Բուխարեստի համալսարան
From Wikipedia, the free encyclopedia
From Wikipedia, the free encyclopedia
Բուխարեստի համալսարան (ռումիներեն՝ Universitatea din București), 1864 թվականին արքայազն Ալեքսանդրու Յոհան Կուզայի դեկրետով հիմնադրված համալսարան Ռումինիայում, որը եղել է Սուրբ Սավայի ակադեմիայի իրավահաջորդը։ Համարվում է Ռումինիայի երկրորդ ամենահին և ժամանակակից համալսարանը։ Ռումինիայի կրթության նախարարարության կողմից այն դասակարգվել է որպես «առաջատար հետազոտությունների և կրթության համալսարան»[6]։
Բուխարեստի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան և ազատ հասանելիության հրատարակություն |
Հիմնադրված է | հուլիսի 16, 1864[1] |
Հիմնադրիր | Ալեքսանդրու Յոհան Կուզա |
Ռեկտոր | Marian Preda? |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[2], Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալություն[3] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[4] |
Երկիր | Ռումինիա[5] |
Տեղագրություն | Բուխարեստ |
Կայք | unibuc.ro(ռում.)(անգլ.) |
University of Bucharest Վիքիպահեստում |
1694 թվականին Վալախիայի առաջնորդ Կոնստանտին Բրինկովյանուն Բուխարեստում հիմնադրել է Սուրբ Սավայի իշխանական ակադեմիան, որտեղ դասընթացներն անցկացվել են հունարենով։ 1776 թվականին Վալախիայի առաջնորդ Ալեքսանդր Իպսիլանտին (1725-1805) բարեփոխում է Սուրբ Սավայի ակադեմիայի ծրագիրը, որտեղ դասընթացներն անցկացվում են ֆրանսերեն, իտալերեն և լատիներեն։ 1859 թվականին ստեղծվել է իրավաբանական ֆակուլտետը։ 1857 թվականին ռումինացի բժիշկ Կառոլ Դավիլան հիմնադրել է Կառոլ Դավիլայի անվան բժշկության և դեղագործության համալսարանը։ 1857 թվականին տեղի է ունեցել Բուխարեստի համալսարանական պալատի հիմնարկեքը։
1864 թվականի հուլիսի 4/16 Ալեքսանդրու Յոհան Կուզան հիմնադրել է Բուխարեստի համալսարանը՝ միավորելով իրավագիտության և գիտությունների ֆակուլտետները որպես մեկ միասնական մարմին։ Հետագա տարիներին ստեղծվել են այլ ֆակուլտետներ՝ 1884 թվականին՝ Տեխնոլոգիայի ֆակուլտետը, 1906 թվականին՝ Երկրաբանության ինստիտուտը, 1913 թվականին՝ Էլեկտրոտեխնոլոգիայի ակադեմիական ինստիտուտը, 1921 թվականին՝ Անասնաբուժության ֆակուլտետը, 1923 թվականին՝ Դեղագիտական ֆակուլտետը, 1924 թվականին՝ Մինա Մինովիչի անվան դատական բժշկության ինստիտուտը։
1956 թվականին հիմնականում այս համալսարանի ուսանողական առաջնորդները կազմակերպել են խաղաղ բողոքի ակցիա ընդդեմ Ռումինիայի կոմունիստական վարչակարգի, սակայն նրանց կանխել են այն իրագործել։
1950-1960-ական թվականներին համալսարանը կոչվել է Կոնստանտին Պարհոնի անվամբ։
2012 թվականին ըստ QS համաշխարհային համալսարանական վարկանիշի տվյալների՝ Բուխարեստի համալսարանը Ռումինիայի 3 այլ համալսարանների հետ միասին ներառվել է 700 առաջատար համալսարանների շարքում[7][8]։
Բուխարեստի համալսարանն ունի 19 ֆակուլտետ։
Համալսարանն ունի նաև հրատարակչություն, տարբեր հետազոտական ինստիտուտներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.