![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a6/Kliment_Voroshilov.jpg/640px-Kliment_Voroshilov.jpg&w=640&q=50)
Կլիմենտ Վորոշիլով
խորհրդային հրամանատար, պրոֆեսիոնալ հեղափոխական, բոլշևիկ, ստալինյան բռնաճնշումների ակտիվ մասնակից, ռեկորդային տևողությամբ՝ 34,5 տարի (1926-1960թ / From Wikipedia, the free encyclopedia
Կլիմենտ Եֆրեմովիչ Վորոշիլով (ռուս.՝ Климент Ефремович Ворошилов, հունվարի 23 (փետրվարի 4), 1881[1], Ֆերխնեե, Լիսիչանսկի ծխական համայնք, Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 2, 1969(1969-12-02)[2][3][4][…], Մոսկվա, ԽՍՀՄ[1]), ռուս պրոֆեսիոնալ հեղափոխական, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակից, խորհրդային պետական, կուսակցական և ռազմական գործիչ։ 1903 թվականից[5] ՌՍԴ(բ)Կ անդամ, բոլշևիկ, մի քանի բանակի և ռազմաճակատի ՌՀԽ հրամանատար և անդամ (1918), ԽՍՀՄ Ռազմածովային գործերի Ժողկոմի և ՌՀԽ նախագահ (1925 թ․), ՀԱՄԿ(բ)Կ ԿԿ կազմակերպական բյուրոյի անդամ (1924-1926 թթ․), Պաշտպանության Ժողկոմ (1934-1940 թթ․), 1940 թվականից ԽՍՀՄ Ժողկոմխորհրդի նախագահի տեղակալ և ԽՍՀՄ ԺԿԽ-ին առընթեր Պաշտպանության Կոմտեի նախագահ։ «Հայրենական մեծ պատերազմի» ժամանակ ՊՊԿ անդամ (1941-1945 թթ․), որից հետո ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ (1946 թ․)[6], ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Նախագահության նախագահ (1953-1960 թթ․), Խորհրդային Միության մարշալ (1935 թ․), Խորհրդային Միության կրկնակի հերոս (1956, 1968), Սոցիալիստական աշխատանքի հերոս (1960), ԽՄԿԿ Կենտկոմի անդամ (1921-1961 թթ․ և 1966-1969 թթ․)[7]։ Էական դերակատարում է ունեցել Կարմիր բանակի «զտման» գործում (1936-1938 թթ․)։
Կլիմենտ Վորոշիլով Климент Ворошилов | ||
![]() | ||
1937 թ․ փոստային բացիկ | ||
| ||
---|---|---|
1953 թ․ մարտի 15 - 1960 թ․ մայիսի 7 | ||
(Առաջին կարմիր սպա անվան տակ) | ||
Նախորդող | Շվերնիկ Նիկոլայ Միխայլովիչ | |
Հաջորդող | Բրեժնև Լեոնիդ Իլյիչ | |
| ||
1934 թ․ հունիսի 20 - 1940 թ․ մայիսի 7 | ||
Նախորդող | Նոր պաշտոն | |
Հաջորդող | Տիմաշենկո Սեմյոն Կոնստանտինովիչ | |
| ||
1925 թ․ նոյեմբերի 6 - 1934 թ․ հունիսի 20 | ||
Նախորդող | Միխայիլ Վասիլևիչ Ֆրունզե | |
Հաջորդող | Պաշտոնը լուծարվել է ԽՍՀՄ Պաշտպանության Ժողկոմ | |
Կուսակցություն՝ | ՌՍԴ(բ)Կ (1903 թ․), ՀԱՄԿ(բ)Կ, ԽՄԿԿ (1905 թ․) | |
Կրթություն՝ | ![]() | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սպա, հեղափոխական և զինվոր | |
Գործունեություն՝ | Պրոֆեսիոնալ հեղափոխական![]() Ստալինյան բռնաճնշումների կազմակերպիչ | |
Ազգություն | ռուս | |
Դավանանք | աթեիստ | |
Ծննդյան օր | հունվարի 23 (փետրվարի 4), 1881[1] | |
Ծննդավայր | Ֆերխնեե, Լիսիչանսկի ծխական համայնք, Բախմուտի մարզ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն | |
Վախճանի օր | դեկտեմբերի 2, 1969(1969-12-02)[2][3][4][…] (88 տարեկան) | |
Վախճանի վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[1] | |
Թաղված | ![]() | |
Քաղաքացիություն | ![]() ![]() | |
Հայր | Վորոշիլով Եֆրեմ Անդրեևիչ (1844-1907) | |
Մայր | Վորոշիլով (Ագաֆոնովա) Մարիա Վասիլևնա (1857-1919) | |
Ամուսին | Եկատերինա Դավիդովնա Գորբման (1887-1959) | |
Կայք՝ | hrono.ru/biograf/bio_we/voroshilov.php | |
Ռազմական ծառայություն | ||
Ծառայության տարիներ՝ | ![]() ![]() | |
Պատկանելություն՝ | ![]() ![]() ![]() ![]() | |
Զորքի տեսակ՝ | ![]() | |
Կոչում՝ | ![]() | |
Հրամանատար էր՝ | ![]() Հյուսիս-Կովկասյան զինվորական օկրուգ (1921-1924 թթ․) Մոսկվայի զինվորական օկրուգ (1924-1925 թթ․) Լենինգրադի ռազմաճակատ Հյուսիսարևմտյան ռազմաճակատ (1941-1945) | |
Ճակատամարտեր՝ | Քաղաքացիական պատերազմ Խորհրդա-լեհական պատերազմ Խորհրդա-ֆինլանդական պատերազմ Հայրենական մեծ պատերազմ | |
Ինքնագիր | ![]() | |
Պարգևներ |
Պատվավոր հեղափոխական զենք
ԽՍՀՄ հանրապետությունների պարգևներ | |
1903 թվականից Կոմունիստական կուսակցության անդամ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ (1926-1952 թթ․), ԽՄԿԿ ԿԿ Նախագահության անդամ (1952-1960 թթ․), Կուսակցության 10-23-րդ համագումարների պատգամավոր, ԽՍՀՄ 1-7-րդ գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։
Երկրորդ համաշխարհային պատերազմի Խորհրդա-ֆիննական ճակատում (Ձմեռային պատերազմ) քիչ արդյունքների դիմաց ԽՍՀՄ կրած ահռելի կորուստների համար Վորոշիլովը կրեց պատասխանատվություն, և Պաշտպանության կոմիսարի պաշտոնում նրան փոխարինեց Սեմյոն Տիմոշենկոն։
Նախկին դաշնակցի դեմ Գերմանիայի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններից հետո նշանակվել է Պետական պաշտպանության կոմիտեի (ՊՊԿ) անդամ։ Նացիստական ուժերի կողմից Լենինգրադի շրջափակման կասեցումը ձախողելու պատճառով 1941-ի սեպտեմբերին կրկին հեռացվել է հրամանատարությունից։
Պատերազմից հետո Վորոշիլովը վերահսկում էր Հունգարիայում սոցիալիստական ռեժիմի հաստատումը։ 1953 թվականին, Ստալինի մահից հետո նշանակվել է Գերագույն Խորհրդի Նախագահության Նախագահ։ Պաշտոնից ազատվել է Նիկիտա Խրուշչովի օրոք՝ 1960 թվականին։
Մահացել է 1969 թվականին՝ 88 տարեկանում։
Ռեկորդային տևողությամբ՝ 34,5 տարի (1926-1960 թթ․) եղել է ԽՄԿԿ ԿԿ անդամ։