Հայդելբերգ
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Հայդելբերգ[3][4][5][6] (գերմ.՝ Heidelberg), քաղաք Գերմանիայում։ Գտնվում է Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասի հյուսիս–արևմուտքում։ Բնակչությունը՝ 149 000 մարդ (2011) (մեծությամբ հինգերորդ քաղաքն է Բադեն-Վյուրթեմբերգում)։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Հայդելբերգ | |||||
գերմ.՝ Heidelberg | |||||
| |||||
Երկիր | Գերմանիա | ||||
Համայնք | Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ[1] | ||||
Ներքին բաժանում | Շլիրբախ, Հայդելբերգեր Ալթստադթ, Բերգհայմ, Վեստշտադտ, Heidelberg-Südstadt?, Ռորբախ, Կիրխհայմ, Պֆաֆենգրունդ, Wieblingen?, Handschuhsheim?, Neuenheim?, Boxberg?, Emmertsgrund?, Ziegelhausen? և Bahnstadt? | ||||
Մակերես | 108,89 կմ² | ||||
ԲԾՄ | 114±1 մետր | ||||
Բնակչություն | ▲162 273 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[2] | ||||
Ժամային գոտի | UTC+1, UTC+2 և Ամառային ժամանակ | ||||
Հեռախոսային կոդ | 6221 և 6202 | ||||
Փոստային դասիչ | 69001 | ||||
Ավտոմոբիլային կոդ | HD | ||||
Պաշտոնական կայք | heidelberg.de(գերմ.)(անգլ.)(չին.) | ||||
| |||||
Հայդելբերգը գտնվում է Հեսսենի խիտ բնակեցված շրջանում։ Մանհայմի և Լյուդվիգսհաֆենի հետ կազմում է Ռեյն–Նեկարի ագլոմերացիան։
Հայդելբերգը գտնվում է Վերին Ռեյնի ցածրավանդակում՝ Նեկար գետի ափին։ Այս տեղանքում գետը դուրս է գալիս Օդենվալդի հարթավայրից և հոսում Հայդելբերգից 20 կմ հյուսիս–արևմուտք գտնվող այն հարթավայրը, որտեղ միախառնվում է Ռեյնին։
Քաղաքի վրա իշխող դիրք ունեն երեք բարձունքներ՝ Քյոնիգշտուլը (568 մ), Հայսբերգը (375 մ) և Հայլիհենբերգը («սրբերի սար», 445 մ)։
Քանի որ քաղաքը տեղակայված է Գերմանիայի ամենատաք շրջաններից մեկում, այստեղ կարելի է համդիպել Կենտրոնական Եվրոպայի համար այնպիսի անսովոր տեսակներ, ինչպիսիք են նշենին, արմավենին և նույնիսկ մեկ ձիթենի։
Հայդելբերգում հանդիպում է թութակի ամենակենսունակ տեսակներից մեկը՝ Psittacula krameri։ Այստեղ ապրում է նաև Եվրոպայում միակ բադատեսակը, որ գրանցված է Կարմիր գրքում՝ Anser cygnoides։
Հայդելբերգը Ռեյն-Նեկար շրջանի վարչական կենտրոնն է։ Չնայած դրան` քաղաքը առանձին շրջան է ներկայացնում գերմ.՝ Stadtkreis:
Քաղաքը բաժանված է 14 շրջանների (Altstadt, Bergheim, Boxberg, Emmertsgrund, Handschuhsheim, Kirchheim, Neuenheim, Pfaffengrund, Rohrbach, Schlierbach, Südstadt, Weststadt, Wieblingen, Ziegelhausen)։
1907 թվականին Հայդելբերգի մերձակա Մաուեր բնակավայրում հայտնաբերվել են մարդկային մնացորդներ, որը 600.000 տարեկան էր։ Գտածոն անվանվեց «հայդելբերգյան մարդ»։
Հայլիհենբերգ սարի վրա հայտնաբերվել են քարեդարյան կացարաններ։
Հայդելբերգի մասին առաջին գրավոր վկայությունը վերաբերում է 1196 թվականին, սակայն քաղաքի շատ մասեր բնակեցված են եղել դրանից շատ առաջ` 6-8-րդ դարերում։ 1225 թվականին առաջին անգամ հիշատակվում է Հայդելբերգի ամրոցը։
1386 թվականին հիմնվել է Հայդելբերգի համալսարանը։
Միջնադարում Հայդելբերգը եղել է Պֆալց կոմսության նստավայրը։
Երեսնամյա պատերազմի առաջին փուլում տուժեց նաև Հայդելբերգը։ 1622 թվականին Հայդելբերգը նվաճել է կայսրական ֆելդմարշալ կոմս Տիլին։ Տիլին տիրում է Պալատինի գրադարանին, որը 1623 թվականին հերցոգ Մաքսիմիլիան 1-ին Բավարացին նվիրել էր Գրիգորի 15-րդ պապին։ Վերջինս այն միացրել էր Վատիկանի գրադարանին։
Հայդելբերգը 1689 թվականին,ապա 1693 թվականին նվաճվում և ավերվում է ֆրանսիացիների կողմից։ Մասամբ պայթեցվում է նաև ամրոցը։ Դրանից հետո ամրոցն ավերելուց անմասն չեն մնում և քաղաքի բնակիչները, ովքեր ամրոցի քարերն օգտագործում են պատերազմից ավերված իրենց տները վերականգնելու համար։
1720 թվականին կուրֆյուրստի նստավայրը տեղափոխվում է Մանհայմ. այդ ժամանակվանից Հայդելբերգը կորցնում է իր քաղաքական նշանակությունը։
1803 թվականին գերմանական պատգամավորների որոշմամբ Հայդելբերգը Ռեյնի աջ ափին գտնվող տարածքների հետ մտնում է Բադենի կուրֆյուրստության կազմ։
1840 թվականին Մանհայմը և Հայդելբերգը միացվում են երկաթուղով. դա Բադենի առաջին երկաթուղին էր։
1944 թվականին Հայդելբերգում գործարկվում է գերմանական առաջին ցիկլատրոնը։
1972 թվականին քաղաքում անցկացվել են ամառային պարալիմպիկ խաղերը։
Հայդելբերգում շատ վաղ է տարածվել ռեֆորմացիան։ Չնայած բնակչությունը ընդունում էր Մարտին Լյութերի գաղափարախոսությունը, կուրֆյուրստ Օտտո Հենրին 1556 թվականին ընդունում է Ժան Կալվինի ռեֆորմացիան։ Այդպիսով` Հայդելբերգը երկար ժամանակ բողոքական քաղաք էր։ 17-րդ դարում քաղաքը մասամբ կաթոլիկացվում է։
Քաղաքային խորհուրդը բաղկացած է 40 անդամներից, որոնք աշխատում են հասարակական հիմունքներով։ Խորհուրդն ընտրվում է հինգ տարի ժամկետով։
Հայդելբերգի քույր քաղաքներն են.
