Հայլբրոն (քաղաք)
From Wikipedia, the free encyclopedia
Հայլբրոն (գերմ.՝ Heilbronn,Գերմաներեն արտասանություն՝ [[Միջազգային հնչյունական այբուբեն|[haɪlˈbʁɔn]]] ( լսել)), քաղաք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բադեն Վյուրթեմբերգ երկրամասի հյուսիսում, Հայդելբերգից՝ 55 կիլոմետր դեպի հարավ-արևելք, Շտուտգարտից՝ 35 կիլոմետր դեպի հյուսիս։ Նույնանուն շրջանի՝ «Landkreis Heilbronn»-ի և Հայլբրոն-Ֆրանկոնիա տարածաշրջանի (Heilbronn-Franconia region) վարչական կենտրոնն է։ Ընկած է Նեկար գետի ափին (գետային խոշոր նավահանգիստ է)՝ տարածվելով գետահովտում և զբաղեցնելով 99,9 կմ² տարածք (20-րդ դարում զգալի չափով ընդարձակվել է մերձակա բնակավայրերը իր մեջ ներառելով)։ Ծովի մակերևույթից միջին բարձրությունը 157 մետր է։ Բնակչության թվաքանակը 2017 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով եղել է 125 113, խտությունը՝ 1.226 մարդ յուրաքանչյուր քառակուսի կիլոմետրի վրա։ Պաշտոնական կոդը (AGS-ը)՝ 8121000:
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հայլբրոն | |||||
գերմ.՝ Heilbronn | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Ներքին բաժանում | Biberach?, Böckingen?, Frankenbach?, Horkheim?, Klingenberg?, Neckargartach? և Sontheim? | ||||
Առաջին հիշատակում | 741 | ||||
Մակերես | 99,89 կմ² | ||||
ԲԾՄ | 157 մետր | ||||
Բնակչություն | ▲128 334 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||||
Հեռախոսային կոդ | 7066 և 7131 | ||||
Փոստային դասիչ | 74072–74081[2] | ||||
Ավտոմոբիլային կոդ | HN | ||||
Պաշտոնական կայք | heilbronn.de(գերմ.) | ||||
| |||||
2020 թվականի փետրվարի 1-ին Հայլբրոնին շնորհվել է համալսարանական քաղաքի կոչում[3]։