From Wikipedia, the free encyclopedia
Կոնստանտինոս Կարիակոս Արիստիաս (անգլ.՝ Κωνσταντίνος Κυριάκος Αριστίας, ռումիներեն՝ Costache Aristia, 1800, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - ապրիլի 18, 1880, Բուխարեստ, Ռումինիա), հույն և ռումինացի առաջին պրոֆեսիոնալ դերասանը, ռումինական թատրոնի հիմնադիրը, ռումինացի թարգմանիչ և գրող, 19-րդ դարի հունական և ռումինական հեղափոխական[1]։
Կոնստանտինոս Կարիակոս Արիստիաս հուն․՝ Κωνσταντίνος Αριστίας | |
---|---|
Ծնվել է | 1800 |
Ծննդավայր | Ստամբուլ, Օսմանյան կայսրություն |
Մահացել է | ապրիլի 18, 1880 |
Մահվան վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն, Հունաստան, Վալախիա, Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն և Ռումինիայի թագավորություն |
Մասնագիտություն | գրող, դերասան, ռազմական գործիչ, թարգմանիչ, թատրոնի դերասան և բանաստեղծ |
Աշխատավայր | Բուխարեստի համալսարան |
Արիստասը ծնվել է 1800 թվականին Կոստանդնուպոլսում[2] հունական ընտանիքում։ Ըստ ռումինական աղբյուների նա ծնվել է Բուխարեստում[3]։ Դպրոցը ավարտել է Բուխարեստում։
1817 թվականին գոսպոդար Վալախա Քարաջիի դուստրը՝ Ռալլուն, Բուխարեստում հիմնել է հունական թատրոն։ Ֆիլիքի Էթերիա գաղտնի կազմակերպության հույն հեղափոխականներն ի դեմս թատրոնի աջակցություն տեսան և անուղղակիորեն ազդում էին դրա խաղացանկի վրա։
Արիստիասը, լինելով ուսանող, խաղաց գլխավոր դերը Վոլտերի Բրուտոս բեմադրության մեջ։ Ոգեշնչված լինելով Լուսավորականության գաղափարներով և Հունաստանն Օսմանյան լծից ազատագրելու գաղափարով՝ Արիստասը միացավ Ֆիլիքի Էթերիա կազմակերպությանը։ Հունական հեղափոխության սկսման հետ մեկտեղ մերձդանուբյան իշխանությունների տարածքում, 1821 թվականի փետրվարին, Արիստիասը միացավ Ալեքսանդր Իպսիլատիի ապստամբներին և մտավ «Հունական ուսանողության սրբազան կորպուս»։ Դրագաշանիի ճակատամարտում Արիստիասը կորպուսի դրոշակակիրն էր և մարտից հետո ողջ մնացած սակավաթիվ մարտիկներից մեկը[4]։
Էթերիստների պարտությունից հետո Արիստիասը ստիպված էր լքել Վալախիան։ Ռալլու Քարաջայի հաշվին մեկնեց Ֆրանսիա՝ սովորելու թատերական արվեստ Ֆրանսուա Ժոզեֆ Տալմայի մոտ։
1825 թվականին մասնակցել է Հոնիական ակադեմիայի կազմակերպած ներկայացմանը հունական Կերկիրա կղզում, որը նախկինում գտնվում էր բրիտանական իշխանության տակ։ 1827 թվականին Արիստիասը վերադարձավ Բուխարեստ։ Այստեղ նա տալիս էր հունարենի և ֆրանսերենի դասեր Սբ․ Սավվա քոլեջում։ 1833 թվականին նա հիմնեց ֆիլհարմոնիային կից դրամատիկական թատրոն, որտեղ էլ հենց դասավանդել է։ Դրանով նա հիմք դրեց ռումինական պրոֆեսիոնալ կադրային թատրոնին։
1840 թվականին Արիստիասը մեկնեց Աթենք, որպեսզի հիմնի թատերական դպրոց և կյանք տա հունական նոր թատրոնին[5]։ Ստանալով արքա Օտտոնի մերժողական պատասխանը՝ Արիստիասը վերադարձավ Բուխարեստ[6]։
Կոնստանտին Արիստիասը մահացավ 1880 թվականին Բուխարեստում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.