From Wikipedia, the free encyclopedia
Ռենդ կամ ռանդ (անգլ.՝ rand)` ազատ փոխարկելի արժույթ, հանդիսանում է Հարավաֆրիկյան Հանրապետության ազգային դրամական միավոր և ընդհանուր արժույթ Բազմակողմ արժութային համաձայնագրի մասնակից երկրների համար, որի կազմի մեջ, բացի ՀԱՀ-ից, մտնում են նաև Նամիբիան և Լեսոթոն։ Շրջանառության մեջ է դրվել է 1961 թվականին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության հռչակման և Ազգերի բրիտանական համագործակցության կազմից դուրս գալու հետ միաժամանակ, 2:1 հարաբերությամբ փոխարինելով հարավաֆրիկական ֆունտին։
Տեսակ | տարադրամ |
---|---|
ISO 4217 կոդ | ZAR |
Երկիր | ՀԱՀ |
Ներդրման ամսաթիվը | փետրվարի 14, 1961 |
Անվամված է | Witwatersrand? |
Նշան | R |
Մետաղադրամ | 5, 10, 20 և 50 ցենտ 1, 2 և 5 ռենդ |
Թղթադրամ | 10, 20, 50, 100 և 200 ռենդ |
Կենտրոնական բանկ | Հարավաֆրիկյան պահուստային բանկ |
Տպող | South African Bank Note Company? և Հարավաֆրիկյան դրամահատարան |
Փոխարինել է | South African pound? և Հարավարևմտյան Աֆրիկայի ֆունտ |
Նշվում է R սիմվոլով և կազմված է 100 ցենտից (սիմվոլ «c»)[1]: Կոդ ISO 4217` ZAR:
2004 թվականի դեկտեմբերից հարավաֆրիկյան ռենդը մտնում է արժույթի կլիրինգային ցուցակի մեջ, որը կիրառվում է միջազգային միջբանկային CLS համակարգում հաշվարկների ժամանակ։
ՀԱՀ ազգային արժույթի բացատրության համար ռուսերենում կիրառվում է երկու բառ ` «ռանդ» և «ռենդ», որոնք լեզվի մեջ են մտել տարբեր ուղիներով։ Երկուսն էլ, վերջնական արդյունքում, առաջացել են Վիտվաթերսրանդ լեռնաշղթայի անունից, կրճատ`Ռանդ ( աֆրիկաանսից` Witwatersrand, որը նշանակում է «Սպիտակ ջրի ողնաշար»)[2], որտեղ 19-րդ դարի վերջում հայտնաբերվել է աշխարհի խոշորագույն ոսկու հանքերից մեկը, որը հարուցել է Վիտվաթերսրանդի ոսկու տենդը։ «Ռանդ» բառը ռուսաց լեզվի մեջ է ներմուծվել, ինչպես գծագրապատճեն, ուղղակիորեն աֆրիկաանսից, «ռենդ»` լեզու-միջնորդի միջոցով (այս դեպքում անգլերեն լեզվից, անգլ.`Rand) բուն հնչողության աղավաղումով[3]։
Ներկայումս միանշանակ տերմին հարավաֆրիկյան արժույթի համար գույություն չունի, երկու տարբերակներն էլ կիրառվում են նույն հաճախականությամբ։ Ընդ որում, Հարավային Աֆրիկայի երկրագիտական գրականության մեջ հաճախ հանդիպում է «ռանդ»[4]։ Հենց այդ տարբերակն է կիրառվում Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում` ՀԱՀ վերաբերյալ ինֆորմացիա տրամադրելիս[5], ՀԱՀ-ում Ռուսաստանի դեսպանատան[6] և Ռուսաստանում Հարավաֆրիկյան դեսպանատան կայքերում[7]։ Ֆինանսատնտեսագիտական գրականությունում գործածվում է«ռենդ» բառը, այդ հանգամանքով է պայմանավորված այս տարբերակի կիրառությունը բոլոր արտարժույթի դասակարգիչներում.
որը հանդիսանում է ազգային ստանդարտ, այն պարտադիր է նորմատիվային փաստաթղթերի պատրաստման և հաշվետվությունների ներկայացման համար։ Այս տարբերակը հանդիպում է նաև նեղ մասնագիտական ստանդարտում` Դաշնության հարկային ծառայությունում[11]։
Երկիմաստ տերմինաբանությունը կիրառվում է նաև տեղեկատու գրականության մեջ։ Ահա մի քանի օրինակ.
