շվեյցարացի բանաստեղծ և վիպասան From Wikipedia, the free encyclopedia
Կոնրադ Ֆերդինանդ Մեյեր (գերմ.՝ Conrad Ferdinand Meyer, հոկտեմբերի 11, 1825[2][3][4][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] - նոյեմբերի 28, 1898[3][4][6][…], Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1]), շվեյցարացի բանաստեղծ և պատմական վիպասան[9], գրական ռեալիզմի վարպետ, ով հիմնականում հայտնի է պատմողական բալլադներով, այդ թվում՝ «Die Füße im Feuer» («Ոտքերը կրակի մեջ»)։
Ծննդյան անուն | գերմ.՝ Conrad Ferdinand Meyer[1] |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1825[2][3][4][…] |
Ծննդավայր | Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] |
Վախճանվել է | նոյեմբերի 28, 1898[3][4][6][…] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Կիլխբերգ, Հորգեն, Ցյուրիխ, Շվեյցարիա[5][1] |
Գերեզման | Kilchberg cemetery[1][7] |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ և արձակագիր |
Լեզու | գերմաներեն[1] |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ուշագրավ աշխատանքներ | Jürg Jenatsch[1] |
Անդամակցություն | Զոֆինգիա և Շիլդներ ցում Շնեգեն ընկերություն |
Պարգևներ | |
Ամուսին | Johanna Louise Ziegler?[8] |
Conrad Ferdinand Meyer Վիքիպահեստում |
Մեյերը ծնվել է Ցյուրիխում։ Ունի պատրիական ծագում։ Նրա հայրը, ով վաղ է մահացել, եղել է պետական գործիչ և պատմաբան, մայրը եղել է ուսյալ կին։ Մանկության տարիներին Մեյերի մոտ նկատվել են երկու գծեր, որոնք հետագայում բնութագրել են նրան որպես մարդ և բանաստեղծ․ բծախնդրորեն է վերաբերել կոկիկությանն ու մաքրությանը, ապրել է ավելի խորը հիշողության մեջ, քան անմիջական ներկայում[10]։ Տառապել է հոգեկան հիվանդությամբ, երբեմն հոսպիտալացվել է․ մայրը, տառապել է նույն հիվանդությամբ և կյանքն ավարտել է սպանությամբ։
Ավարտելով գիմնազիան՝ Մեյերը սկսել է իրավագիտություն ուսումնասիրել, բայց պատմությունն ու հումանիտար գիտությունները նրան ավելի շատ են հետաքրքրել[10]։ Երկար ժամանակով մեկնել է Լոզան, Ժնև, Փարիզ և Իտալիա, որտեղ հետաքրքրվել է պատմական հետազոտություններով։ Պատմաբանները Լուի Վուլյեմանը Լոզանում և Յակոբ Բուրքհարդը Բազելում զգալի ազդեցություն են ունեցել Մեյերի վրա, և որոնց «Վերածննդի մշակույթի մասին» գիրքը խթանել է նրա երևակայությունն ու հետաքրքրությունը։ Ֆրանսիայում և Իտալիայում իր ճանապարհորդություններից (1857) Մեյերը մեծ ոգեշնչում է ստացել իր պատմավեպերի դրվածքների և կերպարների համար[11]։ 1868 թվականին Մեյերը քրոջ հետ տեղափոխվել է Ցյուրիխի լճի ափին գտնվող Կյուսնախտ քաղաք և մինչև 1871 թվականի վերջն ապրել Սիհոֆ Հորնվեգ 28 հասցեում, 1872-1875 թվականներին Սիհոֆ Մայլենում, 1875 թվականին բնակություն է հաստատել Կիլխբերգում, Ցյուրիխի կանտոն[12]։
Մեյերն իր կոչումը գտել է միայն ուշ կյանքում. երկար տարիներ, լինելով գործնականում երկլեզվյա գրող, տատանվել է ֆրանսերենի և գերմաներենի միջև։ Վերջնական հանգել է ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ։ Մեյերի վեպերում մեծ ճգնաժամը հաճախ արձակում է լատենտ էներգիաներ և աղետի պատճառ դառնում։ Նույն ձևով, իր կյանքը, որը մինչ պատերազմը երազկոտ և փորձարկումներով լի էր, մինչև խորը ցնցում է թողել նրա վրա 1870 թվականի իրադարձություններով։ Մեյերը իրեն նույնացրել է գերմանական գործի հետ և որպես իր համակրանքների մանիֆեստ 1871 թվականին հրապարակել է Էպիկական Հութթենի վերջին օրերը (Huttens letzte Tage)[11], որին հաջորդել են նրա հետագա ստեղծագործությունները[10]։
1880 թվականին Մեյերը Ցյուրիխի համալսարանից ստացել է պատվավոր դոկտորի կոչում։
Մահացել է Կիլխբերգի իր տանը, 1898 թվականի նոյեմբերի 28-ին[10]։
Մեյերի ստեղծագործությունները 1912 թվականին ներկայացվել են ութ հատորով։
Մեյերի ստեղծագործությունների թեմաները Վերածննդի և հակառեֆորմացիայի ժամանակաշրջաններն են։ Նրա սյուժեների մեծ մասը բխում է ազատության և ճակատագրի ավելի խորը բախումից և ավարտվում է դրամատիկ ճգնաժամով, որի ժամանակ հերոսը, մեծ գայթակղության առաջ կորցնում է իր բարոյական ազատությունը և ստիպված է լինում կատարել ճակատագրի բարձրագույն օրենքը[11]։
Մեյերի հիմնական ստեղծագործությունները պատմավեպերն են՝
Մեյերին հիմնականում հիշում են որպես պատմողական բալլադների վարպետ, հաճախ պատմական թեմաներով։ Նրա գեղարվեստական գրականությունը նույնպես սովորաբար կենտրոնանում է միջնադարի հիմնական պատմական պահերի վրա՝ ռեֆորմացիայի և հակառեֆորմացիայից։
Լիրիկական ստեղծագործությունները Մեյերը գրել է կյանքի վերջին տարիներին[10]։ Հաճախ անդրադարձել է մարդկային ձեռքի աշխատանքին, հատկապես արվեստի գործերին։ Հռոմը և Միքելանջելոյի մոնումենտալ աշխատանքը նրա կյանքի վճռորոշ փորձառություններից են եղել։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.