![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/0/02/PCUS_Emblema.svg/langhy-640px-PCUS_Emblema.svg.png&w=640&q=50)
ԽՄԿԿ ԿԿ կազմակերպական բյուրո
From Wikipedia, the free encyclopedia
ԽՄԿԿ ԿԿ կազմբյուրո (ռուս.՝ Организационное бюро, Оргбюро), Նախկին ԽՍՀՄ-ում ԽՄԿԿ կենտկոմի կազմակերպական բյուրո, կուսակցության Կենտրոնական Կոմիտեի (ԿԿ) գործադիր մարմին։
Արագ փաստեր ԽՄԿԿ ԿԿ կազմակերպական բյուրո, Տեսակ ...
ԽՄԿԿ ԿԿ կազմակերպական բյուրո | |
---|---|
![]() | |
Տեսակ | պետական մարմին |
Երկիր | ![]() |
Հապավում | Կազմբյուրո (ռուս.՝ Оргбюро) |
Հիմնադրված | 1919 |
Լուծարված | 1952 |
Վերադաս կազմակերպություն | ԽՄԿԿ կենտկոմ |
Պատկանելիություն | ԽՄԿԿ |
Փակել
Ստեղծվել է 1919 թվականի հունվարին։ Ընտրվել է Կենտրոնական Կոմիտեի պլենումում։ ԿԿ-ի կազմբյուրոն զբաղվում էր կադրերի ընտրության և բաշխման, կուսակցական կազմակերպությունների հաստատման, պետական, արհմիութենական, երիտասարդական և այլ հասարակական կազմակերպությունների հետ կուսակցական մարմինների փոխհարաբերությունների կարգավորման և այլ հարցերով։ Սկզբնական շրջանում կազմված է եղել ԿԿ-ի 5 անդամից, 1921 թվականից նրա կազմը մեծացել է։
ԽՄԿԿ 19-րդ համագումարից (1952) հետո Կենտրոնական Կոմիտեի կազմակերպական բյուրո չի ընտրվել։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 157)։ ![]() |