Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Կուլիկամ (վրաց.՝ გულიკამი), հայաբնակ գյուղ Ջավախքում, Վրաստանի Սամցխե-Ջավախք մարզի Ախալքալաքի շրջանում։ Գտնվում է Ախալքալաքից 2 կմ հեռավորության վրա՝ դեպի հյուսիս-արևելք, ծովի մակարդակից 1730 մետր բարձրության վրա` ջրառատ Աբլար վտակի աջ ու ձախ ափերին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Կուլիկամ | |||
վրաց.՝ გულიკამი | |||
Երկիր | Վրաստան | ||
Մարզ | Սամցխե-Ջավախք | ||
Շրջան | Ախալքալաքի | ||
Համայնք | Ախալքալաքի շրջան | ||
ԲԾՄ | 1730 մ | ||
Պաշտոնական լեզու | վրացերեն | ||
Բնակչություն | 1234 մարդ (2014) | ||
Ազգային կազմ | Հայեր 99,8 % | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
|
Համաձայն 1595 թ. կազմված թուրքական հարկացուցակի՝ գյուղն ունեցել է ընդամենը մեկ տուն, սակայն հարկվել է 14.000 աչկե։ Գյուղը տնտեսական առավել բարվոք վիճակում էր մինչև 1860-ական թվականների վերջերը, որից հետո ենթարկվելով կալվածատերերի կեղեքումներին, հասել է աղքատության եզրին. «․․․Այս փոքրիկ գիւղը պատկանում է չորս հայ և թուրք կալուածատէրերի, որոնք ամեն ջանք են թափում խլել խեղճ աշխատասէր գիւղացուց նրա վերջին օրական ապրուստը»։
Ներկայիս բնակիչների նախնիները փոխադրվել են Էրզրումի նահանգի Սնկառիճ գյուղից` 1830 թվականին։ Շնորհիվ բնակավայրի միջով հոսող ջրառատ Աբլար վտակի վրա կառուցված բազմաթիվ ջրաղացների՝ կուլիկամցիների համար ջրաղացպանությունը համարվել է գլխավոր զբաղմունքներից մեկը. «Բնակիչները պարապում են երկրագործութեամբ, անասնապահութեամբ, բայց գլխաւորապէս ջրաղացպանութեամբ։ Այս գիւղը նշանավոր է իր սառը և քաղցր աղբիւրներով ու կարմրախայտ համեղ ձկներով...»:
Կուլիկամը շրջանի խոշոր բնակավայրերից մեկն է, որտեղ բնակիչները ներկայումս զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
Կուլիկամ, «կուլի» նշանակում է «ջրաման, ջրկիր» կամ «ջուր վաճառող»։ Այս բոլորը ոչ մի առնչություն չունեն գուլի բառի հետ, որը վրացերեն նշանակում է «սիրտ»։ Հին ասացվածք կա՝ ով խմում է Աբլարի ակունքին մոտ գտնվող սառնորակ ջրից, դառնում է իմաստուն ու պայծառամիտ։
Կուլիկամի Սուրբ Երրորդություն եկեղեցին կառուցվել է 1865 թվականին։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց և գրադարան։
Աբլար գյուղատեղին պատկանում է Կուլիկամ գյուղին և գտնվում է գյուղից հյուսիս-արևելք` 3 կմ հեռավորության վրա։ Գրավոր աղբյուրներում միջնադարյան գյուղի մասին առաջին հիշատակություններից մեկը վերաբերվում է 1595 թվականին, որպես ռայաներից ազատ և 2500 աչկե հարկ մուծող գյուղ։ Աբլարի տարածքում պահպանվել են կիսավեր, միանավ եկեղեցին (11.50-6.11մ) և գերեզմանոցը։ Վերջինում առկա են քառակող կոթողների պատվանդաններ և խոյաձև տապանաքարեր։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.