտք փոփի սթրիմի մեջ», ըստ երգերի հեղինակ Ջոն Քարամանիկայի[20]։ Երգը դեբյուտել է Billboard Hot 100-ի 17-րդ հորիզոնականին[21] և UK Singles Charts-ի 3-րդ հորիզոնականին։
Դեկտեմբերի 2-ին Սթայլզը թողարկել է ալբոմի երրորդ սինգլի՝ «Adore You»-ի թրեյլերը, որին մասնակցել է իսպանացի երգչուհի Rosalía-ն։ Երգը և տեսահոլովակը թողարկվել են դեկտեմբերի 6-ին։ «Adore You»-ն 7-րդ հորիզոնական է զբաղեցրել, դառնալով Սթայլզի առաջին թոփ-10 սինգլը՝ 2017 թվականի «Sign of the Times» երգից ի վեր[22]։ Երգչի հայրենիքում՝ Մեծ Բրիտանիայում, երգը 7-րդ հորիզոնական է զբաղեցրել՝ դառնալով այդ չարթի թոփ-10-ում ընդգրկված 3-րդ երգը[23]։
2020 թվականի փետրարի 28-ին իր տեսահոլովակի հետ միասին թողարկվել է «Falling»-ը՝ որպես ալբոմի չորրորդ սինգլ[24]։
«Fine Line»-ը նկարագրվել է որպես ռոք, փոփ և փոփ ռոք։ Այն նաև ներառում է պրոգ փոփի, փսիխոդելիկ փոփի, ֆոլկի, սոուլի, ֆանկի և ինդի փոփի տարրեր[25][26]։
«Fine Line»-ը գլխավորել է ամերիկյան Billboard 200 չարթը՝ դեկտեմբերի 19-ին ավարտվող շաբաթվա մեջ 478,000 վաճառված օրինակներով։ Այն դարձել է վերջին չորս տարվա ընթացքում տղամարդու կողմից թողարկված մեծագույն փոփ ալբոմը։ «Fine Line»-ը նաև ունեցել է բրիտանացի արտիստի կողմից վաճառքների մեծագույն քանակը՝ Nielsen SoundScan-ից ի վեր։ Ալբոմը դարձրել է Սթայլզին առաջին բրիտանացի արտիստ, որի երկու առաջին ալբոմներն էլ գլխավորել են չարթը[27]։
Ալբոմը երկու շաբաթ մնացել է Billboard 200-ի առաջին հորիզոնականին, երկրորդ շաբաթվա ընթացքում վաճառվելով 89,000 օրինակներով։ Այն դարձել է այն չարթի առաջին փոփ ալբոմը, որը գլխավորել է այն երկու շաբաթ շարունակ 2019 թվականի օգոստոսին Էդ Շիրանի «No.6 Collaborations Project»-ից ի վեր[3][28]։
«Fine Line»-ը հանդիպել է հիմնականում դրական գնահատականների[29][30][31]։ Metacritic-ում ալբոմը ստացել է 100-ից 76 միավորներ՝ հիմնված 20 ակնարկների վրա։
The Guardian-ից Գրեգորի Ռոբինսոնը անվանել է ալբոմը որպես «վստահ, տպավորիչ և հիշարժան»[32]։ Ալեքսանդրա Փոլարդը The Independent-ից ասել է, որ «հնարավոր է, որ այն չի հասնի սեքսի կամ տխրության գագաթնակետին, բայց Fine Line-ը հիանալի ալբոմ է, այնուամենայնիվ»[25]։ Հանա Միրլրեան NME-ից համարել է, որ ալբոմը «լրիվ ուրախություն» է, անվանելով այն «նախկին բոյսբենդի անդամի ազդեցության, սայթաքուն ժամանակակից փոփի և իր սեփական հմայքի էլեգանտ համադրություն»։ NOW-ից Ռեա ՄաքՆամարան գնահատել է Սթայլզի աշխատանքը որպես «եռացող, հոգով լի փոփ»՝ անվանելով «Sunflower, Vol. 6»-ն ալբոմի լավագույն թրեք։ Նիք Քատուչին Rolling Stone-ից անվանել է ալբոմը «գերազանց» և ասելով, որ «եթե գոյություն ունի ոչ թունավոր տղամարդկություն, ապա Հարի Սթայլզը երևի այն գտել է»[33]։ Դևիդ Սմիթը Evening Standard-ից նշել է, որ Սթայլզի երաժշտությունը չի կարող «համապատասխանել իր պրոֆիլի շողշողուն կերպարներին», սակայն, երկրորդ ալբոմը «ուժեղ արգումենտ է, որ նա կարող է հետաքրքիր լինել նաև բոյսբենդից դուրս»[34]։
Իրավունքները վերցրած են ալբոմի նշումներից[38]։
# | Անվանում | Պրոդյուսեր(ներ) | Տևողություն | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
1. | «Golden» |
|
3:28 | ||||||
2. | «Watermelon Sugar» |
|
2:53 | ||||||
3. | «Adore You» |
|
3:27 | ||||||
4. | «Lights Up» |
|
2:52 | ||||||
5. | «Cherry» |
|
4:19 | ||||||
6. | «Falling» |
|
4:00 | ||||||
7. | «To Be So Lonely» |
|
3:12 | ||||||
8. | «She» |
|
6:02 | ||||||
9. | «Sunflower, Vol. 6» | Kurstin | 3:41 | ||||||
10. | «Canyon Moon» |
|
3:09 | ||||||
11. | «Treat People with Kindness» | Bhasker | 3:17 | ||||||
12. | «Fine Line» |
|
6:17 | ||||||
46:37 |
Իրավունքները վերցրած են ալբոմի նշումներից[38]։
Շաբաթվա չարթեր
|
Տարեվերջյա չարթեր
|
Տարածաշրջան | Հավաստագրում | Վաճառք |
---|---|---|
Ավստրալիա (ARIA)[78] | Gold | 35 000^ |
Բրազիլիա (ABPD)[79] | Gold | 20 000* |
Մեքսիկա (AMPROFON)[80] | Gold | 30 000^ |
Նոր Զելանդիա (RIANZ)[81] | Platinum | 15 000^ |
Լեհաստան (ZPAV)[82] | Gold | 10 000* |
Մեծ Բրիտանիա (BPI)[83] | Gold | 100 000^ |
ԱՄՆ (RIAA)[84] | Platinum | 1 000 000^ |
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ |
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.