Կուրտ ֆոն Շլայխեր
From Wikipedia, the free encyclopedia
Կուրտ Ֆերդինանդ Ֆրիդրիխ Հերման ֆոն Շլայխեր (գերմ.՝ Kurt Ferdinand Friedrich Hermann von Schleicher; Kurt von Schleicher (օգնություն • ինֆո). ապրիլի 7, 1882(1882-04-07)[1][2], Հաֆելի Բրանդենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] - հունիսի 30, 1934(1934-06-30)[4][5][6][…], Neubabelsberg, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[2])[8], Գերմանիայի վերջին կանցլերը (Ադոլֆ Հիտլերից առաջ) Վայմարյան հանրապետության ժամանակաշրջանում։ Որպես իշխանության հավակնորդ Շլայխերը սպանվեց Հիտլերի հրամանով ՍՍ-ի կողմից Երկար դանակների գիշերը 1934 թվականին։
Կուրտ ֆոն Շլայխեր գերմ.՝ Kurt von Schleicher | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 7, 1882(1882-04-07)[1][2] |
Ծննդավայր | Հաֆելի Բրանդենբուրգ, Պոտսդամ, Բրանդենբուրգ, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն[3] |
Մահացել է | հունիսի 30, 1934(1934-06-30)[4][5][6][…] (52 տարեկան) |
Մահվան վայր | Neubabelsberg, Պոտսդամ, Պրուսիայի ազատ պետություն, Նացիստական Գերմանիա[2] |
Գերեզման | Parkfriedhof Lichterfelde[7] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրոն | լյութերականություն |
Կրթություն | Պրուսական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և սպա |
Ամուսին | Elisabeth von Schleicher?[2] |
Զբաղեցրած պաշտոններ | Reich Chancellor in the Weimar Republic?, Պրուսիայի վարչապետ, կանցլեր և Federal Minister of Defence? |
Կուսակցություն | անկախ քաղաքական գործիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Kurt von Schleicher Վիքիպահեստում |
Շլայխերը ծնվել է զինվորականի ընտանիքում 1882 թվականի ապրիլի 7-ին Հաֆելի Բրանդենբուրգում։ Միանալով Պրուսական բանակին որպես լեյտենանտ 1900 թվականին, նա դարձավ Գլխավոր շտաբի պաշտոնյա երկաթուղային դեպարտամենտում և ծառայեց Գլխավոր հրամանատարական կետում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Շլայխերը կապող օղակ հանդիսացավ բանակի և Վայմարյան հանրապետության միջև 1918-1919 թվականների Գերմանական հեղափոխության ժամանակ։ Նա կարևոր դեր ուներ Ռայխսվերում և խուսափեց կրճատումներից, որից հետո Շլեյխերն ունեցավ կարիերայի աճ մինչև Ռայխսվերի զինված ուժերի դեպարտամենտի պետ և դարձավ նախագահ Պաուլ ֆոն Հինդենբուրգի խորհրդականը 1926 թվականին։ Իր ղեկավար Վիլհելմ Գրյոներին պաշտպանության նախարար նշանակելուց հետո 1928 թվականին, Շլեյխերը դարձավ նախարարության աշխատակազմի ղեկավար 1929 թվականին։ 1930 թվականին նա կարևոր դերակատարում ունեցավ Հերման Մյուլերի կառավարության պաշտոնանկության և Հայնրիխ Բրյունինգի նշանակման մեջ որպես կանցլեր։ Նա հավանություն տվեց Նացիստական կուսակցության Շտուրմային ջոկատներին որպես Ռայխսվերի սատարող ուժեր 1931 թվականին։
1932 թվականից սկսված Շլեյխերը դարձավ պաշտպանության նախարար Ֆրանց ֆոն Պապենի կառավարությունում և Պրուսիայում Սոցիալ դեմոկրատների կառավարության տապալման հովանավորողներից մեկը։ Շլեյխերը կազմակերպեց Պապենի պաշտոնանկությունը և դարձավ կանցլեր դեկտեմբերի 3-ին։ Իր կարճատև պաշտոնավարման ընթացքում Շլեյխերը բանակցեց Գրեգոր Շտրասսերի հետ Նացիստական կուսակցությունը լքելու նկատառումով, սակայն ապարդյուն։ Շլեյխերն առաջարկեց Հիտլերին համագործակցել իր կառավարության և՝ սպառնալով ստեղծել հականացիստական կուսակցությունների դաշինք։ Հիտլերը հրաժարվեց կանցլեր չդառնալու առաջարկից և Շլեյխերի պլանները ձախողվեցին։ Դրանից հետո Շլեյխերն առաջարկեց Հինդենբուրգին ցրել Ռայխտագը և դե ֆակտո դառնալ դիկտատոր, սակայն Հիդենբուրգը նույնպես մերժեց։
1933 թվականի հունվարի 28-ին քաղաքական փակուղու և առողջության վատթարացման պատճառով Շլայխերը հրաժարական տվեց և առաջարկեց իր փոխարեն նշանակել Հիտլերին։ Շլայխերը փորձում էր վերադառնալ քաղաքականություն՝ շահարկելով Էռնստ Ռյոմի և Հիտլերի միջև եղած տարաձայնությունները, բայց 1934 թվականի հունիսի 30-ին նա և նրա կինը՝ Էլիզաբեթը սպանվեցին Հիտլերի հրամանով Երկար դանակների գիշերը։