Հայդելբերգը զարգացած տնտեսությամբ և ենթակառուցվածքներով քաղաք է։ Գործազրկության մակարդակը նշանակալիորեն ցածր է երկրի միջին մակարդակից (4 %, 2003)։ Աշխատունակ բնակչության 21 %-ը զբաղված է արտադրական ոլորտում, 18 %-ը` առևտրի, 61 %-ը` այլ ծառայություններում։
Հայդելբուրգում են գտնվում խոշոր մի քանի ընկերություններ` Heidelberger Druckmaschinen, HeidelbergCement և այլն։
Շրջանի ամենախոշոր գործատուն Հայդելբերգի համալսարանն է։
Քաղաքի արևմտյան մասով անցնում է A5 ավտոմայրուղին (Ալսֆելդ-Ռեյնի Վայլ)։ Մեկ այլ մայրուղի` A656, կապում է Հայդելբերգը Մանհայմին։
2003 թվականի դեկտեմբերի 14-ից սկսել է գործել Ռեյն-Նեկար երկաթուղին (գերմ.՝ S-Bahn RheinNeckar), որը կապում է Հայդելբերգը շրջանի այլ քաղաքներին։ Քաղաքով են անցնում տարբեր ծայրամասեր գնացող գնացքներ` Շտուտգարտ - Քյոլն, Ցյուրիխ - Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ - Համբուրգ, Զալցբուրգ - Ֆրանկֆուրտ, Շտուտգարտ - Դորտմունդ, Կարլսրուե - Շտրալզունդ։
Տրամվայի առաջին գիծը քաղաքում գործարկվել է 1902 թվականին։ Բացի տրամվայի չորս գծերից` քաղաքով է անցնում տարածքի OEG երկաթգիծը (Հայդելբերգ - Մանհայմ - Վայնհայմ)։
Լեռնային երկաթգիծը, որ սկսել է աշխատել 1890 թվականից, և որը միացնում է ամրոցը Մոլկենկուր կայարանին և Քյոնիգշտուլ լեռնագագաթին, քաղաքի տեսարժան վայրերից է։
Հայդելբերգը Գերմանիայի գիտական խոշորագույն կենտրոններից է։ Այստեղ գործում են գիտական բազմաթիվ ինստիտուտներ` գերազանցապես կենսաբանական ուղղվածության։
1892 թվականի մարտի 4-ին Հայդելբերգի աստղադիտարանի աստղագետ Մաքս Վոլֆը հայտնաբերել է Հայդելբերգի աստերոիդը։ Աստերոիդը անվանվել է քաղաքի պատվին, որի մերձակայքում գտնվել է աստղադիտարանը։
Քաղաքի մշակութային հարուստ կյանքը բացատրվում է նաև այն հանգամանքով, որ Հայդեբերգը ուսանողական քաղաք է։ Քաղաքում գործում են բազմաթիվ թատրոններ, մշակութային կենտրոններ և իհարկե, գիշերային ակումբներ։
1995 թվականին բացվել է «Կարլստոր կայարան» կենտրոնը. նախկին կայարանը ներկայումս մշակութային կենտրոն է` իր թատերական ստուդիայով, կինոթատրոնով։ Կենտրոնում անցկացվում են ցուցահանդեսներ, համերգներ, քաղաքական թեմայով գիտաժողովներ ու քննարկումներ, գրական հանդիպումներ։
Նոյեմբերին քաղաքում անցկացվում է միջազգային ամենամյա Մանհայմ - Հայդելբերգ կինոփառատոնը (գերմ.՝ Internationales Filmfestival Mannheim-Heidelberg)։
Հայդելբերգը գերմանական քիչ քաղաքներից է, որտեղ պահպանել են հին կառույցները` գրեթե չտուժելով Երկրորդ համաշխարհային պատերազմից։ Դա տեղի է ունեցել շնորհիվ այն բանի, որ ամերիկացիները նախապես ծրագրել էին Հայդելբերգում ձևավորել իրենց շտաբը։ 2004 թվականին Հայդելբերգի Հին քաղաքը (գերմ.՝ Altstadt) համաշխարհային ժառանգություն հռչակելու հայտ է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, սակայն հայտը մերժվել է 2007 թվականին[7]։ Հին քաղաքում է գտնվում քաղաքի տեսարժան վայրերի մեծ մասը։ Դրանցից առանձնանում են հետևյալ կառույցները.
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.