բույսերի տեսակ From Wikipedia, the free encyclopedia
Կորթին պարտեզային (լատին․՝ Satureja hortensis), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Կորթին պարտեզային | |
Կորթին պարտեզային | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ենթաընտանիք | Կատվադաղձայիններ (Nepetoideae) |
Ցեղ | Կորթին (Satureja) |
Տեսակ | Կորթին պարտեզային (S. hortensis) |
Միջազգային անվանում | |
Satureja hortensis |
15-30 սմ բարձրությամբ առանցքային արմատով, ուղիղ, քառանիստ, թավոտ ցողուններով միամյա խոտաբույս է։ Կարճակոթ, խաչաձև, հակադիր, ամբողջաեզր, գեղձիկներով պատված տերևները նշտարաձև են։ Փուխր, ձգված ծաղկաբույլեր կազմող մանր, երկշուրթ, ծաղիկները վերին տերևների անութներում աճում են օղակներով։ Հինգ ատամիկներով, զանգականման բաժակը խողովակաձև է։ Երկշուրթ, բաց մանուշակագույն կամ սպիտակավուն, ուղիղ խողովակով պսակն ունի 4 երկուժ առէջ։ Պտուղը հասունանալիս բաժանվում է 4 եռանիստ ձվաձև, բաց շագանակագույն ընկուզիկների[1]։
Որպես մոլախոտ աճում է լեռնային գոտիների չոր լանջերին և այգիներում։ Հանդիպում է Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Արմավիրի և Սյունիքի մարզերում[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղիկներով։ Ցողունն ու տերևներն ունեն հաճելի սուր համ։ Կորթինը պարունակում է դաբաղանյութեր, լորձանյութեր, եթերային յուղեր, խեժ։ Տարբեր երկրներում որպես համեմունք կիրառում են ինչպես բանջարեղենային, այնպես էլ մսային և ձկնային կերակրատեսակներ պատրաստելիս[1]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.