Ացտեկյան արծիվ (Մեքսիկայի շքանշան)
Մեքսիկայի պետական պարգև, որը տրվում է օտարերկրյա քաղաքացիներին / From Wikipedia, the free encyclopedia
Ացտեկյան արծիվ շքանշան (իսպ.՝ Orden del Águila Azteca), Մեքսիկայի պետական մրցանակ, որով պարգևատրվում են օտարերկրյա քաղաքացիները «Մեքսիկային կամ մարդկությանը մատուցած ծառայությունների համար»։ Շքանշանը սահմանվել է 1933 թվականի դեկտեմբերի 29-ի օրենքով, Մեքսիկայի նախագահ Աբելարդո Ռոդրիգեսի կողմից։
Արագ փաստեր Ացտեկյան արծիվ, Երկիր ...
Ացտեկյան արծիվ | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ | ||||
Տեսակ | շքանշան | ||||
Վիճակագրություն | |||||
Հիմնադրման ամսաթիվ | դեկտեմբերի 29, 1933 | ||||
Հերթականություն | |||||
Order of the Aztec Eagle Վիքիպահեստում |
Փակել
Պարգևատրումը կատարվում է Մեքսիկայի նախագահի անունից՝ Մեքսիկայի արտաքին գործերի նախարարի առաջարկով՝ հատուկ խորհրդի հանձնարարականով։
2011 թվականի բարեփոխմամբ ավելացել են շքանշանի աստիճանների թիվը։