Կուբա
From Wikipedia, the free encyclopedia
Կուբա, պաշտոնապես Կուբայի Հանրապետություն (իսպ.՝ República de Cuba), պետություն տեղակայված Կուբա կղզու, ինչպես նաև Խուվենտուդ կղզու և մի քանի փոքր կղզեխմբերի վրա։ Կուբան տեղակայված է Կարիբյան ավազանի հյուսիսում, որտեղ հանդիպում են Կարիբյան ծովը, Մեքսիկական ծոցը և Ատլանտյան օվկիանոսը։ Այն գտնվում է ԱՄՆ Ֆլորիդա նահանգից և Բահամյան Կղզիներից հարավ, Հայիթիի արևմուտքում և Ճամայկայի հյուսիսում։ Երկրի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Հավանան է։ Մյուս խոշոր քաղաքներն են Սանտյագո դե Կուբան և Կամագուեյը։ Կուբան Կարիբյան ավազանի խոշորագույն կղզին է, որի տարածքը կազմում է 109.884 քառակուսի կիլոմետր, իսկ բնակչությամբ երկրորդն է Հայիթի կղզուց հետո, ավելի քան 11 միլիոն բնակչություն[1]։
República de Cuba Կուբայի Հանրապետություն |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Patria o Muerte Հայրենիք կամ մահ |
||||
Օրհներգ՝ La Bayamesa Պայամեսայի երգը |
||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Հավանա 23°8′N, 82°23′W | |||
Պետական լեզուներ | իսպաներեն | |||
Կառավարում | Սոցիալիստ Հանրապետություն | |||
- | Նախագահ | Միգել Դիաս Կանել | ||
- | Փոխնախագահ | Սալվադոր Վալդես Մեսա | ||
Անկախություն | Սկսած Իսպանիայից | |||
- | Հայտարարված | հոկտեմբերի 10 1868 | ||
- | Հանրապետության հայտարարում | մայիսի 20 1902 | ||
- | Կուբական Հեղափոխություն | հունվարի 1 1959 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 110,861 կմ² (105րդ) | ||
Բնակչություն | ||||
- | 2006 նախահաշիվը | 11,382,820 (73րդ) | ||
- | 2002 մարդահամարը | 11,177,743 | ||
- | Խտություն | 102 /կմ² (97րդ) 264 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2006 գնահատում | |||
- | Ընդհանուր | $44.54 միլիարդ (2006 թ.) (չշարված) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $3,900 (չշարված) | ||
ՄՆԶԻ (2004) | 0.826 (բարձր) (50րդ) | |||
Արժույթ | Կուբայական պեսո (CUC) | |||
Ժամային գոտի | EST (ՀԿԺ-5) | |||
- | Ամռանը (DST) | (Սկսում մարտի 11; վերջանում նոյեմբերի 4) (ՀԿԺ-4) | ||
Ազգային դոմեն | .cu | |||
Հեռախոսային կոդ | +53 |
Տարածքը բնակեցված է եղել Սիբոնեյ ցեղերի կողմից մ.թ.ա. 4-րդ հազարամյակում[2]։ Մինչև 15-րդ դարն այստեղ բնակվել են հնդկացի ցեղեր։ 15-րդ դարում Կուբան դարձավ իսպանական գաղութ մինչև 1898 թվականի Իսպանա-ամերիկյան պատերազմը, երբ այն ձեռք բերեց անվանական անկախություն, քանի որ դե ֆակտո ենթարկվում էր ԱՄՆ-ին։ Որպես փխրուն հանրապետություն՝ Կուբան փորձեց հաստատել ժողովրդավարական համակարգ, սակայն արմատականության բարձր մակարդակը և ազգային անհանդուրժողականության արդյունքում 1952 թվականին հաստատվեց դիկտատուրա՝ Ֆուլխենսիո Բատիստայի գլխավորությամբ[3]։ Հետագայում անկայուն վիճակը հանգեցրեց Բատիստայի պաշտոնանկությանը՝ 1959 թվականի հունվարին Հուլիսի 26 շարժման կողմից, որը հաստատեց կոմունիստական համակարգ Ֆիդել Կաստրոյի ղեկավարությամբ[4][5][6]։ Սկսած 1965 թվականից՝ երկիրը կառավարում է Կուբայի կոմունիստական կուսակցությունը։ Երկիրը Սառը պատերազմի ժամանակ կարևոր դեր խաղաց ԽՍՀՄ-ԱՄՆ հարաբերություններում։ Ատոմային պատերազմը մոտ էր բռնկվելուն Կարիբյան ճգնաժամի ժամանակ՝ 1962 թվականին։ Կուբան մնացած Մարքսիստ-Լենինիստ սոցիալիստական պետություներից այն քչերից է, որն այժմ գոյատևում է աշխարհում։
Մշակութային առումով Կուբան համարվում է Լատինական Ամերիկայի մաս[7]։ Այն բազմազգ երկիր է, որի ժողովուրդը, մշակույթը ունեն բազմազան արմատներ։
Կուբան ՄԱԿ, Մ77, ՉԵՇ, ԱԿՊ, ԱԼԲԱ և ԱԵԿ հիմնադիր անդամ է։ Երկիրը աշխարհի վերջին պլանային տնտեսությամբ երկրներից է, և տնտեսության մեջ առաջատար դիրք ունեն շաքարի, ծխախոտի, սուրճի և աշխատուժի արտահանումը։ Համաձայն մարդկային զարգացման ինդեքսի՝ Կուբան ունի բարձր զարգացման ինդեքս և զբաղեցրնում է 67-րդ տեղն աշխարհում[8]։