Ֆիդել Կաստրո
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիդել Ալեխանդրո Կաստրո Ռուս (օգոստոսի 13, 1926(1926-08-13)[1][2][3][…], Բիրան, Օրյենտե, Republic of Cuba - նոյեմբերի 25, 2016(2016-11-25)[1][2][3][…], Հավանա, Կուբա), կուբացի հեղափոխական, Կուբայի նախկին նախագահ, Կուբայի հեղափոխական զինված ուժերի մայոր։ 1949 թվականին ավարտել է Հավանայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ 1950-ական թվականների սկզբներին մտել է Կուբայի ժողովրդական («Օրթոդոքսների») կուսակցության մեջ։ 1952 թվականի մարտին ռեակցիոն պետական հեղաշրջումից հետո հաստատված դիկտատուրայի դեմ պայքարի ընթացքում «Օրթոդոքսների» կուսակցությունը աստիճանաբար քայքայվեց։ Սակայն Ֆիդել Կաստրոյին հաջողվեց փոքրիկ խմբում միավորել կուսակցության նախկին անդամներին և շարունակել պայքարը գեներալ Բատիստայի դիկտատուրայի դեմ։ 1953 թվականի հուլիսի 26-ին խումբը Սանտյագո-դե-Կուբայում հարձակում գործեց Մոնկադա զորանոցների վրա։ Հարձակումը դաժանորեն ճնշվեց։ Ֆիդել Կաստրոն դատապարտվեց 15 տարվա բանտարկության, սակայն 1955 թվականին համաներմամբ ազատվեց և տարագրվեց Մեքսիկա։ 1956 թվականին հեղափոխականների խմբով ափ ելավ Օրիենտե նահանգում։ Խումբը աստիճանաբար վերածվեց ապստամբական բանակի և պարտիզանական պայքար ծավալեց դիկտատորական վարչակարգի դեմ։ Հեղափոխության հաղթանակից հետո Կաբայում իշխանության գլուխ անցան դեմոկրատական ուժերը։ Ֆիդել Կաստրոն Մոսկվայի պետական համալսարանի պատվավոր դոկտոր է, «ժողովուրդների միջև խաղաղությունն ամրապնդելու համար» միջազգային լենինյան մրցանակի դափնեկիր (1961), Խորհրդային Միության հերոս (1963)։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1972)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կաստրո Ռուս (այլ կիրառումներ)
Ֆիդել Կաստրո Fidel Alejandro Castro Ruz | |||
| |||
---|---|---|---|
դեկտեմբերի 2, 1976 - փետրվարի 24, 2008 | |||
Կուսակցություն՝ | Կուբայի կոմունիստական կուսակցություն, Party of the Cuban People – Orthodox?, Հուլիսի 26 շարժում, Integrated Revolutionary Organizations? և United Party of the Cuban Socialist Revolution? | ||
Կրթություն՝ | Հավանայի համալսարան (սեպտեմբեր 1950) և Belen Jesuit Preparatory School? (1945) | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, փաստաբան, պարտիզան, լրագրող, հեղափոխական և պետական գործիչ | ||
Ազգություն | Galicians? | ||
Դավանանք | ագնոստիցիզմ | ||
Ծննդյան օր | օգոստոսի 13, 1926(1926-08-13)[1][2][3][…] | ||
Ծննդավայր | Բիրան, Օրյենտե, Republic of Cuba | ||
Վախճանի օր | նոյեմբերի 25, 2016(2016-11-25)[1][2][3][…] (90 տարեկան) | ||
Վախճանի վայր | Հավանա, Կուբա | ||
Թաղված | Santa Ifigenia Cemetery | ||
Քաղաքացիություն | Կուբա | ||
Ի ծնե անուն | Fidel Alejandro Castro Ruz[4] | ||
Հայր | Անգել Կաստրի ի Արգիզ | ||
Մայր | Lina Ruz González? | ||
Ամուսին | Dalia Soto del Valle? | ||
Զավակներ | Alina Fernández? և Fidel Ángel Castro Díaz-Balart? | ||
Ինքնագիր | |||
Պարգևներ | |||
1956-1976 թվականներին եղել է Կուբայի վարչապետ, իսկ 1976-2008 թվականներին Կուբայի նախագահ։ 1959-2008 թվականների Կուբայական հեղափոխական զինված ուժերում եղել է գլխավոր հրամանատար և 1961-2011 թվականներին Կուբայի գլխավոր քարտուղարն էր։ Քաղաքական կողմնորոշումներով լինելով մարքսիստ-լենինիստ՝ նա իր կառավարման տարիների ընթացքում Կուբան դարձնում է սոցիալիստական պետություն։ Կաստրոն համարվում է Արտադաշինքային շարժման գլխավոր քարտուղար 1979-1983 և 2006-2008 թվականներին։ Ֆիդել Կաստռոն 1988 թվականին իր արյունից է փոխանցել երկրաշարժից տուժածներին