Հայաստանի ցամաքային զորքեր
Հայաստանի Հանրապետության ցամաքային ուժեր / From Wikipedia, the free encyclopedia
ՀՀ ցամաքային զորքեր (Հայկական բանակ), Հայաստանի զինված ուժերի տեսակ, որը հիմնականում նախատեսված է ցամաքում մարտական գործողությունները վարելու համար։
Հայաստանի ցամաքային զորքեր | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ցամաքային զորքեր |
Զորքերի տեսակ | ցամաքային զորքեր |
Երկիր | Հայաստան |
Ենթարկոում | Հայաստանի զինված ուժեր |
Մտնում է | Հայաստանի զինված ուժեր |
Պատմություն | |
Ստեղծվեց | հունվարի 28, 1992 |
Ճակատամարտեր |
Ցամաքային զորքերը կազմավորվել են 1992 թվականի հունվարի 28-ին, այն բանից մի քանի ամիս անց, երբ Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է Խորհրդային Միությունից իր անկախության մասին։ Առաջին ղեկավարն է դարձել Սովետական Ցամաքային Զորքերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Նորատ Տեր-Գրիգորյանցը։
Ցամաքային զորքերը կոչված են լուծելու ստրատեգիական և օպերատիվ-տակտիկական խնդիրներ գործողությունների ցամաքային ռազմաբեմում։ Իրենց մարտական հնարավորություններով ցամաքային զորքերը կարող են ինքնուրույն կամ զինված ուժերի այլ տեսակների հետ համագործակցելով ետ մղել հակառակորդի ցամաքային բանակների, օդային և ծովային խոշոր դեսանտի ներխուժումը, նրա օպերատիվ դասավորության ամբողջ խորությամբ կհասցնել միաժամանակյա զանգվածային կրակային հարված, ճեղքել հակառակորդի պաշտպանությունը, իրականացնել ստրատեգիական հարձակում՝ մեծ խորությամբ և ամրանալ զբաղեցրած տարածքում։ Ցամաքային զորքերի գլխավոր հատկությունը կրակային մեծ հզորությունն է, հարվածային ուժը, բարձր մանևրայնությունը և մարտական լրիվ ինքնուրույնությունը։