Ռանդ
Ռենդ
Ռանդ (ռենդ)
1931 թվականին թողարկվել է ½, 1, 2½, 5, 10, 20 և 50 ցենտ արժեքով մետաղադրամներ:1965 թվականից 2½ ցենտ մետաղադրամը փոխարինվեց 2 ցենտով։ Շրջանառության համար կես ցենտ արժեքով մետաղադրամը վերջին անգամ հատվել է 1983 թվականին։ 1 ռենտ արժողությամբ մետաղադրամը թողարկվել է 1977 թվականին, որից հետո 1989 և 1990 թվականներին թողարկվեցին համապատասխանաբար 2 և 5 ռենդ արժողությամբ մետաղադրամներ։ 1 և 2 ցենտ արժողությամբ մետաղադրամները շրջանառությունից դուրս են եկել 2002 թվականի ապրիլին, հիմնականում արժեզրկման պատճառով։
Կեղծ մետաղադրամներից խուսափելու համար 2004 թվականի օգոստոսին թողարկվեցին 5 ռենդ արժողությամբ նոր մետաղադրամներ, այնպես ինչպես նոր թղթադրամները 2005 թվականի փետրվարին։ Պաշտպանական աստիճանը, մետաղադրամների համար սահմանված, իրենց մեջ ներառում են երկմետաղական դիզայն (նման են 1 և 2 եվրո արժողությամբ մետաղադրամներին, 2 բրիտանական ֆունտին և կանադական 2 դոլարին), հատուկ պաշտպանական խորացված եզրերով և միկրոգրվածքներով։
Թղթադրամների առաջին շարքը թողարկվել է 1961 թվականին, 1, 2, 10 և 20 ռենդ արժողությամբ թղթադրամները անվանական գնով, դիզայնով և գույնով նման էին իրենց նախորդած ֆունտին, որպեսզի թեթևացվեր անցումը։ Դրանք իրենց վրա կրում էին Յան վան Ռիբեկի դիմանկարը` Քեյփթաուն քաղաքի հիմնադիրը և առաջին ղեկավարը, որը այդ ժամանակ գտնվում էր Հոլանդական արևելահնդկական ընկերության տիրապետման տակ։ Այնպես, ինչպես վերջին ֆունտային թղթադրամները, այս թղթադրամները ևս թողարկվել էին 2 տարբերակով։ Մի տարբերակում բոլոր գրառումները սկզբում անգլերեն էին, ապա աֆրիկաանս, իսկ մյուսում` հակառակը։ Այս փորձը շարունակվել է նաև 1966 թվականին թողարկված թղթադրամներում, այդ ժամանակ առաջին անգամ թողարկվեց հինգ ռենդ արժողությամբ թղթադրամը, բայց շրջանառությունից դուրս եկավ 20 ռենդ անվանական գնով թղթադրամը։
1978 թվականին թողարկված թղթադրամների շարքը կազմված էր 2, 5 և 10 ռենդ անվանական գնով թղթադրամներից։ 20 և 50 ռենդ արժողությամբ թղթադրամները թողարկվել են միայն 1984 թվականին։ Այս շարքը ենթարկվել է ամենամեծ քանակությամբ փոփոխությունների։ Նրանում, յուրաքանչյուր տեսակի համար, արդեն միայն մեկ տարբերակ կար։ Աֆրիկաանսը դարձավ առաջին լեզուն 2, 10 և 50 ռենդերի վրա, այդ ժամանակ անգլերենը դեռ ժարունակում էր մնալ առաջին լեզուն 5 և 20 ռենդերի վրա։ Բոլոր թղթադրամների վրա դեռևս պատկերված էր Յան վան Ռիբեկի դիմանկարը։
1990-ական թվականներին թղթադրամների դիզայնը փոփոխվեց`դիմերեսի վրա «Մեծ հնգյակի» ներկայացուցիչների պատկերները հայտնվեցին։ 2 ռենդանոց և 5 ռենդանոց մետաղադրամները փոխարինվեցին թղթադրամներով, 1994 թվականին ներկայացվեց 100 և 200 ռենդ արժողությամբ թղթադրամները։
2012 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետության Կենտրոնական բանկը շրջանառության մեջ դրեց 10, 20, 50, 100 և 200 ռենդ արժողությամբ թղթադրամների նոր շարք, որոնց վրա պատկերված էր Նելսոն Մանդելայի դիմանկարը[21]։
2012 թվականի շարք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռենդով) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարեթվեր | ||||
Դիմերես | Ռևերս | Դիմերես | Ռևերս | Նշագիծ | |||||
10 | 128×70 | կանաչ | Նելսոն Մանդելայի դիմանկար | Ռնգեղջյուրի գլուխ | Նելսոն Մանդելա | 2012 2013 2016 | |||
Պատկեր:20-rand-vorn-muster.jpg | 20 | 134×70 | շագանակագույն | փղի գլուխ | |||||
50 | 140×70 | վարդագույն—կարմիր | Առյուծի գլուխ | ||||||
100 | 146×70 | բաց կապույտ | Աֆրիկյան գոմեշի գլուխ | ||||||
200 | 152×70 | նարնջագույն-դեղին | Ընձառյուծի գլուխ |
2018 թվականի շարք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Պատկեր | Անվանական գին (ռենդերով) |
Չափսեր (մմ) |
Հիմնական գույներ |
Նկարագրություն | Տպագրման տարեթիվ | ||||
Դիմերես | Ռևերս | Դիմերես | Ռևերս | Նշագիծ | |||||
10 | 128×70 | կանաչ | Նելսոն Մանդելայի դիմանկար |
Երիտասարդ Մանդելան և նրա հայրենիքը Մֆեզո | Նելսոն Մանդելա | 2018 | |||
20 | 134×70 | շագանակագույն | Երիտասարդ Մանդելան և նրա տունը Սոուետո | ||||||
50 | 140×70 | կարմիր | Երիտասարդ Մանդելան և նրա ձեռբակալության վայրը Խովիկաի մոտ | ||||||
100 | 146×70 | կապույտ | Երիտասարդ Մանդելան եւ նրա բանտարկության վայրը Ռոբեն Այլենդում | ||||||
200 | 152×70 | նարնջագույն | Երիտասարդ Մանդելան և նրա արձանը միության շենքի մոտ |
Ներկայումս ՀԱՀ կիրառում է փոխարժեքի լողացող կուրս։ Փոխարժեքի քաղաքականության արդյունավետության չափանիշը ինֆլյացիայի ցուցանիշներն են։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.