![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/3/32/Snake_Milking.jpg/640px-Snake_Milking.jpg&w=640&q=50)
Հակաթույն
From Wikipedia, the free encyclopedia
Հակաթույն, նաև ճանաչված որպես հակադոտ, թույնի հակաշիճուկ և հակաթույն իմունոգլոբուլին, բուժում է՝ կազմված հակամարմիններից, որը օգտագործվում է որոշակի տեսակի թունավոր խայթոցների և կծածների ժամանակ[1]։ Դրանք խորհուրդ են տրվում միայն նշանակալի թունավորումների կամ թունավորման բարձր ռիսկերի ժամանակ[1]։ Հատուկ հակաթույնի անհրաժեշտությունը կախված է թույնի տեսակից[1]։ Այն տրվում է ներարկման ձևով[1]։
Կողմնակի ազդեցությունները կարող են շատ ծանր լինել[1]։ Դրանք ներառում են շիճուկային հիվանդություններ, շնչառությոան խանգարումներ և ալերգիկ ռեակցիաներ՝ ներառյալ անաֆիլաքսիան[1]։ Հակաթույնը պատրաստվում է համապատասխան կենդանու թույնի հավաքումով և այդ թույնը փոքր չափաքանակներով կենդաներին ներմուծելու եղանակով[2]։ Այդ հակամարմինները հետո վերցվում են փորձարարական կենդանու արյունից և զտվում են[2]։ Տարբերակները հնարավոր են սարդի և օձի խայթոցների, ձկների և կարիճների կծածների դեպքում[3]։
Հակաթույները ստեղծվել են սկսած 1800-ական թվականներից և սկսվել են առօրյայում օգտագործվել 1950-ականներին[2][4]։ Դրանք Առողջապահության համաշխարհային կազմակերպության էսենցիալ դեղամիջոցների ցանկում են, որպես շատ արդյունավետ և ապահով դեղեր, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգի համար համար[5]։ Կախված տեսակից շուկայական գները զարգացող պետություններում կազմում է 9-118 ԱՄՆ դոլար մեկ սրվակի համար[6]։ Միացիալ նահանգներում այն արժե ավելի քան 2,300 ԱՄՆ դոլար մեկ դեղաչափի համար[7][8]։