Remove ads
From Wikipedia, the free encyclopedia
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն, հայտնի է նաև որպես Ռումինական միացյալ իշխանություններ (ռումիներեն՝ Principatele Unite ale Moldovei și Țării Românești), Ռումինիայի տարածքում 1859–1881 թվականներին Վալախիայի և Մոլդովայի նախկին իշխանությունների միավորման արդյունքում ձևավորված իշխանապետությունը[1][2]։ 1859 թվականի հունվարի 24-ին վերածվել է Ռումինիայի միացյալ իշխանության՝ ընդունելով Օսմանյան կայսրության ձևական վերահսկողությունը (վերածվում է վասալական տերության)։
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանություն | ||||
Principatele Unite ale Moldovei și Țării Românești | ||||
---|---|---|---|---|
| ||||
Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տեղագրությունը | ||||
Պետական կարգ | Սահմանադրական միապետություն (դե յուրե՝ Օսմանյան կայսրության վասալ) | |||
Մայրաքաղաք | Յասի (1859-1862) Բուխարեստ (1862-1881) | |||
Թագավորանիստ ոստան | մայրաքաղաք | |||
Պետության գլուխ | Ռումինիայի իշխան | |||
Արքայատոհմ | Հոհենցոլերն-Զիգմարինգեն | |||
Լեզու | ռումիներեն (պաշտոնական), հունգարերեն, ուկրաիներեն, գերմաներեն | |||
Կրոն | արևելյան ուղղափառ | |||
Դեպքեր և իրադարձություններ | ||||
Պատմական շրջան | Նոր շրջան | |||
Հասարակարգ | Կապիտալիստական հասարակարգ | |||
Հիմնադրում | 1859 թվական | |||
Հզորության գագաթնակետ | 1878 թվական (միջազգային ճանաչումը Բեռլինի վեհաժողովում) | |||
Անկում | 1881 թվական | |||
Ժամանակագրական հաջորդականություն |
| |||
Ներկայիս տարածքում | Մոլդովա Ռումինիա Ուկրաինա | |||
| ||||
Պատմության պորտալ |
Ունիան ստեղծվել է 1859 թվականին՝ նախկինում գոյություն ունեցած Մոլդովական և Վալախական իշխանությունների միավորման արդյունքում։ Այս իրադարձությամբ անուղղակիորեն նշանավորվում է ռումինական ազգային պետության ծնունդը։ 1866 թվականին ընդունվում է իշխանության նոր սահմանադրությունը, որի արդյունքում Վալախիա-Մոլդովայի իշխանությունը վերանվանվում է Ռումինիայի։
Օսմանյան տիրակալության դեմ մղվող անկախության պատերազմն ավարտվում է 1877 թվականին, որի արդյունքում Ռումինիան ստանում է ամբողջական սուվերենիտետ։ Նորանկախ պետությունը միջազգայնորեն ճանաչվում է 1878 թվականի Բեռլինի վեհաժողովում։ Առաջին համաշխարհային պատերազմի շրջանակներում ռումինական բանակը զբաղեցնում է Տրանսիլվանիայի երկրամասը։
Պարտություն կրելով Ղրիմի 1853-1856 թվականներին տեղի ունեցած պատերազմում, հասունացնող հեղափոխության իրադարձությունների պայմաններում, Ռուսական կայսրությունը ձգտում էր շուտափույթ հաշտության։ Պատերազմական գործողությունների մասնակից և «հաղթող կողմ» հանդիսացող Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ավստրիական կայսրությունը, Պրուսիան և Սարդինիայի թագավորությունը հնարավորինս ցանկանում էին ազդեցություն ձեռք բերել Թուրքիայում և դա է նպատակը, որ պատերազմին հաջորդած Փարիզյան բանակցություններում վերջիններս ցուցաբերում են տարբեր մոտեցումներ[3]։
Ըստ Փարիզի հաշտության պայմանագրի՝ Ռուսաստանը Մոլդովական իշխանությանն էր վերադարձնում Դանուբիգետաբերանը և նրան հարակից հարավային Բեսարաբիայի մի մասը։ Սև ծովը դառնում էր չեզոք գոտի, արգելվում էր Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով եվրոպական ռազմանավերի մուտքը Սև ծով։ Օգտվելով ռուսական և թուրքական արտաքին սպառնալիքի վերացումից՝ 1859 թվականին Մոլդովական և Վալախական իշխանությունները միավորվում են մեկ պետության ներքո՝ ձևավորելով Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանությունը։ Նորաստեղծ պետության տարածքում է ներառվում նաև Փարիզի պայմանագրով Մոլդովային անցած հարավային Բեսարաբիան։ Նույն տարում մոլդովա-վալախական ունիայի առաջին գահակալ է նշանակվում Ալեքսանդրու Յոհան Կուզան, ով նախկինում եղել է Մոլդովայի իշխան, սակայն 1848 թվականի հեղափոխությունից հետո վտարվել երկրից։ Կուզայի կառավարման օրոք ավարտվել է Ռումինիայի միասնական պետության ստեղծումը (1862 թվական)։ Ռումինական հետադեմ բոյարների ճնշման ներքո 1866 թվականին վերջինս հրաժարվում է իշխանությունից և նրան փոխարինում է Կառոլ I-ը։
Նրա կառավարման տարիներին սկսվում է օսմանյան օրեցօր աճող տիրապետության և ազդեցության դեմ Ռումինիայի անկախության պատերազմը, որն ավարտվում է հաջողությամբ։ Սրվել էր իրավիճակը նաև Ռուսական կայսրության դեմ, քանզի ռուսական կողմը հավակնում էր զբաղեցնել հարավային Բեսարաբիան։ Այս խնդիրը ռումինացի դիվանագետները լուծում են փոխշահավետ տարբերակով․ Վալախիայի և Մոլդովայի իշխանությունը Ռուսաստանին հանձնում է հարավային Բեսարաբիան՝ փոխարենը ստանալով Դոբրուդջան։
1881 թվականին Վալախիայի և Մոլդովայի միացյալ իշխանության տարածքում ձևավորվում է Ռումինիայի թագավորությունը, իսկ գործող միապետը իրավահաջորդության կարգով հռչակվում է «Ռումինիայի արքա»։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.